понедельник, 24 октября 2011 г.

"Conte Elegant" զուգագուլպաներ, "Bagi" մաքրող միջոցներ


Գեղեցկության և կատարելության մշտական ձգտումը մարդկության կենսագործունեության  կարևոր նպատակներից է: Մեր օրերում էլ, երբ գեղեցկության չափանիշները նոր սահմաններ են ուրվագծում, կատարյալին հասնելու յուրօրինակ լուծումներ է առաջադրում «Կոնտե Էլեգանտ» ընկերությունը: Թարգմանաբար արտադրանքը բնորոշվում է  որպես նրբագեղության հեքիաթ, որի հետ համաձայնվում են անգամ ամենաքմահաճ հաճախորդները:Առաջարկելով կանացի զուգագուլպաների բազմազան և յուրօրինակ տեսականի` «Կոնտե Էլեգանտ»-ը աչք է շոյում ոչ միայն իր ինքնատիպությամբ, այլև բարձր որակով, գունային և արտաքին տեսքի նրբագեղ ներդաշնակությամբ: Արտադրանքի հիմքում էկոլոգիապես մաքուր հումքն է, որը չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և նախատեսված է նույնիսկ ամենազգայուն ու նուրբ մաշկի համար: Որակական բարձր հատկանիշների շնորհիվ «Կոնտե էլեգանտ»-ի զուգագուլպաները գերառաձգական են, դիմացկուն, ապահովում են յուրահատուկ փափկության և հարմարավետության զգացողություն:


 


«Կոնտե Էլեգանտ»-ը յուրաքանչյուր կնոջ կօգնի առավել ընդգծելու իր գեղեցկությունն ու թովչանքը: Ընկերությունը չի մոռացել նաև փոքրիկներին` ստեղծելով նրանց համար ամենատարբեր հաստության, երանգների ու ձևերի գուլպաներ, կիսագուլպաներ, զուգագուլպաներ, գիշերազգեստներ և ներքնազգեստներ:
Կատարելության ձգտումը մարդու կյանքում արտահայտվում է նաև միջավայրի անթերի մաքրությամբ: «Կոնտե Էլեգանտ» ընկերությունը հոգացել է նաև այս մասին: Իսրայելական «Բագի» ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչը առաջարկում է լվացող, մաքրող միջոցների լայն ընտրանի, որը էկոլոգիապես մաքուր հումքից է և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Արտադրանքը շնորհիվ ակնթարթային ազդեցության և հրաշալի ներգործության ապահովում է կատարյալ արդյունք: Պատահական չէ ընտրված կարգախոսը` «Մաքրություն առանց ջանքերի»:
Որակական բարձր հատկանիշներով  «Կոնտե Էլեգանտ» ընկերության «Կոնտե» և «Բագի» ապրանքանիշերը համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: «Կոնտե Էլեգանտ» ընկերությունը հանրությանն է ներկայանում իր մշտապես նորացվող լայն ապրանքատեսականիով` փորձելով ժամանակին համաքայլ ներդաշնակել գեղեցկության և կատարելության անեզր սահմանները:





Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...