Մարդը բնության կատարյալ ստեղծագործությունն է, սակայն երբեմն, ինչ որ դիպվածով այդ ներդաշնակությունը խաթարվում է` սահմանափակելով մարդու կարողություններն
ու հնարավորությունները: 21-րդ դարում շնորհիվ գիտական նոր հայտնագործությունների հնարավորինս վերականգնվում է այդ խաթարված ներդաշնակությունը , հնարավորություն տալով ինտեգրվելու հասարակությանն ու ապրելու լիարժեք կյանքով:
Ավելի քան 20 տարի սահմանափակ կարողություններով
երեխաներին օգնելու
մարդասիրական առաքելությունն է ստանձնել Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը, որի հարկի ներքո բազում այցելուներ են համալիր բուժօգնություն ստացել, բարելավվել կյանքի որակն ու պատրաստվել ինքնուրույն կյանքի:
Ցանկալի է հնարավորինս շուտ բացահայտել երեխաների սահմանափակ կարողությունները, և առավել վաղ շրջանում իրականցնել համապատասխան բուժօգնություն: Հարկավոր չէ նրանց մեկուսացնել շրջապատից, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում ստեղծված անհրաժեշտ պայմանների և հատուկ վերապատրաստված բժիշկ-մասնագետների շնորհիվ սահմանափակ կարողություններով անձանց հնարավորություն է տրվում հասարակական լիարժեք կյանք ինտեգրվելու, ինքնահաստատվելու և ինքնուրույն գործելու համար:
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը ոչ միայն բարելավվում է սահմանափակ կարողություններով անձանց կյանքի որակը, այլև շատերի կյանքում ճակատագրական դեր խաղում` ստեղծելով ջերմ միջավայր` ընկերական հարաբերությունների ստեղծման, որն էլ հաճախ վերաճում է սիրո և ընտանեկան միասնության: Կենտրոնում ուշագրավ է նաև օտարեկրյա կամավորների կողմից իրականցվող մարդասիրական օժանդակությունը` երեխաների համար հետաքրքիր և ուսուցանող ժամանց ապահովելու առումով:
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում բուժումն իրականացվում է 24-օրյա ցիկլային եղանակով. կազմակերպվում է նաև ուսուցում ծնողների համար, երեխաների հետ վարվելու մեթոդներին ծանոթացնելու և բուժման հետագա ընթացքին նախապատրաստելու ուղղությամբ:
Վերականգնողական կենտրոնում բուժոգնությունը կազմակերպվում է պետպատվերի շրջանակներում:
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի առաքելությունը սահմանափակ կարողություններով երեխաներին ֆունկցիոնալ տեսանկյունից հնարավորինս ինքնուրույն կյանք պարգևելն է, արթնացումն այն գիտակցության, որ ուժեղ կամքն ի զորու է հաղթահարելու ցանկացած դժվարություն: Վերականգնելով սեփական "Ես"-ի հանդեպ հավատը մարդը կարող է ինքնաբացահայտել իր ներաշխարհի հզոր ունակություններն ու հասնել կատարյալ ներդաշնակության:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO