четверг, 16 мая 2013 г.

ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՄՏԵՍԻ ՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄ


 Աշխարհի ստեղծումից ի վեր գինեգործությունը հայերիս մեջ ասես ազգային բնավորություն է դարձել: Հազարամյակներով մեզ փոխանցված այս մշակույթն այսօր նոր վերածնունդ է ապրում` շնորհիվ ավանդույթների պահապան այն նվիրյալների, ովքեր իրենց էությամբ են կրում գինեգործի ազգային հոգեբանությունը: Գենետիկորեն կրելով գինի արարելու աստվածային շնորհը`1994թ.-ին Վայոց ձորի մարզի պատմական Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց Արենիի գինու գործարանը: Պապենական գինեգործական ավանդույթների շարունակողը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանն առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ: Լինելով հայկական բազմադարյան գինեգործության շառավիղներից մեկը` Արենիի գինու գործարանի ղեկավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` հայկական գինու արվեստը պահպանելու և դարեդար սերնդեսերունդ փոխանցելու համար: Այս նպատակին էր ուղղված Արենիի գինու գործարանին կից համտեսի սրահի հիմնումը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, բարձրաստիճան պետական այրեր և հյուրեր ինչպես Հայաստանի այնպես էլ արտերկրի տարբեր ոլորտներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹ


Համտեսի սրահի ստեղծման նպատակն է օտարերկրյա ու տեղացի հյուրերին ներկայացնել հայկական գինու հրաշալի պատմությունը, մշակման ու ստացման տեխնոլոգիաները. ընդ որում տեղեկատվությունը ներկայացվում է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն տեսաֆիլմի տարբերակներով:
Այստեղ ժամանող հյուրերը կարող են համտեսել Արենիի անկրկնելի գինին ու հայկական լավաշը, հաղորդակիցը դառնալ հայոց գենետիկ ժառանգությանն ու քրիստոնյա ոգուն.
Ինչպես մեր ժառանգավորական աղոթքում է ասվում ՝ «Հացն ու գինին` Տեր Կենդանին». Աստվածային այս ըմպելիքն ու մագաղաթե թերթեր հիշեցնող անարատ լավաշը Քրիստոսի Մարմնի եւ Արյան խորհուրդն ունեն և քրիստոնյա հայի էությունն են արտացոլում:
Արենիի համտեսի սրահի բացումը գինու հազարամյակների պատմություն ունեցող գինեվետ Արենիում մի յուրօրինակ տոնի էր վերածվել.
Միջավայրը անկախ ազգային պատկանելությունից հայկականությամբ էր համակել բոլոր հյուրերին. Իսկ հրեղեն գինու շուրջ հյուսվող երգերը մարմին էին առել ու սփռվել ողջ սրահով:
Արենիի գինու գործարանին կից համտեսի սրահում վայելելով նրա 6 տեսակի` նռան, մորու, ծիրանի, դեղձի, բալի և սերկևիլի մրգային գինիները, հյուրերը կծանոթանան նաև հայ գինեգործության հինավուրց ավանդույթներին, պատմությանը և ժամանակակից ձեռքբերումներին:
Այստեղ տիրող հայկական ոգին, պատմական շուչն ու ազգային կոլորիտը՝ ավանդական ու արդիական լուծումներով տեղափոխում են մի նոր աշխարհ, մերձեցնում մարդկության ակունքներին:
Հայոց բորբ արևով լեցուն Արենիի գինին Ձեզ հաղոդակից կդարձնի դրախտի երկրի աստվածային էությանը` դառնալով հոգևոր բալասան, Ատվածային սիրո խորհրդանիշ: Վայելիր անսահմանության բերկրանքը՝ զգալով կենարար հեղուկի անասելի զորությունը:
Եվ ինչպես հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հայտնի տողերում է ասվում`
Ինչը կհաղթեր կյանքում հերոսին,
Թե չլինեին կինն ու գինին:

ARENI WINERY / ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ / ВИННЫЙ ЗАВОД АРЕНИ

Wine is a divine key which opens the gates of a human heart and soul. It is the love affiliation within the sun, mother land, water and a gardener. A glass of the amazing wine opens the wings of imagination miraculously and one will hover lightly feeling the limitless boundaries of his strength and courage. Since the creation of the world it seems like wine-making has become a national character among Armenians turning into a holy symbol of worshiping. Landing on Mount Ararat Forefather Noah planted the first grapevine through which he made the divine drink: the wine. 
In 1994 Areni Wine factory was founded on the initiative of The Simonians in the Areni village of Vayots Dzor province with the aim of continuing and enriching ancestral winemaking traditions. 
Genetically bearing the divine grace of winemaking, wine factory being established in historical Areni within a short period could expand the production capacity offering the public two different types of high quality wine. 
Grape, which is the queen of fruits, passes a long way before turning into a patriarchal wine. High quality raw material is important for getting a good wine, but one of the basic conditions for getting high-quality grapes is its proper care, that is carried out in different phases. 
In Vayots Dzor the cultivation of grapes begins with trimming. It usually happens during the juice flow and ends up till the swell of sprouts. 


