воскресенье, 10 июня 2012 г.

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության 3-րդ համաժողովը



Արհեստակցական կազմակերպությունների դերը երկրի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի կառույցում, ինչպիսին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, առավել քան կարևորվում է, քանի որ նրան է վերապահված ԲՈՒՀ-երի աշխատողների շահերի պաշտպանության գործառույթը:
Այս առումով ուշագրավ է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության փորձն ու օրինակելի աշխատելաոճը, որը վերլուծելու և ի մի բերելու հրաշալի առիթ էր 2012 թ-ի հունիսի 6-ին կայացած 3-րդ համաժողովը:
Շուրջ 100 անձից կազմված պատվիրակությունը բաց քվերակությամբ հաստատեց նախագահության, քարտուղարության և մանդատային հանձնաժողովի  կազմը, ըստ որի նախագահության կազմում ընդգրկվեցին ՀՀ Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը և ՀՊՄՀ արhեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը: 
Վերջինս պատվիրակներին ներկայացրեց իր ղեկավարած տարիների ընթացքում՝ 2007    թ-ից մինչ օրս կատարած աշխատանքների հաշվետվությունը: Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության կողմից  իրականացված միջոցառումներին և տարաբնույթ ձեռնարկներին, որոնք միտված են արհմիության անդամների աշխատանքային և սոցիալական շահերի պաշտպանությանը:
Նախագահ Հասմիկ Սարգսյանը կարևորեց նաև բոլոր այն սեմինարներն ու գիտաժողովները, որոնցում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը՝ առաջադրելով և իրագործելով կառույցի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:  Ներկայացված զեկույցին հաջորդեց հաշվետու ֆիլմի ցուցադրությունը, որտեղ ներկայացվում էին անցած 5 տարիների աշխատանքն ու առաջիկայում ծրագրավորված անելիքները:
Հաշվետու զեկույցով ելույթ ունեցավ նաև վերստուգիչ հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Խանյանը՝ ներկայացնելով մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության բյուջեից կատարված ծախսերը տարբեր ծրագերի իրագործման ուղությամբ:
Վերլուծելով կատարված աշխատանքները՝ վերստուգիչ հանձնաժողովը շնորհակալություն հայտնեց արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանին՝ առկա միջոցները ռացիոնալ բաշխելու և արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար:
Մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության 3-րդ համաժողովի պատվիրակները նախագահ Հասմիկ Սարգսյանի հաշվետվությունը միաձայն գնահատեցին գերազանց՝ բաց քվերակությամբ վերընտրելով նրան մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահի պաշտոնում: 

Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը իր ելույթում ևս բարձր գնահատեց Հասմիկ Սարգսյանի ավանդը մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության առաջընթացի գործում՝ ճյուղային հանրապետական միության որոշմամբ պարգևատրելով նրան պատվոգրով:

 -Բարեփոխումների եզրին կանգնած արհմիություններն այսօր երիտասարդ և նախաձեռնող կադրերի լուրջ կարիք ունեն, դրա վառ օրինակը ԵՊՀ և ՀՊՄՀ արհմիությունների ղեկավարներն են, որոնց հետ հույսեր են կապում գործատուները, աշխատողները և իհարկե հասարկությունը,-նշեց Գառնիկ Վաղարշակյանը: Որպես արհմիութենական ակտիվ գործիչ՝ մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահը բնորոշվեց անձնային, մասնագիտական և կառավարչական օրինակելի որակներով օժտված անձնավորություն, ով հաղորդ է յուրաքանչյուր աշխատողի խնդրին և հնարավորության սահմաններում աջակից և սատար է լինում նրանց:
Հաշվի առնելով համաժողովում հնչած դրական կարծիքներն ու առկա վստահությունը՝  ճյուղային հանրապետական միության նախագահն առաջարկեց առաջիկա համագումարում որպես ՀԱՄԿ-ի նախագահի թեկնածու առաջադրել ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանին:
ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության 3-րդ համաժողովը ոչ միայն ամփոփում էր կատարված աշխատանքները, այլև մշակում առաջիկա քայլերի նոր ռազմավարություն՝ ըստ որի պետք է ամրապնդվի կապը գործատուների հետ, կառույցում ներգրավվեն առավել մեծ թվով երիտասարդ կադրեր, արհեստակցական կազմակերպությունների միջև ձևավորվի կայուն փոխգործակցություն, ինչպես նաև համակարգված քայլեր ձեռնարկվեն Բուհի պրաֆեսորադասխաոսական կազմի սոցիալական վիճակը բարելավվելու, սոցիալական փաթեթներում ընդգրկելու, նորընտիր կառավարության հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ:

Մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը, լինելով ճյուղային հանրապետական միության հիմնասյուներից մեկը,

 այսօր էլ լուրջ ասելիք և կարևոր դերակատարում ունի: Այս ամենում անշուշտ անգնահատելի է նախագահ Հասմիկ Սարգսյանի նվիրումն ու հետևողական աշխատանքը, որը ոչ միայն նպաստում է կառույցի հեղինակության բարձրացմանը, այլև պայմաններ ստեղծում  զարգացման նոր հեռանկարներ մշակելու և կյանքի կոչելու ուղղությամբ:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...