понедельник, 24 октября 2011 г.

"ԲԵՏՈՆ" ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ

Բոլոր ժամանակներում էլ հայ վարպետները շինարարության ամենատարբեր ոլորտներում աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով և ստեղծագործական մտքի թռիչքով:
1988 թ-ին տեխնիկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ նորարական աշխատանքների և գյուտերի հեղինակ, երկաթբետոնե բազմանցք սալերի սերիական արտադրող Դավիթ Կլեկչյանը Վանաձորում ստեղծեց երկաթբետոնե սալերի արտադրություն, որի հիմքում ներառված էր նրա իսկ կողմից առաջարկված հակասեյսմիկ ծխնիների նոր տարբերակը: 

"Բետոն" արտադրական կոոպերատիվում արտադրվում են հիմնականում ծածկի սալեր, շուրջ 10 անուն մակնիշի կոնստրուկցիաներ: Ընկերությունը մասնագիտացել է նաև երկաթբետոնե կոճերի պատրաստման ոլորտում, որոնց արտադրության մեջ կիրառվում են հիմնադիր նախագահ Դավիթ Կլեկչյանի կողմից առաջադրված ինժեներական և տեխնոլոգիական հատուկ նորամուծությունները: Մետաղի ու բետոնի համակցված կոնստրուկցիան անցնում է մշակման տարբեր փուլեր, ենթարկվում լաբորատոր փորձաքննության. արդյունքում ստեղծվում են երկաթբետոնե բարձրորակ կոճեր, որոնց ամրությունը այսօր ժամանակի քննություննէ բռնել:
Պատահական չէ, որ ռուսական երկաթուղու ղեկավարները նախապատվությունը տվեցին հենց "Բետոն" ընկերության արտադրանքին:
Հայ արտադրողը չի սահմանափակվում առկա հաջողություններով և ընդլայնելով արտադրության ծավալները ձգտում է շենցանել և զարգացնել հայրենաշեն գործը ստեղծելով մետաղ բետոնե նոր կոնստրուկցիաներ, որոնք կծառայեն դարերի համար:
"Մեր երկիրը մենք պետք է կառուցենք և շենացնենք", - նշում է տնօրեն Դավիթ Կլեկչյանը` սեփական գործով ապացուցելով, որ աշխատանքի հանդեպ նվիրումը իսկապես տալիս է իր պտուղները:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...