Հայի հոգեկերտվածքին թերևս ամենաբնորոշ հատկանիշներից է դարերի համար
կառուցելը: Վկայությունը բազմամյա կառույցներն են, որոնք աչք են շոյում ոչ
միայն ճարտարապետական գեղեցիկ լուծումներով, այլև իրենց դիմացկունությամբ և ամրությամբ:
Մեր օրերում ևս, երբ շինարարական ինդուստրիան
նույնիսկ երևակայության սահմաններն է անցնում` ամուր և ապագայի համար կառուցելը դարձյալ
օրախնդիր է, առավել ևս երբ կառուցողը սեփականատեր է և կառուցվելիքը իր և իր հայրենակիցների համար է:
Կառուցել դարերի համար, այս գործելաոճով է առաջնորդվում ՙԿասկադ Հիլզ՚ բազմաբնակելի
համալիրը: Երևանի ամենախաղաղ տարածքներից մեկում` վերին անտառային շրջակայքում տեղակայված բազմաբնակելի այս համալիրը հանրությանն է առաջարկում
միջազգային չափանիշներին համահունչ ընտանեկան բնակելի
համալիրներ, որոնք հարմարավետ են դարձնում ժամանակակից մարդու կյանքը` նոր շունչ
և արդիական կեցվածք հաղորդելով մեր քաղաքամայր Երևանին:
ՙԿասկադ Հիլզ՚-ի յուրաքանչյուր շենք ներկայանում է որպես արվեստի ինքնատիպ
մի գործ: Բնակարանների ընդարձակ սենյակներից բացվում են
գրավիչ տեսարաններ` բիբլիական Արարատի չքնաղ բնապատկերը, ՙՀաղթանակ՚ զբոսայգին,
ժամանակակից թանգարաններ և մշակութային օջախներ:
Համալիրն ունի անհատական ջեռուցման
համակարգ, բազմաֆունկցիոնալ
օդափոխման համակարգեր, 24-ժամյա հսկողությամբ անվտանգության դարպասներ, յուրաքանչյուր շենքի համար նախատեսված վերելակներ, ակումբային տուն հավաքույթների և միջոցառումների
համար, ժամանակակից մարզասրահ` հագեցած նորագույն սարքավորումներով, բացօթյա լողավազան
և երեխաների խաղահրապարակ,
խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բացօթյա տարածքներ, հարմարավետ ավտոկանգառներ` անհատական
պահեստներով, ապագայում կառուցվելիք խանութների, սրճարանների և շուկայի համար նախատեսված տարածքներ:
ՙԿասկադ Հիլզ՚-ին բնորոշ առանձնահատկություններից է համալիրը միայն տեղի և սփյուռքի հայերով
բնակեցնելու սկզբունքը:
ՙԿասկադ Հիլզ՚ բազմաբնակելի համալիրի
յուրաքանչյուր բնակարանի ձևավորումը
համաձայնեցվում է գնորդի
հետ: Տան տիրոջը
հանձնվում է վերջնական
ձևավորում ստացած բնակարանը, որը պատրաստ
է օգտագործման:
Ժամանակակից կենցաղի
և հարմարավետության կատարյալ
օրինակ`
ամուր կառույց հային արժանավայել ապրելակերպ ապահովելու համար:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
TVADSTUDIO©
TVADSTUDIO©