понедельник, 24 октября 2011 г.

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ

 Մեր ժողովրդի համար դարավոր մեծ երազանք դարձած անկախությունը այսօր արդեն 20-ամյա իրողություն է: Միավորված գաղափարի և նպատակի, խոսքի ու գործի ներդաշնակման շնորհիվ մեր սրբություն սրբոց Հայաստանի կյանքում բացվեց հույսերի և հավատի նոր արշալույս: Այսօր հայոց անկախ պետությունը 20 տարեկան է, ուժերի ծաղկման խոսուն հասակ, որում անշուշտ իրենց ներդրումն ունեն նաև անկախությունից հետո ծնունդ առած բարձրագույն ուսումնական հաստատությունները: Այդպիսինների թվում է նաև Հյուսիսային համալսարանը, որտեղ անկախության օրը նշվեց կրկնակի տոնակատարությամբ: Բացման խոսքում ռեկտոր Բորիս Մակիչյանը վերլուծեց հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, անկախության նվաճման գործընթացը բնորոշելով եռաստիճան փոխկապակցված շղթա: Ներկա ժամանակահատվածում նա կարևորեց յուրաքանչյուրի նվիրված աշխատանքը, որի արդյունքում միայն մեր երիտասարդ պետությունը կայացման շրջափուլից կթևակոխի զարգացման ուղի:






Ազգանվեր է կրթական համակարգի գործունեությունը, քանի որ կրթված հասարակությունն է կերտում երկրի լուսավոր ապագան: Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում ևս արծարծվեցին այս գաղափարները չմոռանալով այն երախտավորներին, ովքեր երկրի գիտակարթական, հասարակական քաղաքական կյանքում լուրջ դերակատարում են ունեցել և կայուն ասելիք: Այս առումով բուհը հյուրընկալել էր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական գործունեության ընկեր` Սերգեյ Մակարյանին: Հավելենք, որ բուհում գործում է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան կաբինետ:
Միջոցառմանը մեծարվեց և բարձր գնահատականի արժանացավ նաև պետական, հասարակական գործիչ ու դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Կամո Ուդումյանը, բուհի լավագույն բարեկամը:
Անկախության տոնի միջոցառմանը հրավիրվածների թվում էր Կամո Ուդումյանի որդին` Արտակ Ուդումյանը վերջինիս վերապահված էր նաև հանձնելու կրթաթոշակառուի հուշագիրը:
Հյուսիսային համալսարանում արդեն իսկ հաստատված իրողություն է լավագույն ուսանողներին ուսման վարձավճարներից մասնակի կամ լրիվ ազատումը և անվանական կրթաթոշակների սահմանումը: Խրախուսման այս եղանակը առողջ մրցակցային դաշտ է ստեղծում` բարձրացնելով ուսման արդյունավետությունը:
Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարմամբ ներկաներին հաճելի ակնթարթներ պարգևեցին Հյուսիսային համալսարանի լավագույն բարեկամ, պրոֆեսոր Հենրիկ Սիմոնյանը, ինչպես նաև օպերայի և բալետի մեներգչուհի, կոնսերվատորիայի դոցենտ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Արմենուհի Սեյրանյանը:
Հյուսիսային համալսարանում կազմակերպված միջոցառումը յուրօրինակ դաս էր` ուղղված անկախության տարեկից ուսանողներին` պահպանելու և զարթոնքով լցնելու մեր իդեալների հայրենիքը, կառուցելու բարեխնամ երկիր, որի առաջընթացի կենարար զարկերակը ամեն ժամանակներում էլ եղել և մնում է կրթությունը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...