Կյանքի արագընթաց ռիթմից առաջ ընկնող տուրիզմի ոլորտը այսօր զարգացման
լուրջ ուղի է որդեգրել նաև մեր երկրում: Կառավարության կողմից
առաջնահերթություն հռչակված տուրիզմի բնագավառը, սակայն, անհնարին է
պատկերացնել առանց ուղղորդող գրականության, համապատասխան քարտեզների և
ուղեցույցների: Մեր երկրում արդեն 15 տարի այս առաքելությունն է ստանձնել
«Կոլլաժ» հրատարակչությունը, որն իր գոյության թեև կարճ ժամանակահատվածում
կարողացավ կայանալ և ուրույն ձեռագիր մշակել: Որդեգրելով «մտահղացումից
մինչև պատրաստի արտադրանք» կարգախոսը` «Կոլլաժ» հրատարակչությունը
պատվիրատուհի հետ համատեղ մշակում է լուծումներ, որոնց արդյունքում ծնվում
են ամենատարբեր ֆորմատի և բովադակության օրացուցներ, քարտեզներ,
ֆոտոալբոմներ և այլ հրատարակություններ:
«Կոլլաժ» հրատարակչությունը ծավալած աշխատանքներում հատկապես մեծ տեղ է հատկացնում քարտեզագրությանը, ինչպես Հայաստանի այնպես էլ հարևան երկրների: Քարտեզագրության ոլորտում հրատարակչությունը կարևորում է պատմական վայրերի և աշխարհագրական անվանումների ճշգրիտ արտացոլումը: Մշտապես կատարվում են դիտարկումներ, որպեսզի աղբյուրները հավաստի լինեն:
ՈՒշագրավ էր սեպտեմբերի 9-ից 11-ը «Արմենիա էքսպո 2011» ցուցահանդեսին «Կոլլաժ» հրատարակչության ներկայացրած տաղավարը, որն այցելուներին գրավում էր հատկապես տարատեսակ քարտեզներով, գեղեցիկ օրացույցներով և գունազարդ ֆոտոալբոմներով:
«Ճանաչել, սիրել և գնահատել մեր ունեցածը».- սա է հրատարակչության հիմնական նպատակն ու գործունեության ուղենիշը: Այս առումով «Կոլլաժը» փորձում է մշտապես թարմացնել մատուցվող գրականությունը մեր երկիրը ճանաչելի և ուշագրավ դարձնելով օտարերկրյա տուիրստին, ինչու չէ նաև մեր հանրությանը:
Արձագանքելով ժամանակի պահանջներին` «Կոլլաժ» հրատարակչությունը մեր երկրում իրավամբ առաջավորի դիմագիծ է ձևավորել և զարգացման հաստատուն քայլերով շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©