четверг, 16 мая 2013 г.

ԱԼՖԱ-ՄԵԴԻԿԱ ՀԵԼՖ ՍՈԼՅՈՒՇՆՍ ԲԻ ՎԵԼԼ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ALPHA-MEDICA HEALTH SOLUTIONS B. WELL ARMENIA

21-րդ դարի նվաճումները բժշկության ոլորտում արտահայտվում են ինչպես բուժման տարբեր մեթոդների և միջոցների հայտնագործմամբ, այնպես էլ բուժսարքավորումների կատարելագործմամբ: Բոլորովին նոր տեսք ու որակ են ստացել հատկապես տնային օգտագործման բուժսարքավորումները. Կիրառման հարմարավետ հնարավորություներ, արդյունքի ճշգրիտ ապահովում, արտաքին տեսքի նոր լուծումներ. Այսպիսի առանձնահատկություններով ու առավելություններով է մեր երկրում ներկայանում Ալֆա-մեդիկա ընկերությունը, որը անգլիական B.Well ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
Առողջություն և դեղագործություն էքսպո 2013 ցուցահանդեսին Եվրոպական վերջին սերնդի տնային օգտագործման սարքավորումները մեր երկրում ներկայացնող ընկերության տաղավարն ինչպես միշտ մարդաշատ էր. 

Ալֆա-մեդիկա ընկերությունը Առողջապահություն և դեղագործություն էքսպո 2013 ցուցահանդեսին ներկայանում էր նաև բաց սեմինարով, որին ներկա էին բազմաթիվ բուժաշխատողներ: ֆիրմայի ներկայացուցիչները առանձին անդրադարձան տնային օգտագործման բուժսարքավորումների առանձնահատկություններին և առավելություններին, ներկայացրեցին օգտագործման յուրահատկություններն ու կիրառման արդյունավետությունը:
Ալֆա-մեդիկա միջազգային ընկերության ծավալած գործունեությունը մեր երկրում թեև բոլորեց դեռևս իր 1 տարին, բայց, այդուհանդերձ, լուրջ հեղաշրջում առաջացրեց բուժսարքավորումների շուկայում:
Կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեք են, որոնց մասին հոգալը պետք է լինի յուրաքանչյուրիս գերնպատակը:
B.Well ապրանքանիշի տոնոմետրերի, ինկալյատորների, ջերմաչափերի, գլյուկոմետրերի և այլ անհրաժեշտ պարագաների հետ միասին առողջության մասին հոգալը կդառնա առավել արդյունավետ և հաճելի:
Ալֆա մեդիկա - որակ, հարմարավետություն և հուսալիություն:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...