воскресенье, 12 мая 2013 г.

Աննախադեպ ցուցահանդես ՌՏՄԱ տուրիզմի հայկ. ինստիտուտում

Տուրիզմը աշխարհճանաչողության, պատմության ու մշակույթի արժևորման նոր արահետներ է բացում, բանալի դառնում իմացության նոր գաղտնարանների: Այս առումով լուրջ առաքելություն է վերապահված տուրիստական կրթություն իրականացնող բուհերին: Մեր երկրում այդ դժվարին և պատասխանատու գործը պատվախնդրորեն ստանձնել և առաջատարին բնորոշ գործելաոճով ուշագրավ արդյունքներ է գրանցում ՌՏՄԱ-ի մասնաճյուղերից ՏՀԻ-ը:
Ռուս-հայկական բարեկամության դարավոր ավանդույթների միջև բուհը կրթական նոր կամուրջներ է ձգում, պատուհան դառնում երկրների արժեհամակարգերի ու պատմական մոռացված էջերի բացահայտման ճանապարհին: Պատահական չէ, որ փետրվարի 7-ին ՏՀԻ-ում բացվեց "Հայերի մասնակցությունը 1812-14 թթ հայրենական պատերազմում" խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս աննախադեպ միջացառման նպատակն էր վեր հանել պատմական փաստերը, նորովի գնահատել ներկան ու ապագան: 

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Տուրիզմի հայկական ինստիտուտի, Հարավկովկասյան երկաթուղի ընկերության, Հայաստանում Ռոսոտռուդնիչեստովոյի ներկայացուցչության, Հայաստանի ազգային արխիվի աջակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և ՀՀ Պաշտպանության նախարարության բարձր հովանու ներքո:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, «ՀԿԵ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, բարձրաստիճան հյուրեր Ռուսաստանից՝ այդ թվում «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը, Հայաստանում Ռոսսոտռուդնիչեստվոյի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ինչպես նաև հոգևոր այրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:
Ցուցահանդեսն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ բացառիկ կերպով ներկայացնում է հայ ռուսական բարեկամության 200-ամյա հիմքերը:
Տուրիզմի հայկական ինստիտուտում բացված ցուցահանդեսում ներկայացված 24 ստենդերը արտացոլում են հայերի ունեցած մեծ ներդրումը Նապոլիոնի դեմ ռուսական բանակի հաղթանակում: Ցուցադրված նկարները, փաստաթղթերը, պատերազմին մասնակցած հայ սպաների, գեներալների կազմը ներկայացնող փաստերն ինքնին խոսում են, որ հայ-ռուսական բարեկամությունը դարավոր արմատներ ունի, ու թեպետ ժամանակները փորձում են ստվեր նետել պատմական որոշ դրվագների վրա, այդուհանդերձ, անհերքելի ճշմարտությունը բեկանել անհնար է:
Տուրիզմի հայկական ինստիտուտում ներկայացվող ցուցահանդեսում առանձին բաժին է հատկացված Գյուլիստանի խաղաղության պայմանագրի ստորագրման 200-ամյակին, որով ռուսական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղն ու հայ ազգաբնակչությունն ազատագրվեցին պարսկական լծից:
Տուրիզմի հայկական ինստիտուտը պատմության մեջ առաջին անգամ ստանձնելով 1812--1814 թթ.--ի ընդհանուր պայքարում հայերի մասնակցությունը ներկայացնող ցուցադրության կազմակերպումը՝ վերաարժևորեց պատմության դասերը՝ օրինակ դարձնելով ներկային:


http://www.mamul.am/am/post/6203/

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...