Քիմիական արդյունաբերության
լավագույն
ավանդույթներով
հայտնի
խորհրդային
Հայաստանը
սովետական
կարգերի
փլուզումից
հետո
թվում
էր,
թե
անդառնալիորեն
կորցրեց
ոլորտի
առաջատարի
ղեկը:
Բայց
ժամանակի
մարտահրավերներին
դիմակայած
երկիրը
կրկին որդեգրեց
ինդուստրիալ
զարգացած
պետություն
դառնալու
ուղին:
Այսօր քիմիական
արդյունաբերությունը
և
արտադրությունը հեռանկարային ուղղություն են` հայրենական տնտեսության առաջընթացի շարժիչ
ուժը:Այս առումով մեր երկրում
արդեն 14 տարի քիմիական
նյութերի
արտադրությամբ
է
զբաղվում
«Քրաուն
քեմիքալ»
ընկերությունը:
Քաղաքակրթությունների հոլովույթում, երբ մարդկության գեղագիտական ընկալումները նոր սահմաններ են տեղափոխվում, այդ միտումները
արտահայտվում
են
հատկապես
տարբեր
կառույցների
արտաքին
և
ներքին
հարդարման,
վերանորոգման,
կառուցապատման,
ինտերիերի
և
էքստերիերի
նախագծման
տարբեր
աշխատանքներում:
Եվ
այստեղ
էականը,
անշուշտ,
առաջարկվող
բազմազանության
մեջ
որակյալ
և
հասանելի
արտադրանք
ներկայացնող
ընկերության
ընտրությունն
է,
որը
հուսալի
գործընկեր
կդառնա
և
վստահելի
ուղեցույց:
Քիմիական արտադրության ոլորտի առաջատարներից «Քրաուն Քիմիքալ» ընկերությունը այսօր իր սպառողներին է ներկայացնում վեց տասնյակի հասնող ապրանքների լայն տասականի. շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, շինարարական չոր խառնուրդներ, կենցաղային քիմիայի և ավտոմեքենաների խնամքի համար նախատեսված նյութեր, լուծիչներ և այլն: Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ընկերությունը 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի:
«Քրաուն քեմիքալ»-ի որդեգրած կարևոր սկզբունքներն են դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում, թարմացվող տեսականի, բնակչության կարիքների բավարարում, կատարելագործվող դիզայն, թափանցիկ գործունեություն
և որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին: Վերջինիս նպատակով ընկերությունը արտադրության ոլորտում 2007 թ-ին
ներդրել է «Որակի կառավարման համակարգեր» ծրագիրը` արժանանալով որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:
Արտադրական նոր տեխնոլոգիաների և սարքավորումների
կիրառման շնորհիվ հայրենական արտադրող «Քրաուն քեմիքալ»-ի ներկայացրած քիմիական նյութերի բարձրորակ արտադրատեսականին այսօր արդեն կայուն պահանջարկ ունի
հայրենական և ԱՊՀ մի շարք երկրների սպառողական շուկայում:
Տարածաշրջանում «Քրաուն
Քեմիքալ»
ընկերությունը քիմիական նյութերի արտադրության ոլորտում
այսօր իրավամբ լուրջ մրցակից է` ոչ միայն իր բարձրորակ արտադրանքով
այլև մրցունակ գներով:
«Հայաստանը
Ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին ընկերությունը հերթական անգամ
հանրության, ինչպես նաև մասնավոր ու պետական հատվածի ներկայացուցիչների դատին ներկայացրեց
քիմիական արտադրանքի իր բարձրորակ տեսականին: Արդյունքները գոհացնող էին, իր բարձր
գնահատականը տվեց նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Քրաուն քեմիքալ»-ի որդեգրած կայուն քայլերով զարգացման
ճանապարհը մեկ հանգուցակետ ունի` հաջողություն, իսկ հայրենական արտադրողի առաջխաղացումը
նաև երկրի բարեկեցությանն ու բարգավաճմանն է միտված:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©