Նախնական և միջին մասնագիտական որակյալ կրթությունը երկրի տնտեսության առաջընթացի շարժիչ ուժն է: Ուստի ոլորտի բարեփոխումները ոչ միայն
անհրաժեշտ,
այլև
հրատապ
խնդիր
են
զարգացման
ճանապարհով
քայլող
Հայաստանի
կյանքում:
Այս
առումով
մեր
երկրում
անգնահատելի
է
ՄԱԶԾ
ՄԿՈՒ
ծրագրի
դերը:
Իրականացվող
աշխատանքներին
տեղում
ծանոթանալու
համար
ընտրված
12 բազմագործառութային
քոլեջներից
2-ն
այցելեց
Հայաստանում
ՄԱԿ-ի մշտական
համակարգող,
ՄԱԶԾ
մշտական
ներկայացուցիչ
Դաֆինա
Գերչևան:
Ծրագրի
ղեկավար
Կարինե
Սիմոնյանի
ուղեկցությամբ
ՄԱԿ-ի պատվիրակությունն
առաջինը
եղավ
Արարատի
տարածաշրջանային
քոլեջում,
որտեղ
հյուրերը
արժանացան
ջերմ
ընդունելության:
ՄԱԶԾ
ՄԿՈՒ
ծրագրի
շրջանակներում
Արարատի
տարածաշրջանային
պետական
քոլեջը
համալրվել
էր
կարի
և
փայտամշակման
արհեստանոցներով,
դասապրոցեսի
կազմակերպման
հրաշալի
հնարավորություններով:
Ստեղծված
պայմանները
բարենպաստ
հիմք
են
ոչ
միայն
հմուտ
մասնագետների
պատրաստման,
այլև
կարճաժամկետ
ծրագերով
մեծահասակների
ուսուցման
և
վերապատարաստման
համար:
ՄԱԶԾ
ՄԿՈՒ
ծրագրի
շրջանակներում
հիմնանորոգվել,
արդիական
լաբորատորիաներով
ու
արհեստանոցներով
է
համալրվել
նաև
Վայոց
ձորի
տարածաշրջանային
քոլեջը:
ՄԱԶԾ
մշտական
ներկայացուցիչ
Դաֆինա
Գերչևան,
այցելելով
այս
կրթական
հաստատություն,
ծանոթացավ
տարածաշրջանում
բացառիկ
դեր
ունեցող
կրթօջախի
գործունեությանը՝
աշխատաշուկա-շրջանավարտ
կապի
ամրապնդման,
որակյալ
կրթություն
ապահովելու
և
հարափոփոխ
ժամանակաշրջանում
ճկուն
դիրքորոշումներ
ունենալու
տեսանկյունից:
Ժամանակակից կյանքի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար կարևոր են ոչ միայն մատուցվող որակյալ գիտելիքները, այլև նորագույն տեխնիկական հնարավորություններով զինված լաբորատորիաներն ու արհեստանոցները, որոնք զարգացնում են ուսանողների գործնական կարողությունները աշխատանքում:
Այս առումով ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակներում ընգրկված բազմագործառույթային քոլեջները հագեցվել են նորագույն տեխնիկական հնարավորություններով զինված լաբորատոր բազայով:
Անշուշտ, այս ամենը նպաստում է տարածքային կայուն զարգացմանը, ինչպես նաև աշխատանքային շուկայում մրցունակ կադրերի ապահովմանը:
Նախնական և միջին մասնագիտական ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները հուսալի ճանապարհ են հարթում աշխատաշուկան բանիմաց կադրերով համալրելու, այս կերպ նաև երկրի կայուն զարգացումը ապահովելու համար:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©