Գիտահետազոտական ինստիտուտները յուրաքանչյուր պետության կյանքում ռազմավարական նշանակության կառույցներ են: Գիտական մտքի այս դարբնոցները ոչ միայն մարդու կենսագործունեությունը բարելավվելուն միտված արդյունք են տալիս՝ այլև երիտասարդ գիտնականների բացահայտման ու միջազգային ասպարեզ նրանց դուրս բերելու արահետ դառնում:
Ժամանակակից աշխարհում ծառացած առողջապահական, գյուղատնտեսական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական կարևորագույն հիմնախնդիրների լուծման գործում մոլեկուլային կենսաբանության ոլորտում կատարվող հետազոտությունները պարզապես կյանքի հրամայական են: Այս առումով մոլեկուլային կենսաբանության գիտական ուղղության ղեկը մեր երկրում պահող ինստիտուտի նշանակությունը անուրանալի է ինչպես
մեր երկրում այնպես էլ ամբողջ աշխարհում:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական գործունեությունը նպատակամիտված է ուսումնասիրելու
օնկոլոգիական, հոգեկան,
ուղեղանոթային, վարակիչ և այլ հիվանդությունների ժամանակ բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմներն ու դրանց խանգարումները: Ի դեպ, մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կարևոր հետազոտական ուղղություններից է նաև հայկական գենոմի ուսումնասիրությունը, որի շուրջ արդեն իսկ առկա են ուշագրավ բացահայտումներ:
Ինստիտուտում տարվող հետազոտությունների արդյունքները կիրառելի են հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման և բուժման, ինչպես նաև հետագա ընթացքը վերահսկելու և թերապիայի արդյունավետությունը գնահատելու ոլորտում:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այս առումով մի շարք մշակումների հեղինակ է և համապատասխան արտոնագրերի սեփականատեր:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունների արդյունքները լուրջ արժևորում են գտնում նաև արտերկրի առաջատար գիտական կենտրոններում: Հաղորդակցվելով միջազգային փորձին և դառնալով գիտության մեծ աշխարհի կենսական մի օղակը մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նաև ոլորտը երիտասարդացնելու և նոր նախաձեռնություններով մշտապես ներկայանալու ուղին է որդեգրել:
60%-ի սահմանագիծը հատող երիտասարդ գիտնականների համակազմ,-այս խոսուն ցուցանիշը արդեն իսկ ապացուցում է, որի երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող մոլեկուլային կենսաբանության ոլորտը խոստումնալից հեռանկար ունի, և պատահական չէ որ միջազգային բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերի էջերը համալրվում են հայ մտքի արգասիքներով:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ապրող ու արարող, կրթող և գիտության անեզր հորիզոնում ճանապարհ հարթող գիտական լուրջ կառույց է, որի ցանկացած հաջողության հենքում իր ազնիվ ներդրումն ու անձնվեր վաստակն ունի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Աննա Բոյաջյանը:
Գիտամանկավարժական և կազմակերպչական հարուստ փորձ ունեցող ղեկավարի մեծ ավանդը դրական արժևորում է գտել ոչ միայն հանրապետության ղեկավարի, այլև բազմաթիվ գիտական ճանաչված կենտրոնների ներկայացուցիչների կողմից, որի արդյունքում տարեցտարի ընդլայնվում է համագործակցության դաշտն ու հիմքեր ստեղծում լայնամասշտաբ գիտական գործունեության համար:
21-րդ դարի արագընթաց ռիթմում գիտատեխնիկական նոր հնարավորությունների բացահայտման շնորհիվ մոլեկուլային կենսաբանության հետազոտությունների արդյունքներն այսօր առավել ուշագրավ ցուցանիշներ են գրանցում՝ խոստումնալից հիմքեր ստեղծելով ժամանակակից աշխարհում ծառացած առողջապահական, գյուղատնտեսական և այլ կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Բնական գիտությունների բաժանմունք
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Հիմնադրման տարեթիվ` | 1966 | |
Մասնագիտացում` | Մոլեկուլային-բջջային կենսաբանություն | |
Տնօրեն` | պրոֆ. Աննա Սուրենի Բոյաջյան | |
Հասցե` | ՀՀ, Երևան, 0014, Հասրաթյան փ., 7 | |
Հեռախոս` | (+374 10) 281626 | |
Ֆաքս` | (+374 10) 282061 | |
Էլ. փոստ` | aboyajyan@sci.am, imb@sci.am | |
URL` | http://www.molbiol.sci.am |
Отделение естественных наук
Институт молекулярной биологии
Институт молекулярной биологии
Основан: | 1966 | |
Специализация: | Молекулярная и клеточная биология | |
Директор: | проф. Анна Суреновна Бояджян | |
Адрес: | Республика Армения, Ереван, 0014, ул. Асратяна, 7 | |
Телефон: | (+374 10) 281626 | |
Факс: | (+374 10) 282061 | |
Эл. почта: | aboyajyan@sci.am, imb@sci.am | |
URL: | http://www.molbiol.sci.am |
Institute of Molecular Biology
Founded in: | 1966 | |
Specialization: | Molecular and cellular biology | |
Director: | Prof. Anna S. Boyajyan | |
Address: | 7, Hasratian St., Yerevan, 0014, Republic of Armenia | |
Tel.: | (+374 10) 281626 | |
Fax: | (+374 10) 282061 | |
E-mail: | aboyajyan@sci.am, imb@sci.am | |
URL: | http://www.molbiol.sci.am |