Նախնական
և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը երկրի կայուն զարգացման
գործում կարևոր դերակատարություն ունեն: Ներկայումս
ոլորտի զարգացումը
դասվում է ՀՀ տնտեսության
առաջընթացի գերակայությունների շարքում: ՈՒստի` առաջնային հարթության
վրա է դրվում բարեփոխումների խնդիրը, որի արդյունքում ապագա մասնագետները կհամապատասխանեն աշխատաշուկայի
նորօրյա պահանջներին: Այս ասպարեզում այսօր լուրջ քայլեր է իրականացնում
միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում ծրագիրը: 2006-2008թթ ծրագիրը գործում է Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ, իսկ 2009 թ-ից մինչև 2011թ-ի դեկտեմբերը այն համաֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից:
ՄԱԿ-ի զարգացման
ծրագրի ՄԿՈՒ ծրագիրը նպատակամիտված
է
- Աղքատության նվազեցմանը և եկամուտների ստեղծմանը
- Երկրի տնտեսությանը համապատասխան որակյալ աշխատուժով ապահովմանը
- Մկու համակարգի որակի բարձրացմանը, կայուն քաղաքականության ձևավորմանը և կարողությունների ձևավորմանը:
Այս հեռանկարին հասնելու համար ծրագիրը կանխորոշել
է նպատակներ, որոնք բարեփոխումների թիրախային ուղղություններից են, այն է.
- Կրթության հասանելիությունը
- Աշխատուժի շարժունակությունը
- Ցկյանս ուսուցման հայեցակարգի ներդրումը:
Ծրագրի առաքելությունն է` մեծացնել երիտասարդների
աշխատանքի անցնելու հնարավորությունները Հայաստանում` նախնական և միջին մասնագիտական
կրթության և ուսուցման համակարգի զարգացման միջոցով:
Լուրջ և մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու
նպատակով` հանրապետությունում գործող քոլեջներից ընտրվեցին ՄԿՈՒ իրականացնող 12 պետական
ուսումնական հաստատութուններ, որոնք բազմագործառույթային տարածաշրջանային քոլեջներ
էին: Ծրագրի արդյունքում ձևավորված դրական փորձը հաջող հիմք կդառնա ոլորտի աշխատանքները
ճիշտ կերպով կանոնակարգելու և ուղղորդելու համար:
Գիտակցելով
որակյալ աշխատուժի կարևորությունը երկրի միջին կամ երկարաժամկետ կայուն զարգացումը ապահովելու գործում ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագիրը իր գործունեության
առաջնային ուղղություններից մեկում ամրագրել է նոր կարողություններով և հմտություններով
օժտված կադրերի պատրաստումը: ՈՒստի 12 ՄԿՈՒ հաստատություններին տրամադրվել են լաբորատոր
սարքավորումներ, մշակվել են պետական որակավորման չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր,
ինչպես նաև 15.000 կրթական ձեռնարկներ: Լայնածավալ հնարավորություններ են ստեղծվել
բոլոր քաղաքացիների համար` անցնելու վերապատրաստումներ, շարունակաբար կրթվելու և աշխատանքի
շուկայում մշտապես ժամանակի զարկերակը զգալու համար:
Արձագանքելով ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին`
ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագիրը շեշտը դրել է հետևյալ բնագավառների վրա` շինարարություն, գյուղատնտեսություն,
զբոսաշրջություն և սպասարկում, տեխնիկական և բանվորական ոլորտ: Ընտրված քոլեջների աշխարհագրությունը
ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: "Դպրութուն" հաղորդաշարի ստեղծագործական
անձնակազմը վերոնշյալի ականատեսը լինելու, և հանրությանը ներկայացնելու ակնկալիքով
այս անգամ այցելեց Հրազդանի պետական քոլեջ: Կրթօջախը ասես վերածնունդ էր ապրում: Վերազինված
արդիական լաբորատորիաները, նորագույն ՏՏ-ներով և հարմարություններով վերազինված մասնագիտական սենյակները, նոր շունչ էին
հաղորդում 40-ամյա քոլեջին:
ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակներում
իրականացվող բարեփոխումները առաջնահերթ
միտում ունեն ուսանողներին կայուն և օգտակար գիտելիքներ հաղորդելու,
ինչպես նաև մասնագիտական դաշտում հաջող ինքնաիրացվելու բարենպաստ
պայմաններ ստեղծելու համար:
Օգտագործելով
աշխատաշուկայի
վերլուծության
արդյունքները և տնտեսության զարգացման միտումները` ՄԿՈՒ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը լայնածավալ
բարեփոխումներով Հայաստանյան միջին մասնագիտական ոլորտին հաղորդում է նոր շունչ և նոր որակ: Ծրագրի գերնպատակն է`ոլորտը
տեսնել առաջավորի դիրքերում, կոտրել նախնական և միջին մասնագիտական կրթության հանդեպ
ձևավորված անվստահության երբեմնի կարծրատիպերը և այս ամենը` համաշխարհային գիտելիքների, փորձի և տեղական
առանձնահատկությունների արդյունավետ զուգակցմամբ:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©