пятница, 2 мая 2014 г.

Արհեստագործական կրթությամբ կադրերն այսօր աշխատաշուկայում առավել քան պահանջարկված են

Մեր երկրի արհեստագործական կրթության բնագավառում լուրջ ասելիք ունի Երևանի հ. 4 ուսումնարանը:
1972թ.-ին հիմնադրված ուսումնական հաստատությունը դարի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր է պատրաստում կենցաղային սպասարկման ոլորտի համար.

  • Հասարակական սնունդ
  • Տրանսպորտային միջոցների նորոգում և շահագործում
  • Էլեկտրական սարքերի ապարատների փորձարկում
  • Փայտամշակման արտադրությունների սարքավորումների տեխնիկական շահագործում
  • Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում
  • Դերձակ մոդելյոր
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
Հ. 4 արհեստագործական ուսումնարանի թվարկված բոլոր մասնաիտություններով շրջանավարտները հաջողությամբ համալրում են ինչպես տեղի, այնպես էլ՝ արտերկրի աշխատաշուկան: 

Յուրացրած կայուն գիտելիքներն ու պետական դիպլոմը հաջող ճանապարհ են հարթում ոչ միայն աշխատանքային շուկա, այլև բարձրագույն կրթության ցանկացած ուսումնական հաստատություն:
Երևանի հ. 4 արհեստագործական ուսումնարանում արտադրական ուսուցումը կազմակերպվում է արհեստանոցներում, իսկ գործնական հմտություններն ու վարպետությունը ուսանողներն ամրապնդում ու հարստացնում են հանրապետության հիմնարկ-ձեռնարկություններում:
Հարկ է նշել, որ Երևանի հ. 4 արհեստագործական ուսումնարանը հաջողությամբ համագործակցում է նաև գերմանական Բոշ և Մերսեդես ֆիրմաների հետ. ուսումնարանում գործող ժամանակակից ռեսուս կենտրոնը համալրված է անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներով ու գործիքներով, որոնք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ճկուն ուսուցման կազմակերպմանը փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում:
Հանրապետությունում հ. 4 արհեստագործական ուսումնարանի ձեռք բերած բարձր վարկանիշի գրավականներից մեկը, անշուտ, բազմափորձ, ժամանակի պահանջներն ու ռիթմը ճիշտ ընկալող և ներկայացնող մանկավարժական կոլեկտիվն է, ինչպես նաև նրանց գործունեությունը կարգավորող և ուղղորդող ղեկավարը:
Ուսումնարանում դասավանդում են բարձրագույն կրթությամբ, բազմամյա փորձ ունեցող դասախոսներ:
Վերոնշյալ հաջողությունները չեն ամփոփում այս կրթական հաստատության ձեռբերումների շղթան: Ինչպես տնօրեն Արմեն Ադյանն է նշում՝ անելիքները բազմաթիվ են, հարկավոր են նպատակասլաց քայլեր ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:
Բարձր վարկանիշով և բարի ավանդույթներով, ուսումնակրթական հրաշալի պայմաններով և հնարավորություններով Երևանի հ 4 ուսումնարանը շարունակում է հարստացնել իր կենսապատումը՝ աշխատաշուկան համալրելով արհեստագործական կրթությամբ որակյալ մասնագետներով:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...