среда, 23 мая 2012 г.

ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

       Պետականության կերտման դժվարին և պատասխանատու ժամանակաշրջանում նորանկախ Հայաստանի կյանքում արհմիությունների դերն առավել քան կարևորվում է. հասարակական այս կառույցների ուսերին է դրված աշխատավորական շրջանների իրավունքների պաշտպանության և իրականացման գործառույթը: Այսօր էլ արհմիությունները պետք է մշակեն սոցիալական պայքարի մի ռազմավարություն, որով կկարողանան պաշտպանել աշխատողների շահերը:
Այս առումով ուշագրավ էր մայիսի 18-ին կայացած Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարը, որն ի մի էր բերում կատարված աշխատանքները և ուղիներ նախանշում հետագա քայլերի համար:
Բացման խոսքը վերապահված էր միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանին, ով ներկայացրեց 2007 թվականից առայսօր իրականացված աշխատանքները: Իր հաշվետու ելույթում միության նախագահը կարևորեց արհմիությունների որոշիչ դերը քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին: Անդրադառնալով բարձրագույն կրթական կառույցների առաքելությանը` նախագահ Գառնիկ Վաղարշակյանը մասնավորապես արժևորեց բարձրագույն կրթության նշանակությունը երկրի կայուն զարգացումն ապահովելու ուղղությամբ:
-Թեև անելիքները շատ են, սակայն Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ձեռնարկում է հնարավորը, որպեսզի պաշտպանի 
իր միության անդամների և կոլեկտիվների շահերը,- նշվեց զեկույցում:   Այս առումով կարևորվեց աշխատանքը հատկապես զանգվածային լրատվամիջոցների հետ: 
Հայաստանի բուհերի աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ճյուղային միությունը ձգտում է համագործակցային ծրագրեր իրականացնել ոչ միայն կառավարական կազմակերպությունների, այլև ԱՊՀ և եվրոպական արհմիութենական կազմակերպությունների հետ: 
Առկա է համագործակցություն նաև ՀՀ Գործադիրի հետ, որի արդյուքում մշակվում են հակակոռուպցիոն ծրագրեր և Բոլոնիայի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու ուղիներ:
Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, անդրադառնալով միության անդամ բուհերին` ԵՊՀ, Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ և ՀՊՃՀ, հպարտությամբ նաև փաստեց, որ նախագահության կազմը համալրում են գիտությունների երեք դոկտորներ և երեք թեկնածու – դոցենտներ, ովքեր այսօրվա և վաղվա շարժիչ ուժն են:
ՀԱՄԿ-ի նախագահ էդուարդ Թումասյանը իր ելույթում  բավարար համարեց ներկայացրած հաշվետվությունը` առաջարկելով կոնկրետ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում նախապատրաստել` ՀՀ կառավարությանը դիմելու համար: Նա փորձեց նաև առանձնացնել որոշակի աշխատանքներ, որոնք ՀԱՄԿ-ը կատարել է անցած տարիների ընթացքում, որոնց մասին առավել մանրամասն կանդրադառնան նոյեմբերի 26-ին կայանալիք ՀԱՄԿ-ի 3-րդ  համագումարին: 
Համագումարի շրջանակներում տեղի ունեցավ նաև Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմինների ընտրությունը: Ձևավորվեց խորհրդի, նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմը, իսկ միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը վերընտրվեց իր պաշտոնում:
Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ԱՊՀ արհմիութույնների համընդհանուր համադաշնության կոնֆեդերացիաների անունից պատվոգիր հանձնեց  միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանին պաշտոնավարման նախորդ տարիներին գրանցված դրական տեղաշարժի և արդյունավետ աշխատանքի համար:
Ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը առաջարկեց կանոնադրական փոփոխություն կատարել, որպեսզի ճյուղային միության նախագահը 2 անգամից ավել անընդմեջ չընտրվի նույն պաշտոնում: 
Առաջարկ եղավ նաև, որ առաջիկա համագումարում ճյուղային միությունը ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրի ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանին:
Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարում ելույթ ունեցավ նաև  նաև ԵՊՀ արհմիութենական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, ով ևս ներկայացավ առաջարկներով: 
Որոշվեց դիմում ներկայացնել ՀՀ կառավարությանը պրոֆեսորադասախոսական աշխատակազմին սոցիալական փաթեթներում ընդգրկելու համար, իսկ բուհերի կառավարման մարմիններում ներառել տեղի արհմիութենական կոմիտեի նախագահին: Արմեն Ավետիսյանն առաջարկեց մշակել հատուկ ռազմավարություն` երկրում Արմիությունների կոնֆեդերացիաների դերը բարձրացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք պետք է լինեն ոչ թե դիտորդի այլ գործողի դերում:
ՀՊՄՀ արհեստակացական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը իր զեկույցում կարևորեց արհմիությունների հեղինակության բարձրացման խնդիրը, որի համար պետք են հստակ քայլեր: Մեջբերելով մանկավարժական համալսարանի փորձը` նա կարևորեց հատկապես աշխատավարձերի բարձրացման համակարգում մշակված մեխանիզմը, ըստ որի դասախոսական կազմն այսուհետ աշխատելու է 80% հավելավճարով:
Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը իրեն լիազորված օրենքի շրջանակներում փորձել է դառնալ սոցիալական պայքարի առաջնային կառույց: Որպես   արհմիութենական շարժման լուրջ թև, այն հանդես է եկել մի ամբողջ սոցիալական առաջարկներով և գործնական քայլեր է կատարել:
Վաղարշակյանը հաշվետվության մեջ նշեց, որ վերջին տարիներին ԲՈՒՀ-երում լուրջ աշխատանքներ են իրականացվել նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովելու, դասախոսական կազմի աշխատավարձի ավելացման և հանգստի լավ պայմաններ ստեղծելու, ուսանողների վարձավճարները զեղչելու և բնագավառի բազում խնդիրների լուծման ուղղությամբ:
Այսօր արհմիությունների դերը վերաիմաստավորվում է, որպես աշխատավորների աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց, որը պատրաստ է լուծում տալու աշխատավայրում առաջացած ցանկացած խնդրի և կարգավորելու գործատու-աշխատող հարաբերությունները:
Այս առումով Հայաստանի Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության ընդունած հռչակագիրը կայուն քայլեր է ուղենշում առաջիկայում կայանալիք կոնկրետ գործողություների իրականացմամբ նշանակալից արդյունքների հասնելու համար:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

