понедельник, 24 октября 2011 г.


ԵՊՀ-ԻՆ ԱՌՆԹԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՖԻԶՄԱԹ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
ԿԱՌՈՒՅՑ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակների անեզր տարածության մեջ գոյության  և հարատևման իրավունք է վաստակում  այն ազգը, որն իր կենսագործունեության սլաքը նպատակաուղղում է մարդկային վսեմ արժեքների, մնայուն ու հավերժական գործերի արարմանը: Այնժամ գիտության անշեջ կանթեղից բոցավառվում է հզոր ուժ, որի գահավեժ ընթացքին դիմակայելն անհնար է
Լույսի արարման ճանապարհին կարևոր ներդրում ունեն հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունները: Ասել է թե` դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների և պետությունների ճակատագիրը: Այս հավատամքով էր առաջնորդվում  նաև գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Շահինյանը` ձգտելով նոր որակ և շունչ հաղորդել հանրակրթությանը: Շահինյան անհատականության ամենափայլուն դրսևորումը եղավ ԵՊՀ-ին առնթեր ֆիզմաթ դպրոցի հիմնումը,  վերահաստատումն այն իրողության,  որ հայի գոյասյունն ու հաղթանակի դրոշը մտավոր զորությունն է:
Անցել են տասնյակ տարիներ: Այսօր արդեն կրթօջախը 45 տարեկան է, արարման բավականին հասուն ժամանակահատված, որի ընթացքում էջ առ էջ դրվագ առ դրվագ հյուսվել է կրթօջախի կենսագրությունը: 45-ամյա տարեդարձի առթիվ ֆիզմաթ դպրոցը կամակերպել էր հոբելյանական միջոցառումների ինքնատիպ շարք, որը մեկնարկեց միջազգային օլիմպիադայով: Մասնակիցների թվում էին հանրապետության լավագույն դպրոցների  թիմերը, ինչպես նաև հրավիրվածներ տարբեր երկրներիցմասնավորապես Ղազախստանի Ալմաթա քաղաքից, որի ֆիզմաթ դպրոցի հետ ունեցած համագործակցային կապերն արդեն 3-րդ տարին է բարեկամական հարթության վրա են: Տոնական միջոցառումների բացման ակկորդը օլիմպիական մրցույթով հայտարարելը խորհրդանշական էր, չէ որ ֆիզմաթը լինելով օլիմպիական շարժման բնօրրանը` այսօր էլ շարունակում է առաջատարը մնալ այս ոլորտում:
Օլիմպիադան այն մրցասպարեզն է, ուր գիտելիքը դրվում է քննության,և հաղթում է նա, ով ուղղորդվում է իմացության փարոսով: Օլիմպիական մրցասպարեզում են խաչվում մտքի և կամքի, աշխատասիրության և ազնվության եզրերը : Ասել է թեիտության յուրաքանչյուր հաղթանակ իր սկիզբն  է  առնում երևակայության մեծ խիզախումից: Այս հաղթարշավում լուրջ ասելիք ունեն ֆիզմաթի սաները, ովքեր հանրապետական և միջազգային օլիմպիադաներում փառքով են պսակում դպրոցի անունը


