четверг, 1 сентября 2011 г.

ԳՈԳՈԼԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 35 ԴՊՐՈՑ

ՆՐԱՆՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՆ ԵՆ
Սեպտեմբերի մեկը հայերիս համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի, քանի որ շատերի կյանքում բացվում է դպրության արշալույսը: Անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից` յուրաքանչյուրիս մեջ բոցավառում է անմեկնելի մի զգացողություն` ազդարարվում է իմացության անեզր բարձունքները նվաճելու մի նոր սկիզբ:
"Դպրություն" կրթական հաղորդաշարի ստեղծագործական խումբը գիտելիքի օրվա առթիվ այցելեց Գոգոլի անվան թիվ 35 դպրոց: Կրթօջախն այս տարի իր հարկի ներքո դիմավորում էր առաջին դասարանի ավելի քան 130 փոքրիկների, ովքեր թեև հուզված բայց և ոգևորված մուտք էին գործում դպրության օրրան: Մանուկների անաղարտ աչքերում հուրհրում էին ժպիտի և թախծախառն ուրախության շողերը: Չէ որ իրենց փոքրիկ մոլորակում հեքիաթներին լրացնելու էին գալիս իմացության գաղտնիքները: Քանի ու քանի չբացահայտված հարցերի պատասխաններ են նրանք գտնելու այստեղ, աշխարհի նորովի ընկալման դռներ բացելու և որպես կյանքի հուսալի պատվար յուրացնելու կրթության գանձարանի անգնահատելի արժեքները:
Նրանք մեր վաղվա օրն են, կյանքի այն նոր ծիլերը, որոնք ապագայում հայի տեսակն են ձևավորելու, նոր դեմք ու դիմագիծ են հաղորդելու դարերից եկած դարեր գնացող ժողովրդին: Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում ձևավորված ամենամյա գեղեցիկ ավանդույթի համաձայն ուսումնական տարեմուտը առանձնակի շուք և երանգ է ստանում դառնալով յուրօրինակ տոն, որն անմոռաց հուշի պես դաջվում է յուրաքանչյուրի հիշողությունում: Այս տարին ևս բացառություն չէր: Դպրանոցը տոնական տեսք էր ստացել: Ամենուր ժպիտներ էին, շնորհավորանքի և մաղթանքների անվերջ շղթա:




Այո, դպրության օը տոն է, չէ որ ազգի գոյութան հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը: Որքան կրթված է հասարակությունը այնքան առավել լայն են կյանքը կազմակերպելու, բարեկեցությունը ապահովելու սեփական մշակույթը պահապնելու և զարգացնելու հնարավորությունները: Այս գաղափարներն են հայ կրթարանները սերմնացանի պես շաղ տալիս մանուկների հոգում, որոնք լուսավոր ուղեցույց կլինեն նրանց անցնելիք երթին:
Դպրության օրը անասելի խնդությամբ էին համակված ոչ միայն սաների այլեւ ուսուցիչների հոգիները, ովքեր հավատարիմ իրենց կոչմանը կրթության և գիտելիքի տաճարում հայորդիներին կրթում են ազգային ոգով եւ հայրենի սրբազան արժեքներով, նրանց հոգում սերմանում ազնվության ու աշխատասիրության, հայրենասիրության և բարության ազնիվ հունդեր:
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ազգի կյանքում կրթությունը մեր արժեքային համակարգի հարատեւության, ինչպես նաեւ ապագայի հզորության գրավականն է, տեղին է ասված` գիտելիքը ուժ է:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...