пятница, 18 мая 2012 г.

"ԻՄ ԱՅԳԻՆ" ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ

Բնությունն արվեստի հավերժական նմուշ է: Այստեղ է, որ մարդ կարողանում է ճանաչել ինքն իրեն, տեսնել աշխարհն ավելի կատարյալ ու ներդաշնակ: Մարդու և բնության կապը հարատև է: Ինչպես ասում են, բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է: Մարդկության առաջին իսկ քայլերն ուղեկցվել են բնության ամենատարբեր միջամտություններով, մեծագույն հանճարները նրան ունկնդիր լինելով են ստեղծել լավագույն ստեղծագործությունները:
Հրաշք է բնությունը, և նրա գրկում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը հավերժին ձուլվելու և վայելքի մեծագույն զգացում ապրելու հրաշալի հնարավորություն է: Այս է պատճառը, որ մարդիկ շատ հաճախ բնությանն ավելի մոտ լինելու նպատակով ցանկանում են սեփական այգին դարձնել բնության մի կտոր: Այս հարցում օժանդակելու նպատակով էլ 2004 թվականից իր գործունեությունն է սկսել այգու պրոֆեսիոնալ խնամքի
"Իմ այգին" խանութ - սրահը, որն անգլիական, գերմանական, ավստրիական, իտալական և մի շարք այլ ընկերությունների միակ ներկայացուցիչն է Հայաստանում: Խանութ - սրահում կարող եք գտնել այգեգործական զանազան գործիքներ՝ բահեր, մկրատներ, էլեկտրական և բենզինային խոտհնձիչներ, գերանդիներ, հող վարող մեքենաներ, ձյան մաքրման համար նախատեսված տեխնիկայի մեծ տեսականի, մինիտրակտորներ և այլն: Իսկ առաջարկվող ցանցաճոճերը Ձեր հանգիստը կդարձնեն էլ ավելի ամբողջական: Այստեղ կարող եք ձեռք բերել եղևնիների, ծաղիկներ, գազոնի, բանջարեղենի որակյալ սերմեր ու պարարտանյութեր:
"Իմ այգին" խանութ - սրահն առաջարկում է նաև մասնագիտական ծառայություններ՝ մշտական կամ սեզոնային այգեգործական աշխատանքների իրականացում բարձրակարգ այգեգործների միջոցով: Խանութ - սրահի կողմից իրականացվում են նաև մաքրման, ոռոգման համակարգերի անցկացման և մոնտաժման, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնի բարձրորակ աշխատանքներ:
Իմ այգի խանութ - սրահում կարևորում են յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջներն ու ցանկությունները, իսկ գներն այստեղ մատչելի են: Ի դեպ, մեծ տըեխնիկա ձեռք բերելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար:
Այցելեք
"Իմ այգին" խանութ - սրահ և համոզվեք, որ այստեղ կարող եք իրականություն դարձնել նույնիսկ ամենաաներևակայելի ու բարդ մտահղացումները: Այստեղ ցանկացած նախաձեռնության կհաղորդվի շունչ ու հոգի՝ դարձնելով այն Ձեր պատկերացումների իրական արտացոլումը: Խանութ - սրահի բարձրակարգ մասնագետների օգնությամբ Ձեր այգին կդառնա խորունկ ու գողտրիկ մի անկյուն, որտեղ հնարավոր կլինի վայելել մարդու և բնության կատարյալ ներդաշնակություն:
"Իմ այգին" խանութ - սրահի կողմից իրականացվող աշխատանքներն առանձնանում են ոճային ինքնատիպ լուծումներով, գեղագիտական ուրույն մեկնաբանությամբ և երևակայական մտքի բազմազան խաչաձևումներով: Բոլորովին էլ պատահական չէ, որ "Իմ այգին" մասնագիտացված խանութ - սրահը մեր երկրում, իրավամբ, այսօր ոլորտի առաջատարներից է:
 