Ֆիզմաթ դպրոցի հոբելյանական օլիմպիադայի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով ի դեպ ֆիզմաթի շրջանավարտ է: Նա հատկապես արժևորեց նմանօրինակ օլիմպիադաների դերը փորձի փոխանակման և նոր ընկերներ ձեռք բերելու առումով` "ֆիզմաթ դպրոցը եղել և մնում է օլիմպիական շարժման առաջամարտիկը-ընդգծեց,փոխնախարարը վստահաբար հավելելով,-նրա լուսավորած ուղին իմացության բարձունքներ տանող հուսալի  ճանապարհ է":  
Միջոցառումը  շարունակվեց ավանդական ծառատունկով: Խորհրդանշական դարձած այս արարողությունը խորհրդանշում էր հայոց դպրության խոր արմատներն ու անսասան հիմքերը: ԵՊՀ-ին առնթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 45-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփիչ ակկորդը Մայր բուհում կայացած տոնական հանդիսությունն էր, որը ինքնատիպ հանրագումարի բերեց անցյալի աշխատանքներն ու ապագայի ծրագրերը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Ֆիզմաթ դպրոցի նախորդ տարիների շրջանավարտները, վաստակաշատ  մանկավարժները, բարեկամներն ու գործընկերները: Տոնական արարողությունն ազդարարվեց տերունական աղոթքով, այնուհետև իր օրհնությունը հարազատ կրթօջախին ուղղեց  "ԱՅԲ" կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Լինելով Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ`   նա հատակապես կարևորեց կրթօջախում առկա այն եզակի միջավայրը, որտեղ ձևավորվում է մարդ անհատը իր համակողմանի ունակություններով հոգևոր բարոյական արժեքներով և կայացած աշխարհայացքովԱնդրադառնալով կրթօջախի հետ ձևավորած բարեկամական սերտ կապերին, նա վստահաբար հավելեց, որ "Այբ"  հիմնադրամը իր մշակած կրթական ծրագրերով մշտապես զորակցելու է ֆիզմաթ դպրոցի կրթության որակի բարձրացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, քանի որ կրթությունն այն ասպարեզն է, որտեղ պետք է համախմբել բոլոր ուժերը: Քահանան հայրական օրհնությամբ ֆիզմաթցիներին բարեմաղթեց անկոտրում կամք  իմացության գաղտնարանը յուրացնելու ճանապարհին
Գիտելիքը հզոր ուժ է գիտելիքներով զինված մարդն անպարտելի է: Այս հայտնի ճշմարտությամբ իր ներկայացուցչական ելույթը սկսեց Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ և տնօրեն ՀայկազՆավասարդյանը: Հետադարձ հայացք նետելով տարիների խորքը նա ներկա ժամանակահատվածում գնահատեց արված աշխատանքներն ու մշակված ծրագրերը, որոնց հենքում անշուշտ հայրենիքին արժանի քաղաքացու ձևավորումն է,  բնագիտական և մաթեմատիկական առարկաների խորացված ուսուցման միջոցով տաղանդավոր և եռանդուն աշակերտների համար հզոր վերընթացի ապահովումը:  Տնօրեն Հայկազ նավասարդյանը Ֆիզմաթի ամենամեծ ձեռքբերումը համարեց դպրոցի լավագույն շրջանավարտների վերադարձը հարազատ կրթօջախ, ովքեր եկան շարունակելու նվիրյալ մանկավարժների ազնիվ գործը: Ֆիզմաթ դպրոցի շուրջ 5000 շրջանավարտներից շատերը այսօր գիտության և տնտեսության զարգացման առաջամարտիկներ են, ազգային և հասարակական գործիչներ, կրթության և մշակույթի նվիրյալներ: Եվ այստեղ էականն, անշուշտ, այն է, որ կյանքի տարբեր բարձունքներից էլ նրանք, միևնույնն է, շարունակում են պահել կենսական կապը մայր կրթօջախի հետ, օժանդակության տարբեր ծրագրերով սատար և աջակից լինելով դպրոցին:
ԵՊՀ-ին առնթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 45-ամյա հոբելյանին շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը է: Նա յուրօրինակ համեմատություն միջոցով` հարազատ կրթօջախին բնորոշեց որպես առաջատար ուսումնական հաստատություն, որի առաջավոր դիմագիծը լավագույն օրինակ է հանրակրթության ոլորտում: 45-ամյա տարեդարձի առթիվ Ֆիզմաթի լավագույն մանկավարժները պարգևատրվեցին   ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով և պատվոգրերով: Այսօր ել շարունակվում է այդ ինքնատիպ շղթան, որի սկիզբը դրեց մեծանուն գիտնական Արտաշես Շահինյանը: Մեծանուն գործչի քարեղեն ներկայության, սակայն կենդանի հայացքի ներքո շարունակվում է սերունդների երթը, որին ուղեկից ֆիզմաթ դպրոցը արդեն 45-ամյա խոհեմությամբ  կերտում է մեծ կյանք և սերունդների երթի ուղեկիցը արդեն 45-ամյա խոհեմությամբ  կերտում է այն լուսավոր ուղին, որի ակունքներում գիտական ներուժն է և անսահման նվիրումը

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...