Հանճարավոր լեգենդները ուշ-ուշ են աշխարհ գալիս, բայց սևակյան ճշմարիտ
բնորոշմամբ` ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ են
ընկնում…
Այո, ծնվում են, որ իրենց հետ աշխարհ բերած գիտության հրով ժամանակների
միտքը մաքրագործեն, դառնան լուսատու ասուպ և իմացության անեզր երկնակամարում
հավերժի ճամփան լուսավորեն: Այդ անմահների շարքերը եկավ լրացնելու ակադեմիկոս
Ավետիք Մկրտչյանը: Մեծանուն հայի անցած ճանապարհի հետագիծը տարիների հոլովույթում,
որպես ոսկե ժապավեն, զարդարեց լուսավոր գործչի կենսագրության շրջանակը` դառնալով
ինքն իր մասին պատմող լուսեղեն իրողություն:
20 տարի առաջ…
Բառերով պարզ ասված այս ժամանակահատվածի բարդությունը անշուշտ զգացել են անկախության նախորդ և ներկա սերունդները, երբ դժվարին կացության մեջ հայտնված մեր երկրի կյանքում կենսական փոփոխություններ էին հարկավոր, անհրաժեշտ էր վերստին հաստատել այն իրողությունը, որ հայի գոյասյունն ու հաղթանակի դրոշը մտավոր զորությունն է: Այս առաքելության ազնիվ հետևորդներից մեկը դարձավ հայրենասիրությամբ և արարելու ձգտումով օժտված գիտնական Ավետիք Մկրտչյանը: Կրթական հմուտ գործիչը ձեռնամուխ եղավ նոր տիպի ուսումնական հաստատության հիմնմանը, հիմքում ունենալով միջազգային հարուստ փորձը` միահյուսված ազգամշակութային լավագույն ավանդույթներին: Արդյունքում կյանքի կոչվեց Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը, որը արդեն 20-ամյա կեցության ժամանակահտվածում ինքնատիպ դիմագիծ և անվիճարկելի հեղինակություն ունի հայաստանյան բուհական համակարգում: Նախկինում Քրք Քրքորյանի անունը կրող Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը հետագայում վերակոչվեց հիմնադրի անվամբ:
"Մարդը երբեք չի անհետանում, նրա էությունը տարրալուծվում է տիեզերական անհունության մեջ".- Այդպիսին էր ավետիք Մկրտչյան լուսավոր հայի տեսակը, ով համաշխարհային գիտական մտքի գահավեժ ընթացքում դարձավ հայոց ռահվիրա` վերստին ամրագրելով մեր բարձրաթռիչք ոգու և մտքի անվիճարկելի դերը համաշխարհային ասպարեզում:
"Մարդը երբեք չի անհետանում, նրա էությունը տարրալուծվում է տիեզերական անհունության մեջ".- Այդպիսին էր ավետիք Մկրտչյան լուսավոր հայի տեսակը, ով համաշխարհային գիտական մտքի գահավեժ ընթացքում դարձավ հայոց ռահվիրա` վերստին ամրագրելով մեր բարձրաթռիչք ոգու և մտքի անվիճարկելի դերը համաշխարհային ասպարեզում:
Յուրատիպ այդ տեսակի ամուր արմատներից վերընձյուղված կանաչ սաղարթը այսօր ևս դպրության նվիրյալ է. Գիտնականի դուստրը` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Մկրտչյանը, ով պատվախնդրորեն շարունակում է հոր կրթասիրական առաքելությունը.
Ավետիք Մկրտչյանի արժանավոր հետևորդը եկավ քարի վրա
նոր քար դնելու, շենացնելու և կառուցելու այսօր արդեն 20-ամյա կենսագրությունը
բոլորած Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի լուսավոր ուղին:
Ավետիք Մկրտչյանի
անվան ԵՏԻՀ-ի 20-ամյակի առթիվ Բուհը կազմակերպել էր 3-օրյա գիտաժողով "21-րդ
դարի մարտահրավերները և մարդկային զարգացման ասպեկտները" խորագրով: Գիտաժողովի կարևորությունն ակներև էր, քանի որ գլոբալ
խնդիրները համամոլորակային բնույթի են, ուստի և անհետաձգելի, արդյունավետ
լուծման կարիք ունեն: Այս առումով պահանջվում է բոլոր պետությունների միացյալ
ուժերի և մոլորակի
ողջ մարդկության համախմբվածությունը:
Ավետիք Մկրտչյանի անվան ԵՏԻՀ-ի կազմակերպած գիտաժողովի նպատակն էր համախմբել տարբեր
երկրների գիտական ներուժը, բազմաբնույթ, գլոբալ հարցերի քննարկման և դրանց հաղթահարման
ճանապարհները մշակելու համար:
Եռօրյա կոնֆերանսին իրենց մասնակցությունն էին բերել կրթության և գիտության ոլորտի
առաջավոր ներկայացուցիչներ` ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներից:
ԲՈՒՀ-ի
20-ամյա հեբելյանին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը մեկնարկեց նոյեմբերի
20-ին` նորաբաց լուսավոր և ընդարձակ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած պլենար նիստով: Բացման խոսքը վերապահված էր Ավետիք Մկրտչյանի
անվան ՏԻՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ռեկտորների
ակումբի անդամ Լաուրա Մկրտչյանին: Հուզմունքով
շաղախված շնորհավորանքի և երախտիքի խոսքերը, հասցեագրված Ավետիք Մկրտչյանին` ինքնատիպ
խոստում էին լուսավոր հիշատակի առաջ, յուրացրած դասերի և պատգամների վերլուծություն, որոնց հիմքում նվիրումն էր հայրենիքին, կրթությանը
և ազգային բարձր արժեքներին:
Ողջույնի
խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԿԳ նախարարի
տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Բարձր
գնահատելով գիտաժողովի
դերը` նա վստահություն հայտնեց, որ 21-րդ դարը լինելու է տնտեսագետների դար, և
հայ երիտասարդությունը պետք է առաքելություն ստանձնի Հայաստանը դարձնելու տնտեսագիտության համաշխարհային կենտրոն: Այս առումով փոխնախարարը կարևորեց Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ դերը, որի
անցած 20-ամյա ճանապարհը լուրջ ժամանակահատված է, ինքնավերլուծության
և ուրույն ռազմավարություն մշակելու համար:
21-րդ դարասկիզբը էկոլոգիական, ժողովրդագրական, գիտակրթական և քաղաքական մարտահրավերների ինքնատիպ շղթա է` ուղղված
մարդկությանը: Այդ գլոբալ խնդիրների հաղթահարման գրավականը միջազգային գիտնականների միությունն է, որը խաղաղ ճանապարհով ուղիներ է հարթում դարի մարտահրավերներին
դիմագրավելու
համար:
Ավետիք
Մկրտչյանի
անվան
ՏԻՀ-ի կազմակերպած եռօրյա
կոնֆերանսը
միտված
էր
համախմբելու
տարբեր
ազգերի գիտական ներուժը, որոնք հոդվածների և ելույթների տեսքով զետեղվեցին նաև առանձին ժողովածուի մեջ` բանալի դառնալով առկա խնդիրները բացահայտելու և հաղթահարելու համար:Հոբելյանը կարևոր առիթ է գնահատելու անցած ուղին, ձևավորված ավանդույթները և կոնկրետացնելու
առաջիկա
աշխատանքները
։
20-ամյա տարեգրությունը բավականին հասուն ժամանակահատված է ի մի
բերելու այն ձեռքբերումներն ու անելիքները, որոնք բուհի կայացման հեռանկարում լուրջ
դերակատարում կունենան: Այս տեսանկյունից ԵՏԻՀ-ի կազմակերպած եռօրյա գիտաժողովը
21-րդ դարի մարտահրավերների դեմ պայքարի ուղիներ մշակելուց բացի յուրօրինակ հանրագումար
դարձավ բուհի կյանքում` վերաարժևորելու անցյալի դասերը և կամրջելու այն ապագայի նոր ծրագրերին:
"21-րդ դարի մարտահրավերները և մարդկային զարգացման ասպեկտները"
խորագրով եռօրյա գիտաժողովն ընթացավ 5 սեկցիայով, որոնց ժամանակ հնչեցին տարբեր զեկուցումներ
` նվիրված Մարդկային զարգացման
գիտակրթական, մշակութաբանական բաղադրիչներին, բնապահպանական և բնօգտագործման հարցերին, հոգեբանական
ասպեկտներին և ժամանակակից համամոլորակային հիմնախանդիրներին, մարդկային զարգացման քաղաքական, իրավական, ինչպես
նաև տնտեսական , սոցիալական և ժողովրդագրական բաղադրիչներին: Արտասահմանցի հյուրերի համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ` զբոսանք գիշերային երևանով և այցելություն
Հայաստանի
տեսարժան վայրեր` հագեցած աշխատանքային մթնոլորտը զուգակցելով հաճելի հանգստին: Հյուրերը եղան նաև Ծիծեռնակաբերդում
և
ծակեպսակ
դնելով` հարգանքի տուրք մատուցեցին հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Արտասահմանցի գործնկերներին Երևանի տնտեսաիրավագիտական
համալսարանի
ներկայացուցչությունը
ուղեկցեց
նաև
հայոց
հոգևոր
կենտրոն
Էջմիածին,
որտեղ
հմուտ
Էքսկուրսավարի
մեկնությամբ
հյուրերը
ծանոթացան
մեր
ժողովրդի
ազգային
բարձր
արժեքներին
և
մշակութային
յուրահատկություններին:
Այցելության հաջորդ վայրը վեհաշուք Գառնու տաճարն էր, ապա` Գեղարդավանքը: Հազարամյակների
խոհեմությամբ
քարեղեն
աղոթքի
պես
երկինք
առաքված
մեր
վանքերն
ու
տաճարները
և
հայի
նման
սրբագույն
վերաբերմունքը
իր
հոգևոր
արժեքների
հանդեպ
վկայումն
էին
այն
իրողության,
որ
մեր
արմատները
հոգևոր
զորությամբ
են
խարսխված
մայր
հողին:
Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ-ի հոբելյանական միջոցառումների ավարտական ակկորդը ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացած տոնական հանդիսությունն էր, որին ներկա էին նաև բուհի նախկին և ներկա շրջանավարտները: Սերունդների երթի ուղեկիցը յուրօրինակ հանրագումարի էր բերում կատարած աշխատանքները պատրաստվելով գալիքի նոր ծրագրերին, քանի որ հոբելյանը անցյալը գնահատելու հետ մեկտեղ նաև սկզբնակետ է ապագայի գործունեության:
Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ-ի հոբելյանական միջոցառումների ավարտական ակկորդը ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացած տոնական հանդիսությունն էր, որին ներկա էին նաև բուհի նախկին և ներկա շրջանավարտները: Սերունդների երթի ուղեկիցը յուրօրինակ հանրագումարի էր բերում կատարած աշխատանքները պատրաստվելով գալիքի նոր ծրագրերին, քանի որ հոբելյանը անցյալը գնահատելու հետ մեկտեղ նաև սկզբնակետ է ապագայի գործունեության:
Ֆիլհարմոնիայի
փոքր դահլիճում կայացած
հոբելյանական
երեկոյի ընթացքում Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ ռեկտոր Լաուրա Մկրտչյանը յուրօրինակ զուգահեռ անցկացրեց կրթօջախի և իր ավագ որդու միջև` հուզմունքով
խոստովանելով, որ բուհի կայացման ճանապարհին ավելի շատ ջանք ու եռանդ է ներդրվել: Ապա, անդրադառնալով
ապագայի քայլերին, ռեկտորը նշեց, որ
իր գերագույն նպատակը տնտեսաիրավագիտական համալսարանի դիմապատկերում գիտական հայացք ձևավորելն է: Անշուշտ, կարևոր քայլը կարող ենք արված համարել, եռօրյա լուրջ քննարկումներով կայացած գիտաժողով, և 40 հոդվածներից կազմված ժողովածու, որտեղ զետեղված նյութերը ուղեցույց կդառնան հետագա լուրջ ուսումնասիրությունների համար:
Հոբելյանական
միջոցառման ընթացքում եռօրյա գիտաժողովի մասնակիցներին շնորհվեցին դիպլոմներ և հավաստագրեր: Բուհի վաստակաշատ դասախոսները ևս արժանացան պատվոգրերի` ի նշան հետևողական և արդյունավետ աշխատանքի: Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի հոբելյանական անակնկալներից էր նաև Ավետիք Մկրտչյանի դիմապատկերով ձուլված ոսկե մեդալը, որը
հանձնվեց համալսարանին հասակակից աշխատանքային փորձառությամբ դասախոսներին: Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի հոբելյանական
միջոցառման ընթացքում հանդիսավոր կերպով կատարվեց նաև
մագիստրատուրայի
այս տարվա շրջանավարտների դիպլոմների
հանձնման արարողությունը: Ի դեպ, այս
պատվավոր առաքելությունը ստանձնել էին բուհի նախորդ տարիների շրջանավարտները, ովքեր աշխատանքի շուկայում արդեն հաստատված և կայացած մասնագետներ են:
20-ամյա հոբելյանի առթիվ տնտեսաիրավագիտական համալսարանին շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև բուհի բարեկամները: Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով նաև դասախոսում է բուհում կրթօջախը բնորոշեց որպես բարության դարբնոց, որի ակունքներում, անշուշտ, մեծ գիտնական Ավետիք Մկրտչյանի ավանդած դասերն ու պատգամներն են: Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ևս արժևորեց մեր երկրի համար օրհասական ժամանակահատվածում հիմնված ԵՏԻՀ դերը`Ավետիք Մկրտչյանի գործունեությունը որակելով հերոսություն:Հոբելյանական բարեմաղթանքների երկար շղթայում բուհին ջերմ խոսքեր հղեցին նաև Էստոնիայի ներկայացուցիչները` իրենց համագործակցությունը բնորոշելով որպես եվրոմիության համատեղ դաշինք:
20-ամյա հոբելյանի առթիվ տնտեսաիրավագիտական համալսարանին շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև բուհի բարեկամները: Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով նաև դասախոսում է բուհում կրթօջախը բնորոշեց որպես բարության դարբնոց, որի ակունքներում, անշուշտ, մեծ գիտնական Ավետիք Մկրտչյանի ավանդած դասերն ու պատգամներն են: Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ևս արժևորեց մեր երկրի համար օրհասական ժամանակահատվածում հիմնված ԵՏԻՀ դերը`Ավետիք Մկրտչյանի գործունեությունը որակելով հերոսություն:Հոբելյանական բարեմաղթանքների երկար շղթայում բուհին ջերմ խոսքեր հղեցին նաև Էստոնիայի ներկայացուցիչները` իրենց համագործակցությունը բնորոշելով որպես եվրոմիության համատեղ դաշինք:
Միջոցառումն
ավարտվեց երաժշտական նոտայով: ԵՏԻՀ հոբելյանը գեղեցիկ կատարումներով զարդարեցին <<Նազանի>> անսամբլը, Արուս Գուլանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև բուհի տաղանդավոր ուսանողները:
20-ամյա ճանապարհը որոշիչ ժամանակահատված է հաստատվելու և կայացման լուրջ քայլերով առաջ շարժվելու համար: Միանալով բազմաթիվ շնորհավորանքներին Ավետիք Մկրտչյանի Անվան ՏԻՀ-ին մաղթում է ուսումնագիտական և կրթամշակութային լուրջ նվաճումներ: Դպրության ջահը կրելու դժվարին ճանապարհդ թող դառնա բարու և իմաստության տարածման հարատև ուղի:
20-ամյա ճանապարհը որոշիչ ժամանակահատված է հաստատվելու և կայացման լուրջ քայլերով առաջ շարժվելու համար: Միանալով բազմաթիվ շնորհավորանքներին Ավետիք Մկրտչյանի Անվան ՏԻՀ-ին մաղթում է ուսումնագիտական և կրթամշակութային լուրջ նվաճումներ: Դպրության ջահը կրելու դժվարին ճանապարհդ թող դառնա բարու և իմաստության տարածման հարատև ուղի:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©