  Մարդու և բնության ներդաշնակության ինքնատիպ արվեստ...

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Աննա Թորոսյան Anna Torosyan
TVADSTUDIO©

NEW PLAST GRP SYSTEMS ԲԱՐՁՐՈՐԱԿ ԱՊԱԿԵՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ

Շինարարությունը գործընթաց է, որն ամբողջանում է բազմաթիվ բաղադրիչների շնորհիվ: Այս ոլորտում հատկապես կարևորվում է բարձրորակ խողովակների ընտրությունը: Արդեն երկար տարիներ մեր հանրապետությունում գործող Նյու պլաստ ընկերությունը սպառողին է առաջարկում կիրառման բազմազան ոլորտներ ընդգրկող խողովակներ` մետաղապլաստե ճնշումային` նախատեսված տաք և սառը ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման համար, պոլիմերային` կոյուղային ցանցերի, օդատար գծերի և հաղորդալարերի մեկուսացման համար, ինչպես նաև համակցման դետալների լայն տեսականի: Որակյալ և մատչելի արտադրանք,որի շնորհիվ էլ NEW PLAST ընկերությունը կարողացավ ճանաչվել և նախընտրելի դառնալ սպառողների շրջանում:
Ոլորտում իր հստակ ձեռագրով արդեն իսկ հայտնի ընկերությունը մշտապես առաջընթացի ու զարգացման քայլեր է ձեռնարկում: GRP SYSTEMS գործարանը նշվածի ապացույցն է: Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներում մետաղյա կամ պողպատե խողովակներին վաղուց արդեն փոխարինում են ապակեմանրաթելային խողովակները,որոնք իրենց ֆիզիկամեխանիկական չափանիշներով մի քանի անգամ գերազանցում են մետաղյա խողովակներին: 

