среда, 23 мая 2012 г.

ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

       Պետականության կերտման դժվարին և պատասխանատու ժամանակաշրջանում նորանկախ Հայաստանի կյանքում արհմիությունների դերն առավել քան կարևորվում է. հասարակական այս կառույցների ուսերին է դրված աշխատավորական շրջանների իրավունքների պաշտպանության և իրականացման գործառույթը: Այսօր էլ արհմիությունները պետք է մշակեն սոցիալական պայքարի մի ռազմավարություն, որով կկարողանան պաշտպանել աշխատողների շահերը:
Այս առումով ուշագրավ էր մայիսի 18-ին կայացած Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարը, որն ի մի էր բերում կատարված աշխատանքները և ուղիներ նախանշում հետագա քայլերի համար:
Բացման խոսքը վերապահված էր միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանին, ով ներկայացրեց 2007 թվականից առայսօր իրականացված աշխատանքները: Իր հաշվետու ելույթում միության նախագահը կարևորեց արհմիությունների որոշիչ դերը քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին: Անդրադառնալով բարձրագույն կրթական կառույցների առաքելությանը` նախագահ Գառնիկ Վաղարշակյանը մասնավորապես արժևորեց բարձրագույն կրթության նշանակությունը երկրի կայուն զարգացումն ապահովելու ուղղությամբ:
-Թեև անելիքները շատ են, սակայն Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ձեռնարկում է հնարավորը, որպեսզի պաշտպանի 
իր միության անդամների և կոլեկտիվների շահերը,- նշվեց զեկույցում:   Այս առումով կարևորվեց աշխատանքը հատկապես զանգվածային լրատվամիջոցների հետ: 
Հայաստանի բուհերի աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ճյուղային միությունը ձգտում է համագործակցային ծրագրեր իրականացնել ոչ միայն կառավարական կազմակերպությունների, այլև ԱՊՀ և եվրոպական արհմիութենական կազմակերպությունների հետ: 
Առկա է համագործակցություն նաև ՀՀ Գործադիրի հետ, որի արդյուքում մշակվում են հակակոռուպցիոն ծրագրեր և Բոլոնիայի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու ուղիներ:
Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, անդրադառնալով միության անդամ բուհերին` ԵՊՀ, Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ և ՀՊՃՀ, հպարտությամբ նաև փաստեց, որ նախագահության կազմը համալրում են գիտությունների երեք դոկտորներ և երեք թեկնածուդոցենտներ, ովքեր այսօրվա և վաղվա շարժիչ ուժն են:
ՀԱՄԿ-ի նախագահ էդուարդ Թումասյանը իր ելույթում  բավարար համարեց ներկայացրած հաշվետվությունը` առաջարկելով կոնկրետ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում նախապատրաստել` ՀՀ կառավարությանը դիմելու համար: Նա փորձեց նաև առանձնացնել որոշակի աշխատանքներ, որոնք ՀԱՄԿ-ը կատարել է անցած տարիների ընթացքում, որոնց մասին առավել մանրամասն կանդրադառնան նոյեմբերի 26-ին կայանալիք ՀԱՄԿ-ի 3-րդ  համագումարին
Համագումարի շրջանակներում տեղի ունեցավ նաև Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմինների ընտրությունը: Ձևավորվեց խորհրդի, նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմը, իսկ միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը վերընտրվեց իր պաշտոնում:
Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ԱՊՀ արհմիութույնների համընդհանուր համադաշնության կոնֆեդերացիաների անունից պատվոգիր հանձնեց  միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանին պաշտոնավարման նախորդ տարիներին գրանցված դրական տեղաշարժի և արդյունավետ աշխատանքի համար:
Ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը առաջարկեց կանոնադրական փոփոխություն կատարել, որպեսզի ճյուղային միության նախագահը 2 անգամից ավել անընդմեջ չընտրվի նույն պաշտոնում: 
Առաջարկ եղավ նաև, որ առաջիկա համագումարում ճյուղային միությունը ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրի ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանին:
Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարում ելույթ ունեցավ նաև  նաև ԵՊՀ արհմիութենական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, ով ևս ներկայացավ առաջարկներով
Որոշվեց դիմում ներկայացնել ՀՀ կառավարությանը պրոֆեսորադասախոսական աշխատակազմին սոցիալական փաթեթներում ընդգրկելու համար, իսկ բուհերի կառավարման մարմիններում ներառել տեղի արհմիութենական կոմիտեի նախագահին: Արմեն Ավետիսյանն առաջարկեց մշակել հատուկ ռազմավարություն` երկրում Արմիությունների կոնֆեդերացիաների դերը բարձրացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք պետք է լինեն ոչ թե դիտորդի այլ գործողի դերում:
ՀՊՄՀ արհեստակացական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը իր զեկույցում կարևորեց արհմիությունների հեղինակության բարձրացման խնդիրը, որի համար պետք են հստակ քայլեր: Մեջբերելով մանկավարժական համալսարանի փորձը` նա կարևորեց հատկապես աշխատավարձերի բարձրացման համակարգում մշակված մեխանիզմը, ըստ որի դասախոսական կազմն այսուհետ աշխատելու է 80% հավելավճարով:
Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը իրեն լիազորված օրենքի շրջանակներում փորձել է դառնալ սոցիալական պայքարի առաջնային կառույց: Որպես   արհմիութենական շարժման լուրջ թև, այն հանդես է եկել մի ամբողջ սոցիալական առաջարկներով և գործնական քայլեր է կատարել:
Վաղարշակյանը հաշվետվության մեջ նշեց, որ վերջին տարիներին ԲՈՒՀ-երում լուրջ աշխատանքներ են իրականացվել նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովելու, դասախոսական կազմի աշխատավարձի ավելացման և հանգստի լավ պայմաններ ստեղծելու, ուսանողների վարձավճարները զեղչելու և բնագավառի բազում խնդիրների լուծման ուղղությամբ:
Այսօր արհմիությունների դերը վերաիմաստավորվում է, որպես աշխատավորների աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց, որը պատրաստ է լուծում տալու աշխատավայրում առաջացած ցանկացած խնդրի և կարգավորելու գործատու-աշխատող հարաբերությունները:
Այս առումով Հայաստանի Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության ընդունած հռչակագիրը կայուն քայլեր է ուղենշում առաջիկայում կայանալիք կոնկրետ գործողություների իրականացմամբ նշանակալից արդյունքների հասնելու համար:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...