понедельник, 24 октября 2011 г.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ



Մեր կրթահամակարգի կենսատու ակունքներում  իր արգասավոր պատմությամբ և վեհաշունչ կեցվածքով խոյանում է ուսումնագիտական և կրթամշակութային առաջատար մի կենտրոն՝ ԵՊՀ-ը: Ազգային-մշակութային  ավանդույթների  ժառանգողի և փոխանցողի առաքելությունը հանձն առած  մայր կրթօջախը պատվախնդիր առաքելությամբ հանդես է գալիս ոչ միայն   ՀՀ-ում, այլև` ի սփյուռս հայության առջև: Իմացության անեզր հորիզոնում  միահյուսելով  
եվրոպական և հայկական հոգևոր արժեքներն ու կրթական լավագույն ավանդույթները` ԵՊՀ-ը  նախաձեռնել և իրականացնում է  միջազգային ճանաչման չափանիշներին համապատասխան տարբեր հեռանկարային ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի թելադրանքին: Այսօրինակ ձեռնարկներից է նաևԿրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի հիմնումը:
1998-99 ուսումնական տարվանից  ԵՊՀ  մանկավարժության ամբիոնի Կրթության կազմակերպումբաժինը պատրաստում է կրթության կազմակերպիչներՀանրակրթության կառավարում”  մասնագիտացմամբ, 2004-2005  ուսումնական տարվանիցԿրթության կազմակերպում բաժնում  սկսեց գործել նաևԲարձրագույն կրթության կառավարումմագիստրոսական ծրագիրը` նպատակ հետապնդելով բարձրագույն կրթության ոլորտի համար համակողմանի կրթված կառավարիչների պատրաստումը
ԵՊՀ մանկավարժության ամբիոնիԿրթության կազմակերպում մագիստրատրոսական ծրագրի շրջանակներում կրթական գործի ապագա կազմակերպիչները տեղեկանում են ՀՀ կրթության համակարգին, նրա կառուցվածքին, ինչպես նաև  իրականացվող բարեփոխումներին, որոնք կարևոր նշանակություն ունեն կրթության որակի ապահովման ու զարգացման  գործում: Հանգամանորեն վերլուծվում և քննարկվում են կրթական քաղաքականության նպատակները, խնդիրները, ռազմավարությունը, առանձնահատկությունները և իրականացման ճանապարհները: ԵՊՀ Կրթության կազմակերպում մագիստրոսական կրթության ընթացքում ուսանողները ծանոթանում են կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերին, օրենսդրական դաշտին, անհրաժեշտ գիտելիքներ են ձեռք բերում ՀՀ բյուջետային համակարգի և կրթական գործունեության ֆինանսավորման եղանակների վերաբերյալ:
  
Պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի Կրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողներին ներկայացվում է կրթական համակարգի կառավարման նպատակը, խնդիրները, գործունեության չափանիշները, կառուցվածքը, կառավարման սուբյեկտների գործունեությունն ու իրավասությունների շրջանակը, կառավարման էթիկայի ժամանակակից հիմնախնդիրները: Այս ամենի արդյունքում կրթական գործի ապագա կազմակերպիչները ուսանում են   մանկավարժության հիմնահարցերը, կարողանում են տեսական գիտելիքները կիրառել կոնկրետ իրավիճակում, ճկուն, արագ դիրքորոշումներ ունենալ, հիմք ընդունել կառավարման տեսությունը, սկզբունքները, գործառույթները, մեթոդները և ոճերը: 
Որպես երկրի զարգացման առաջնային գերակայություններից մեկը` ներկայումս  կրթության ոլորտի առաջընթացի խթանումը այն թիրախային հարցերից է, որի կարգավորման գործում  իր ներուժն ու կենսական հնարավորություններն է ներդրել ՀՀ կառավարությունը: Սակայն, ոլորտի զարգացումն ու առաջընթացը հնարավոր չէ պատկերացնել առանց նրա ղեկը պահող, ուղղորդող և կառավարող վարչական կադրերի: Այս տրամաբանությամբ՝ ԵՊՀ  մանկավարժության ամբիոնիԿրթության Կազմակերպում բաժինը լուրջ առաքելություն ունի, քանի որ նրան է վերապահված մասնագիտական լուրջ հնարավորություններով օժտված կրթական ոլորտի վարչական անձնակազմի պատրաստումը
ԵՊՀ մանկավարժության ամբիոնը կրթության ոլորտում մշտապես ներկայանում է նորարարի և նախաձեռնողի ինքնատիպ ձեռագրով: Այս առումով ուշագրավ էր նաև սոցիալական մանկավարժություն բաժնի հիմնումը: Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել սոցիալական մանկավարժության ուսումնասիրության առարկան, հիմնախնդիրը, մեկնաբանել սոցիալական միջավայրի դաստիարակչական մեծ ներգործությունը` տարբեր տարիքային խմբերի և տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց զարգացման գործընթացի վրա` սոցիալականացման համատեքստում:  
Մանկավարժը երկրի գիտական մտքի դարբինն է, ազգի գոյության և առաջընթացի ուղին լուսավորողը: Այս գիտակցմամբ է ԵՊՀ մանկավարժության ամբիոնը շարունակում է ուրույն խոսքն ասել մեր երկրի գիտակրթական ոլորտում` մանկավարժական հմուտ կադրերի պատրաստման և գիտական տարբեր ծրագրերի կենսագործունեության բեղմնավոր գործելաոճով:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...