Համացանցը դարձել է մեզանում յուրօրինակ մշակույթ ու կենսակերպ, ուստի պետք
է հստակեցնել նրա դրական ու բացասկան կողմերը սահմանազատել արատավորն ու
օգտակարը: Այս տրամաբանությամբ ուշագրավ էր համաշխարհային կարևոր
նախագծերից «Երեխաների առցանց անվտանգություն» միջոցառման կազմակերպումը
մեր երկրում, որն ինչպես միշտ նախաձեռնել և իրականացնում էր «Մայքրոսոֆթ»
ընկերության հայաստանյան գրասենյակը՝ «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային
բարեգործական կազմակերպության, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և
հայ օգնության ֆոնդի հետ համատեղ:
«Մայքրոսոֆթ» ընկերության
հայաստանյան գրասենյակի կողմից ողջ տարվա ընթացքում պարբերաբար ձեռնարկվում
և իրականացվում են տարաբնույթ ծրագրեր առավելապես կրթական դաշտում անվտանգ
ու ապահով համացանց ապահովելու առումով: Այս տարի անվտանգ համացանցի
միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթում աշակերտների աննախադեպ
քանակն ու ակտիվ ներգրավվածությունը մեկ անգամ ևս ապացուցում էին, որ
ընկերության որդեգրած գործելաոճն իսկապես ծառայում է իր նպատակին:
Երեխաները առավել պրոֆեսիոնալ մոտեցմամբ էին ներկայանում՝ հստակ
սահմանազատելով ինտերնետի առավելություններն ու թերությունները:
Ներկայացման տարբեր ձևերում նախապես որոշված անվանակարգերում մասնակիցները
պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Մայքրոսոֆթ Հայաստան-ի կրթական ծրագրի պատասխանատու Քրիստինե Գյոնջյանի հավաստմամբ համաշխարհային միջոցառման մուտքը Հայաստան բավականին փոխեց երեխաների մոտեցումը համացանցի նշանակության հանդեպ, այն անվտանգ ինտերնետ տիրույթում ստեղծագործելու և զարգանալու նոր հնարավորություն տվեց ՝ ուղղորդելով նրանց դեպի արդյունավետ ծրագրերն ու գործիքները, նպաստելով նոր գիտելիքների բացահայտմանը:
Անվտանգ համացանց համաշխարհային միջոցառման դերը ներկայիս գերարագ փոփոխությունների ժամանակաշրջանում լուրջ քայլ է՝ կանխելու հնարավոր արատավոր երևույթների մուտքը հասարակություն:
Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը չի սահմանափակվում միայն առցանց անվտանգության միջազգային օրվան նվիրված միջացառման կազմակերպմամբ: Ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները գրագետ և անվտանգ կիրառելու նպատակով պարբերաբար իրականացվում են տարաբնույթ ձեռնարկներ, որոնք նպաստում են աշակերտների և մանկավարժների գիտելիքների հարստացմանը:
Համացանցն անեզր աշխարհ է, բայց ինչպես յուրաքանչյուր միջավայր ու մշակույթ, այն գեղեցիկ է իր կանոնների ու սահմանների մեջ:
Այս առումով Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության որդեգրած գործելաոճը հստակ է. հանրությանը ապահովել տեղեկատվական նորագույն ծրագրերով, ինչպես նաև մարդկանց գիտակցության մեջ դեռևս աշակերտական նստարանից ամրագրել առցանց անվտանգության կանոնները:
Շարժվելով ժամանակին համաքայլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար մայքրոսոֆթ ընկերությունը մշտապես ձգտում է կատարելության՝ ներկայանալով նոր հայտնագործություններով և ծրագրերով: