Որակական և գեղագիտական հրաշալի լուծումներ…
Ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի ժամանակակից
նվաճումներն
արդեն
8 տարի
մեր
հանրությանն
է
ներկայացնում
«Թերմոռոս-Ար» ընկերությունը:
Լինելով մի շարք աշխարհահռչակ կազմակերպությունների միակ և պաշտոնական
ներկայացուցիչը
Հայաստանում՝
«Թերմոռոս-Ար»-ն իրականացնում է բացառիկ
նախագծեր
որակյալ
ապրանքատեսականիով:
Նախագծային փուլում «Թերմոռոս-Ար»-ի մասնագետներն ապահովում են հաճախորդի
պահանջներին
համապատասխան
խորհրդատվություն՝
հաշվի
առնելով
պատվիրատուի
դիզայներական
պահանջները
:
Իրականացվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Ընկերության մշակած հրատապ արձագանքման գործելաոճի արդյունքում ցանկացած խնդիր կարճ ժամկետներում համապատասխան լուծում
է
ստանում:
«Թերմոռոս-Ար»-ը հանրությանն է առաջարկում բելգիական «Յագա»
ընկերության
դիզայն
ջեռուցիչները,
որոնք
իրենց
ձևի
ու
գույնի
բազմազանությամբ
և
տեխնոլոգիական
հնարավորություններով
կոտրում
են
ջեռուցման
ավանդական
կարծրատիպերը՝
համալրելով այն ոճային հետաքրքիր տարրերով:
Նորարական տեխնոլոգիաները թույլ են տալիս
ապահովել
մաքուր,
արագ
և
էկոլոգիապես
առավել
անվնաս
ջեռուցում:
«Թերմոռոս-Ար»-ի ներկայացրած «Յագա» ընկերության դիզայն ջեռուցիչները էսթետիկ արտաքինի
շնորհիվ
սովորական
ջերմատուից
վերածվում
են
արվեստի
յուրօրինակ
նմուշի՝
ստեղծելով
հարմարավետության
և
ջերմության
հաճելի
զգացում:
Դիզայն ջեռուցիչները գերազանց համադրվում են ցանկացած ինտերիերում: Իրենց նրբագեղությամբ
և
հրաշալի
հատկություններով
նրանք
ասես
ընդգծում
են
կահավորման
ոճն
ու
բնավորությունը:
Պատահական չէ, որ ամենախստապահանջ սպառողն անգամ
միմիայն
հիացմունք
է
արտահայտում
ապրանքի
որակական
և
գեղագիտական
հատկությունների
հանդեպ:
«Յագա»-ի դիզայն ջեռուցիչները համաշխարհային շուկայում մրցունակ
դիրք
են
զբաղեցնում
ոչ
միայն
արտաքին
յուրահատկության,
այլև
ֆունկցիոնալ
հնարավորությունների
շնորհիվ:
Պատրաստված
լինելով
բարձրակարգ
ջերմատու
մետաղից՝
արդյունավետ
ջերմափոխանակության
շնորհիվ
դրանք
ապահովում
են
համաչափ
ջեռուցում՝
խնայելով
էներգիայի
ծախսը:
«Թերմոռոս-Ար»-ը հանրությանն է առաջարկում նաև «Լամբորգինի» ընկերության կաթսաները, որոնք համապատասխանում են միջազգային
անվտանգության
բոլոր
չափորոշիչներին:
Որակական բարձր հատկությունների շնորհիվ «Լամբորգինի»-ն հզորության խորհրդանիշ է ողջ աշխարհում: Հայաստանյան պայմաններին հարմարեցված 24 կՎտ - 3 մգՎտ հզորությամբ
այս
կաթսաներն
ունեն
հասարակական
պահանջները
բավարարող
լուրջ
հնարավորություններ՝
ապահովելու
կամայական
նշանակությամբ
տարածքների
ջեռուցումը:
«Թերմոռոս-Ար»-ն իրականացնում է նաև մեծ շինությունների ջեռուցման համար
նախատեսված
կաթսայատների
կառուցման
աշխատանքներ:
Ընկերության վաճառասրահում ներկայացված աշխարհահռչակ
ապրանքնանիշերից
է
գերմանական
«Ռապիդո»
ընկերության
արտադրության
24 - 650 կՎտ
հզորություն
ունեցող
պատի
և
հատակի
կաթսաներն
ու
մինչև
300 լիտր
տարողությամբ
հորիզոնական
և
ուղղահայաց
ծավալային
ջրատաքացուցիչները:
Արտադրության
ոլորտում
առկա
ավելի
քան
100-ամյա
փորձը
նպաստում
է
կաթսաների
արդյունավետ
և
երկարաժամկետ
աշխատանքին:
«Թերմոռոս-Ար»-ը նաև իտալական
«Ռոս»
ընկերության
հովացման
բարձրակարգ
սարքերի
ներկայացուցիչն
է
Հայաստանում,
որոնք
կրկին
իրենց
դիզայներական
յուրօրինակ
հատկություններով
ձեր
ինտերիերում
կստեղծեն
Ճարտարապետական
ու
գեղագիտական
նոր
լուծումներ:
Հովացման
սարքերը
տեղադրվում են ոչ միայն հատակին, այլև ներդրվում պատին ու առաստաղին:
Հովացումը կարող է իրականացվել կամայական նշանակության շինությունների համար,
քանի
որ
չիլերները,
որոնք
ներկրվում
են
կազմակերպության
կողմից,
կարող
են
լինել
5.5 կՎտ
– 1.7 մգՎտ
հզորությամբ:
«Թերմոռոս-Ար»-ն ապահովված է նաև եվրոպական ամենահայտնի մատակարարներից ներկրվող կցամասերով,
որոնք
թույլ
են
տալիս
շտկել
ջեռուցման
սարքերի
հետ
կապված
յուրաքանչյուր
անսարքություն
կարճ
ժամկետներում:
«Թերմոռոս-Ար»-ի գործունեությունը մեր հանրապետությունում բազմիցս է ներկայացվում
հանրության
լայն
շրջանակներին
տեղական
և
միջազգային
տարաբնույթ ցուցահանդեսների ժամանակ, իսկ երկրում
իրականացվող
որակի
գնահատման
ազգային
մրցանակաբաշխություններին
ընկերությունը
ոլորտում
մշտապես
նվաճում
է
լավագույնի
տիտղոսը:
Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային. ահա «Թերմոռոս-Ար»-ի սկզբունքային մոտեցումը՝ ջեռուցման,
հովացման
և
օդափոխության
համակարգերի
շուկայում,
ինչն
էլ
մեկ
անգամ
ևս
բնութագրում
է
ընկերության
որդեգրած
կարգախոսի
էությունը՝
«Թերմոռոս-Ար»՝ ջեռուցման արվեստ:
Հեռ. (010) 51 61 15
Հեռ. (010) 51 61 15