пятница, 30 ноября 2012 г.

Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային - Թերմոռոս-Ար՝ ջեռուցման արվեստ



Ջերմության և արվեստի կատարյալ  ներդաշնակություն,
Որակական և գեղագիտական հրաշալի լուծումներ…
Ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի ժամանակակից նվաճումներն արդեն 8 տարի մեր հանրությանն է ներկայացնում «Թերմոռոս-Ար» ընկերությունը:
Լինելով մի շարք աշխարհահռչակ կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝  «Թերմոռոս-Ար»-ն իրականացնում է բացառիկ նախագծեր որակյալ ապրանքատեսականիով:    
Նախագծային փուլում «Թերմոռոս-Ար»-ի մասնագետներն ապահովում են հաճախորդի պահանջներին համապատասխան խորհրդատվություն՝ հաշվի առնելով պատվիրատուի դիզայներական պահանջները :
Իրականացվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Ընկերության մշակած հրատապ արձագանքման գործելաոճի արդյունքում ցանկացած խնդիր կարճ ժամկետներում համապատասխան լուծում է ստանում:
«Թերմոռոս-Ար»-ը հանրությանն է առաջարկում բելգիական «Յագա»  ընկերության դիզայն ջեռուցիչները, որոնք իրենց ձևի ու գույնի բազմազանությամբ և տեխնոլոգիական հնարավորություններով կոտրում են ջեռուցման ավանդական կարծրատիպերը՝  համալրելով այն ոճային հետաքրքիր տարրերով:
Նորարական տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել մաքուր, արագ և էկոլոգիապես առավել անվնաս  ջեռուցում:
«Թերմոռոս-Ար»-ի ներկայացրած «Յագա» ընկերության դիզայն ջեռուցիչները էսթետիկ արտաքինի շնորհիվ սովորական ջերմատուից վերածվում են արվեստի յուրօրինակ նմուշի՝ ստեղծելով հարմարավետության և ջերմության հաճելի զգացում:
Դիզայն ջեռուցիչները գերազանց համադրվում են ցանկացած ինտերիերում: Իրենց նրբագեղությամբ և հրաշալի հատկություններով նրանք ասես ընդգծում են կահավորման ոճն ու բնավորությունը:
Պատահական չէ, որ ամենախստապահանջ սպառողն անգամ միմիայն հիացմունք է արտահայտում ապրանքի որակական և գեղագիտական հատկությունների հանդեպ:
«Յագա»-ի դիզայն ջեռուցիչները համաշխարհային շուկայում մրցունակ դիրք են զբաղեցնում ոչ միայն արտաքին յուրահատկության, այլև ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ: Պատրաստված լինելով բարձրակարգ ջերմատու մետաղից՝ արդյունավետ ջերմափոխանակության շնորհիվ դրանք ապահովում են համաչափ ջեռուցում՝ խնայելով էներգիայի ծախսը:
«Թերմոռոս-Ար»-ը հանրությանն է առաջարկում նաև «Լամբորգինի» ընկերության կաթսաները, որոնք համապատասխանում են միջազգային անվտանգության բոլոր չափորոշիչներին:
Որակական բարձր հատկությունների շնորհիվ «Լամբորգինի»-ն հզորության խորհրդանիշ է ողջ աշխարհում: Հայաստանյան պայմաններին հարմարեցված 24 կՎտ - 3 մգՎտ հզորությամբ այս կաթսաներն ունեն հասարակական պահանջները բավարարող լուրջ հնարավորություններ՝ ապահովելու կամայական նշանակությամբ տարածքների ջեռուցումը:
«Թերմոռոս-Ար»-ն իրականացնում է նաև մեծ շինությունների ջեռուցման համար նախատեսված կաթսայատների կառուցման աշխատանքներ:
Ընկերության վաճառասրահում ներկայացված աշխարհահռչակ ապրանքնանիշերից է գերմանական «Ռապիդո» ընկերության արտադրության 24 - 650 կՎտ հզորություն ունեցող պատի և հատակի կաթսաներն ու մինչև 300 լիտր տարողությամբ հորիզոնական և ուղղահայաց ծավալային ջրատաքացուցիչները: Արտադրության ոլորտում առկա ավելի քան 100-ամյա փորձը նպաստում է կաթսաների արդյունավետ և երկարաժամկետ աշխատանքին:
«Թերմոռոս-Ար»-ը  նաև իտալական «Ռոս» ընկերության հովացման բարձրակարգ սարքերի ներկայացուցիչն է Հայաստանում, որոնք կրկին իրենց դիզայներական յուրօրինակ հատկություններով ձեր ինտերիերում կստեղծեն Ճարտարապետական ու գեղագիտական նոր լուծումներ: Հովացման սարքերը  տեղադրվում են ոչ միայն հատակին, այլև ներդրվում պատին ու առաստաղին:
Հովացումը կարող է իրականացվել կամայական նշանակության շինությունների համար, քանի որ չիլերները, որոնք ներկրվում են կազմակերպության կողմից, կարող են լինել 5.5 կՎտ – 1.7 մգՎտ հզորությամբ:
«Թերմոռոս-Ար»-ն ապահովված է նաև եվրոպական ամենահայտնի մատակարարներից ներկրվող կցամասերով, որոնք թույլ են տալիս շտկել ջեռուցման սարքերի հետ կապված յուրաքանչյուր անսարքություն կարճ ժամկետներում:
«Թերմոռոս-Ար»-ի գործունեությունը մեր հանրապետությունում բազմիցս է ներկայացվում հանրության լայն շրջանակներին տեղական և միջազգային տարաբնույթ  ցուցահանդեսների ժամանակ, իսկ երկրում իրականացվող որակի գնահատման ազգային մրցանակաբաշխություններին ընկերությունը ոլորտում մշտապես նվաճում է լավագույնի տիտղոսը:
Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային. ահա «Թերմոռոս-Ար»-ի սկզբունքային մոտեցումը՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի շուկայում, ինչն էլ մեկ անգամ ևս բնութագրում է ընկերության որդեգրած կարգախոսի էությունը՝
«Թերմոռոս-Ար»՝ ջեռուցման արվեստ:
Հեռ. (010) 51 61 15

понедельник, 26 ноября 2012 г.

ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ


Բնությունը դեռևս լիովին չբացահատված առեղծված է, սական պարզ է մի ճշմարտություն, որ նրա հրաշագործ բույսերի բուժական հատկությունները մարդկության քաղաքակրթության բոլոր դարաշրջաններում էլ զորեղ են եղել ցանկացած դեղորայքից: Ամեն ժամանակներում էլ բնության թարգմաններն ու բույսերի բուժական հատկություններով մարդկանց հիվանդությունները դարմանողները ասես աստվածատուր շնորհով օժտված առաքելություն են ստանձնել՝ օգնել և հրաշագործությամբ դարմանել մարդկանց անհանգստացնող հիվանդությունները: Բնությունը դեռևս լիովին չբացահատված առեղծված է, սական պարզ է մի ճշմարտություն, որ նրա հրաշագործ բույսերի բուժական հատկությունները մարդկության քաղաքակրթության բոլոր դարաշրջաններում էլ զորեղ են եղել ցանկացած դեղորայքից: 
Ամեն ժամանակներում էլ բնության թարգմաններն ու բույսերի բուժական հատկություններով մարդկանց հիվանդությունները դարմանողները ասես աստվածատուր շնորհով օժտված առաքելություն են ստանձնել՝ օգնել և հրաշագործությամբ դարմանել մարդկանց անհանգստացնող հիվանդությունները: Անգամ այն ժամանակ, երբ գիտական բժշկությունն անզոր է եղել, բնաբուժությունը հրաշքներ է գործել մարդկանց վերադարձնելով աշխարհում ամենաթանկը՝ առողջությունը:
Արդեն 20 տարուց ավել է տասնյակ հազարավոր մարդկանց բնության հրաշագործ միջոցներով ցավերի դարմանողն է բնաբույժ Ստեփան Բաղդասարյանը: Ստեփան բնաբույժը նաև բնագետ-գիտնական է, գիտի ոչ միայն իր պատրաստած այլև միջնադարյան հայ բժիշկների դեղատոմսերը, նա յուրատեսակ կամուրջ է դառնում հայ միջնադարյան բնաբուժության և մերօրյա բժշկագիտության միջև: Բժշկի բարոյական մեծ պարտքի մասին խոսելիս՝ Ստեփան Բաղդասարյանը կարևորում է.
-Բժիշկը ոչ թե հիվանդությունը պետք է բուժի, այլ նախ նրա հոգին, ապա՝ հիվանդությունը ծնող պատճառները, որ այլևս այն չկրկնվի: Այս հավատամքով քանի քանի անհույս մարդիկ են վերագտել իրենց առողջությունն ու հավատը, իսկ փաստն ամենախոսունն է, բավական է լսել նրանց անցած ճանապարհի և ներկա դրության ուշագրավ պատմությունները:
Հազարավոր մարդկանց հույսի, հավատի ու երախտագիտության խոսքերը տարիների ընթացքում նորովի են իմաստավորվում և մեկ անգամ ևս հավաստում, որ հրաշագործ բնությունն ամենազորեղն է և նրա գանձարանի գաղտնիքները դեռ նորանոր բացահայտումների կարիք ունեն: ստացնող հիվանդությունները: Անգամ այն ժամանակ, երբ գիտական բժշկությունն անզոր է եղել, բնաբուժությունը հրաշքներ է գործել մարդկանց վերադարձնելով աշխարհում ամենաթանկը՝ առողջությունը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Վրեժ Սարուխանյան, Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
 
TVADSTUDIO©

пятница, 23 ноября 2012 г.

Գեղեցիկի կերտման նոր մոտեցումներ (Rai Style)



Ժամանակին համաքայլ շարժվելու համար կարևոր են ոչ միայն որակյալ գիտելիքները, այլև մասնագիտական հմտությունների մշտական կատարելագործումը:
Արդեն 2 տարի մեր հանրապետությունում գործող Մադելոն աշխարհահռչակ ընկերության Ռայ սթայլ հայաստանյան դպրոց-ստուդիան իսկական հեղաշրջում էր նորաձևության վարպետների պատրաստման բնագավառում.
Մատնահարդարներ, վարսահարդարներ, դիմահարդարներ... գեղեցիկի կերտման նոր խոսք և նոր որակ, որը ճանապարհ է հարթում ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի աշխատաշուկայում:
"Կրթություն և կարիեռա" ցուցահանդեսին դպրոց ստուդիան կրկին հանրությանն էր ներկայանում ուշագրավ առաջարկներով:
Եթե ուզում եք մասնագիտանալ կամ կատարելագործվել մատնարահարդարման, վարսահարդարման կամ դիմահարդարման ոլորտում և գտնել բարձր վարձատրվող աշխատանք, ապա "Ռայ սթայլ" դպրոց-ստուդիան այդ ճանապարհի լավագույն հնարավորությունն է: Միջազգային ճանաչում ունեցող դիպլոմ, ճանաչված մասնագետների բարձրակարգ դասընթացներ, նորաձևության վերջին տենդենցներին համաքայլ վարպետանալու հուսալի ուղի:
Ռայ Սթայլ նոր խոսք և նոր որակ գեղեցկության արվեստում: 
Հեռ. (010) 355-103, (098) 09 08 98, (095) 99 07 01












Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...