
1972 թվականին ծնվեց մայրաքաղաք Երևանի թվով 7-րդ խորհրդային շրջանը, որն ընդգրկում է Նոր Նորքի առաջինից իններորդ զանգվածները, Ջրվեժի "Բանավան" ու "Մայակ" թաղամասերը։ Վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի, կենտրոն համայնքներին, և Կոտայքի մարզին։

Այսօր Նոր Նորքը զբաղեցնում է 1.451 հեկտար տարածք: Վարչական շրջանն ունի շուրջ 680 բազմաբնակարան շենք, հանրակրթական 21 և 1 գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 23 ՆՈՒՀ, 2 միջին մասնագիտական քոլեջ, 1 պրոֆտեխուսումնարան, կենտրոնական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և մեկ արվեստի դպրոց, Վ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2 մարզադպրոց, մարզա-առողջարարական կենտրոն, մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, "Սբ. Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն և 6 համաբուժարան։ Նոր Նորքում են գործում "Ջրաշխարհը", "Եվրոթերմը", "Գապեքսը", "Գաջ" ԲԲԸ, "Բարի Սամարացի" ընկերությունը, "Ավտոմատիկան", "Վանը", "Կոննեկտը", "ՆիիԷլեկտրամաշը", "Պրոգրեսը",
"Ոսկան Երևանցի" տպագրատունը, "Էլտե Պիրկալը", "Գարիի Գրուպը", "Սելենան",
"Շաբեր" ընկերությունը, "ՍՊՍ Սիգարոնը", "Օրբիտան", "Տիտանը" և այլ գործարաններ ու ձեռնարկություններ:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©