четверг, 8 ноября 2012 г.

Հայ-հունական պետական քոլեջ 2012


Դպրության օրը կրթական լավագույն ավանդույթներ ունեցող հայերիս կյանքում կարծես ավետում գիտության նոր հորիզոններ նվաճելու մի նոր սկիզբ:
Այս տրամաբանությամբ էլ Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը նոր ուսումնական տարին դիմավորեց միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրերով:
Քոլեջը հյուրընկալել էր Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուին, ով բազմիցս է առիթ ունեցել արժևորելու քոլեջի կրթական լավագույն բազան և այն մեծ դերակատարումը, որ ստանձնել է կրթօջախը տուրիզմի, սպասարկման և սննդի արդյունաբերության ոլորտի կադրերի պատրաստման գործում:
Հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը Հունաստանի դեսպանի հետ համատեղ քննարկեց փոխշահավետ համագործակցությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց կենսագործումը երկրների բարեկամության և մասնագիտական կրթության առաջընթացի նոր հիմքեր կստեղծի:
Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուն մասնակցեց նաև կրթօջախում կազմակերպված տոնական ծրագրին՝ շնորհավորելով և բարի մուտք մաղթելով առաջին կուրսեցիներին: Դեսպանին էր վերապահված նաև ավարտական կուրսի լավագույն շրջանավարտներին պատվոգրեր հանձնելու հանդիսավոր առաքելությունը, որին հաջորդեց տոնական ծրագիրը:
Միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հերթական ձեռնարկը Լիտվայի պատվիրակության հյուրընկալումն էր հայ-հունական պետական քոլեջում: Համատեղ կրթական ծրագրեր մշակելու շուրջ սեպտեմբերի 13-ին հրավիրվել էր մամլո ասուլիս՝ "Հայ--լիտվական կրթական ծրագրերի զարգացումը" թեմայով:
Լիտվայի "Կաունասի Ձեռնարկատիրական ծառայությունների ոլորտի աշխատակիցների մասնագիտական ուսուցման կենտրոնի" տնօրեն Լայմուտե Անժունեն և հայ--հունական պետական քոլեջի» տնօրեն Արթուր Վարդանյանը ներկայացրեցին համագործակցության նպատակն ու ակնկալվող արդյունքները: Ուշագրավ են հատկապես դասախոսների և ուսանողների փոխանակման և համատեղ մասնագիտությունների մշակման ծրագրերը, որոնց հիմքը դրվել է դեռևս նախորդ տարի Լիտվայի ԿԳ նախարարի այցելության ժամանակ:
Լիտվայի համանման ուսումնական հաստատության հետ ձևավորած գործակցության արդյունքում Հայ-հունական քոլեջի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան շարունակելու ուսումը կամ անցնելու մասնագիտական պրակտիկան:
Միջազգային փորձին ժամանակ առ ժամանակ հաղորդակից լինելն ու տարբեր երկրների կրթական որոշակի առանձնահատկությունների տեղայնացումը հայ-հունական քոլեջի կյանքում դարձել է բնականոն զարգացման օրինակելի գործելաոճ՝ ժամանակին համընթաց մրցունակ կադրեր պատրաստելու կարևոր նախապայման:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...