 2012 ԹԻՎ
GRP SYSTEMS ձեռնարկությունում ապակեմանրաթելային հիմքով խողովակների արտադրությունը իրականցվում է հաջորդաբար, մի քանի փուլերով` խիստ վերահսկողության պայմաններում: Խողովակների արտադրության համար նախատեսված նյութերը չեն պարունակում վտանգավոր հավելումներ, որի արդյունքում հնարավոր է այն օգտագործել սննդարդյունաբերության և խմելու ջրի մատակարարման համար: Թեթև են,աշխատանքային գործընթացում հեշտ կիրառելի:
 2011 ԹԻՎ
Ամրության և կարծրության շնորհիվ խիստ կայուն են մթնոլորտային ջերմաստիճանի տատանումների և տեղեփոխվող հեղուկի ջերմաստիճանի նկատմամբ, չեն ենթարկվում կոռոզիայի: GRP SYSTEMS ընկերության խողովակները արդյունավետորեն կիրառվում են ջրամատակարարման, ջրահեռացման,գազամատակարարման բնագավառներում,հիդրոէլեկտրոկայաններում,տարբեր քիմիական գործարաններում,հորատանցքերում: GRP SYSTEMS ընկերությունը առաջարկումէ 1 ից 50 մթնոլորտային ճնշումներով , 6, 9,12 մետր երկարությամբ ,300մմ ից մինչև 3000 մմ տրամագծով խողովակներ: Ողջ արտադրապրոցեսն իրականացվում է եվրոպական տեխնոլոգիայով և լավագույն սարքավորումներով: Այսպիսով հարկ է նախապատվությունը տալ հայրենական արտադրանքին` խթանելով մեր տնտեսության զարգացումն ու առաջընթացը: 



 Հուսալիության, դիմացկունության, ամրության և երկարակեցություն չափանիշ:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
Աննա Թորոսյան Anna Torosyan
TVADSTUDIO©

“ՔՈՒԼ ԹԵՐՄ” ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ցանկացած բնակելի տարածքի կամ մեկ այլ մեծ շինության հարմարավետությունն առաջին հերթին սկսվում է ջերմությունից:
Այսօր առաջարկվող ջեռուցման սարքերի գլխապտույտ տեսականու   մեջ հաճախ դժվարանում ենք կողմնորոշվել՝ որն  է առավել շահավետ՝  ինչպես որակի այնպես էլ արժեքի առումով:
Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ է առաջարկում “Քուլ թերմ” ընկերությունը: 1977 թ-ին Իրանում հիմնադրված “Աիր” ընկերության  հայաստանյան  ներկայացուցչությունը  2005 թվականից հայ սպառողին է առաջարկում  ջեռուցման օդափոխման և հովացման համակարգեր ու սարքավորումներ, որոնք նախատեսված են շենքերի, գրասենյակների, ինչպես նաև  ջերմոցների համար և ապահովում են ցանկալի ջերմաստիճան   համապատասխան տարածքներում:
 Հայաստանյան շուկայում Քուլ թերմը  ներկայացնում է  60-ից 3000 կիլովատ հզորությամբ  թուջե կաթսաներ , գազայրիչներ, օդակարգավորիչներ, ցիրկուլացիոն պոմպեր և կենտրոնական ջեռուցման համակարգեր:
Քուլ թերմի ջեռուցման, հովացման և օդափոխման պրոֆեսիոնալ համակարգերը   հատկապես հուսալի են մեծ տարածքներում անհրաժեշտ  ջերմաստիճան ստեղծելու առումով:
Միջազգային շուկայում իրենց   բարձր վարկանիշով հայտնի Քուլ թերմի առաջարկած սարքավորումներն ու համակարգերը համապատասխանում են եվրոպական որակի չափորոշիչներին:
 Օգտվելով “Քուլ թերմի”  տեսականուց՝ կարող եք համոզված լինել, որ ձեռք եք բերում որակյալ ու դիմացկուն արտադրանք: Ընկերության սարքավորումներն աշխատում են դիզվառելիքով և բնական գազով, ժամանակի ընթացքում կոռոզիայի չեն ենթարկվում, դիմացկուն են արտաքին մի շարք գործոնների հանդեպ:
Ի դեպ “Քուլ թերմ” ընկերության փորձառու մասնագետները պատշաճ կերպով կիրականացնեն նաև ձեր ընտրած համակարգի տեղադրման աշխատանքները:
Ջեռուցման օդափոխման և հովացման պրոֆեսիոնալ համակարգեր ու սարքավորումներ առաջարկող “Քուլ թերմ” ընկերությունը  այսօր մեր հանրապետությունում ոլորտի առաջատարներից է. Ապացույցը տարբեր երկրներում ձեռք բերած գործընկերների լայն շրջանակն է , որը խոսում է ապրանքատեսականու որակի և հուսալիության մասին:
“Քուլ թերմ”-ը իր հաճախորդներին է առաջարկում երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ՝   վստահության ցանկալի դաշտում ստեղծելով հետագա համագործակցության կայուն հիմքեր:

Ձեր հաճելի միջավայրի ջերմ ուղեկիցը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
Աննա Թորոսյան Anna Torosyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...