Ժամանակների ռիթմին համընթաց մարդիկ ձգտում
են կատարելության` օգտագործելով կոսմետոլոգիայի վերջին նորույթները: Մեր
հանրապետությունում արդեն 20 տարի է կոսմետիկ ժամանակակից միջոցներով
հանրությանն է ներկայանում «ԲԻՈ ՔԻՄ» ընկերությունը: Հայրենական արտադրողը
մրցակցային շուկայում հատկապես հայտնի է իր «Nika» ապրանքանիշով, դեմքի և
մազերի խնամքի միջոցների լայն տեսականիով, որոնք միակն են տարածաշրջանում և
համապատասխանում են որակի միջազգային չափորոշիչներին: «Բիո քիմը» հայ
սպառողին է ներկայացնում մազերի գունաթափիչ, 27 երանգ ունեցող մազի ներկ,
ֆունկցիոնալ տարբեր նշանակություն ունեցող շամպուններ, կոնդիցիոներներ և
մազերի դիմակներ:
Ընկերության ապրանքատեսակները պատրաստված են բարձրորակ
հումքից, ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ արդիական դիզայնը և մատչելի
գները պարզապես «Բիո քիմ» ընկերության վստահելի այցեքարտն են: Հայ սպառողը
ևս փաստում է այդ մասին: Այսօր ընկերությունը զարգացման նոր ուղի է
որդեգրել: Վերակառուցելով արտադրամասը GMP միջազգային չափանիշներին
համապատասխան` «Բիո քիմ»-ը շուկայի ընդլայնման և արտահանման ծավալների
մեծացման լուրջ հնարավորություններ է ստեղծում: Ընկերության արտադրանքի
լուրջ պահանջարկը տեղական և արտերկրի շուկայում արդեն իսկ խոսում է
որակական բարձր ցուցանիշների մասին:
Հաշվի առնելով ստոմատոլոգիայի զարգացման լուրջ միտումները` «Բիո քիմ»-ը զարկ տվեց նաև ստոմատոլոգիական օժանդակող և ախտահանող նյութերի բաղադրատոմսերի մշակմանը ստեղծվեցին շուրջ 20 անուն ատամնաբուժական նյութեր, որոնք իրենց որակական առումով չեն զիջում միջազգային հայտնի բրենդների արտադրանքին:
«Հայաստանը Ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին «Բիո Քիմ»-ը հանրությանը ներկայացավ իր կոսմետիկ միջոցների լայն տեսականիով: Կարծիքները ոգևորող էին: Իր անկեղծ տպավորություններն արտահայտեց նաև երկրի վարչապետը` խրախուսելով հայ արտադրողին նույն գործելաոճով շարունակելու և հաստատակամորեն առաջ քայելու:
Կայուն զարգացման հստակ ռազմավարությամբ «Բիո քիմ» ընկերությունը հայրենական արտադրության ոլորտում շարունակում է ուրույն խոսք ասել հայ և օտարերկրյա սպառողին մշտապես գոհացնելով իր բարձրորակ տեսականիով:

www.biochem.am
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©