During the trimming grapevine cries as if the nature gives birth preparing for flourishing and maternity.
Lopping is the next important activity of grapevine cultivating, which aims at preventing unnecessary costs of nourishment, improving the penetration of air and light, reducing the development of favorable conditions of diseases and pests, facilitating the gardening thus promoting well-run growth of the grapevine.
After this kind of complex works Areni gardens ere encompassed with harvest. The divine harvest of paradisiacal country being nourished by the stony heights, pure water and the bright sun, feeling the spiritual field of the gardener and the tender care of the cracked hands of the farmer, turns into a unique balsam. And so begins the harvest, it turns into a real celebration and ceremony bringing together almost all the residents of Areni.
Areni wine factory is equipped with appropriate technologies for the organization of manufacturing process, which provide entire cycle of wine production.
Pure grape juice is going to turn into a real Armenian wine with its unique aroma, bloody red color and favorable sweetness bearing the breath of the history and the essence of perpetuity.
This is perhaps one of the most important evidences, that wine is an extraordinary drink. In this respect the founder of Areni wine factory Rafik Simonyan personally controls the whole process of winemaking coordinating and directing all activities.
High quality features of Areni wine have obtained great interest in Armenia as well as abroad, and that's the reason, that the production of the company is exported to Russia, in future there are some intentions about expanding the production volume and exporting geography.
Full of the Armenian bright sun Areni wine will make you join the divine essence of paradisiacal country becoming a spiritual balsam, the symbol of divine love. Enjoy the delight of infinity feeling the overwhelming power of the living drink.


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©

Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին կինն ու գինին՝ <ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ>

Աշխարհի ստեղծումից ի վեր գինեգործությունը հայերիս մեջ ասես ազգային բնավորություն է դարձել` վերածվելով պաշտամունքային սուրբ խորհրդանիշի: Արարատ լեռան լանջին հանգրվանած Նոյ նահապետը տնկեց առաջին խաղողի որթը, որից ստացավ աստվածային ըմպելիքը` գինին:
Այսօր էլ հազարամյակներից մեզ փոխանցված գինեգործության մշակույթը նորովի ծաղկում է ապրում` շնորհիվ ավանդույթների պահապան այն նվիրյալների, ովքեր իրենց էությամբ են կրում գինեգործի ազգային հոգեբանությունը:
Լինելով հայկական բազմադարյան գինեգործության շառավիղներից մեկը` Արենիի գինու գործարանի ղեկավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` հայկական գինու արվեստը պահպանելու և դարեդար սերնդեսերունդ փոխանցել
1994թ. -ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց Արենիի գինու գործարանը, որը նպատակ ուներ շարունակել և հարստացնել պապենական գինեգործական ավանդույթները: Գենետիկորեն կրելով գինի արարելու աստվածային շնորհը` պատմական Արենիում հիմնադրված գինու գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ:


Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ որակյալ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ խնամքն է, որը կատարվում է տարբեր փուլերով:
Վայոց ձորում խաղողի մշակումը սկսվում է էտից: Այն սովորաբար կատարվում է հյութաշարժության ժամանակ և ավարտվում մինչև բողբոջների ուռչելը: 
Էտի ժամանակ վազը լալիս է` բնությունն ասես երկնում է` պատրաստվելով ծաղկունքի և մայրության:Խաղողի վազի մշակման մյուս կարևոր միջոցառումներից է շվատումը, որի նպատակն է կանխել սննդանյութերի ավելորդ ծախսը, լավացնել օդի և լույսի թափանցելիությունը, նվազեցնել հիվանդությունների ու վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները, հեշտացնել այգում կատարվող աշխատանքները` այս կերպ խթանելով խաղողի վազի լավ աճը:Այս համալիր աշխատանքներից հետո Արենիի այգիները սկսում են պատվել բերքով: Եվ ահա սկսվում է բերքհավաքը, սա իսկական տոն և արարողություն է դառնում` համախմբելով Արենիի գրեթե բոլոր բնակիչներին:
ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ-
ը տարեկան մշակում է 200-250 տոննա որակյալ և հատընտիր խաղող, որից 70 տոննան սեփական այգիներինն է: 2011 թ-ից Արենիի գինու գործարանը արտադրում է նաև 6 տեսակի` նռան, մորու, ծիրանի, դեղձի, բալի և սերկևիլի մրգային գինիներ: Որակյալ գինու ստեղծման մյուս կարևոր նախապայմանը գործարանային անհրաժեշտ պայմանների առկայությունն է:
ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ-
ը համալրված է արտադրական գործընթացի կազմակերպման համապատասխան տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են գինու արտադրության ողջ ցիկլը: Այս առումով գինու ստեղծման ողջ գործընթացը Արենիի գինու գործարանի հիմնադիր Ռաֆիկ Սիմոնյանը անձամբ է վերահսկում` համակարգելով և ուղղորդելով բոլոր աշխատանքները: 
Արենիի գինու որակական բարձր հատկանիշները մեծ հետաքրքրություն են ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ է պատճառը, որ ընկերության արտադրանքը արտահանվում է նաև Ռուսաստան, իսկ առաջիկայում միտումներ կան նաև ընդլայնելու արտադրության ծավալն ու արտահանման աշխարհագրությունը: 
Հայոց բորբ արևով լեցուն Արենիի գինին Ձեզ հաղոդակից կդարձնի դրախտի երկրի աստվածային էությանը` դառնալով հոգևոր բալասան, Ատվածային սիրո խորհրդանիշ:
Հայկական գինեգործության հայտնի ներկայացուցիչ բարձրորակ Արենու գինին նրբության, թեթևության, համի և անկրկնելի բույրի կատարյալ ներդաշնակություն է: Պատահական չէ որ խաղողը և գինին հաճախ նույնացվում են հաղթանակի, սիրո ու անմահության հետ:
Վայելիր անսահմանության բերկրանքը՝ զգալով կենարար հեղուկի անասելի զորությունը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...