Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում
է ժողովուրդների և պետությունների
ճակատագիրը, եթե ուզում ես ազգիդ գալիքը տեսնել լուսավոր ու պայծառ, ապա պետք է ամուր պահես
աճող սերնդի միտքը, հղկես և ուղղորդես
նրան, այլապես բաց կթողնես ապագան: Զուր
չէ ասված՝
"Երկրի
ապագան դպրոցի ձեռքում է":
Մեր
երկրում շուրջ
15 տարի այս
գիտակցմամբ է
ուղղորդվում նաև
հանրակրթության ոլորտի
առաջավոր կրթօջախներից "Ուսում" հանրակրթական
դպրոցը: Իր որդեգրած
գաղափարների հիմքում
կրթօջախն ամրագրել
է նպատակներ, որոնք
ազգային դպրոցի
հենասյուներն են
կազմում` համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության
ոգով դաստիարակված, մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումը,
այսինքն` ապագայի
առողջ արմատների
կերտումը:
Հայ ժողովրդի դարավոր երթին կրթությունն ու հոգևոր հավատը գոյապայքարի հաղթաթուղթ են դարձել մեր ազգի կյանքում: Հետևաբար,
այսօր
էլ
մեր
հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության
բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք :
Այս
նպատակով մեր
հանրակրթական դպրոցները
լուրջ առաքելություն
ունեն: ՈՒստի՝ ունկնդիր լինելով դարերի ձայնին, հանրակրթության ոլորտի ներկայանալի կրթօջախներից "Ուսում" հանրակրթական դպրոցը յուրօրինակ կամուրջ դարձավ անցյալի և ներկայի ուսանելի արժեքների միջև: Գնահատելով անցյալի դասերը` իմացության ազնիվ մշակը սաների հոգում պահ տվեց ազգասիրական բարեբեր հունդեր, որոնք այսօր իրենց պտուղներն են տալիս, ապացույցը` շրջանավարտների գրանցած հաջողություններն են՝ կրթարանի վաստակած բարձր հեղինակության արժանի գրավականը:
Իր աշխատանքային գործունեությունը կազմակերպելիս՝ "Ուսում" հանրակրթական դպրոցը
ամրագրեց սկզբունքներ,
որոնք ուղենշային դարձան դպրանոցի
կյանքում. Այն է հոգևոր-մշակութային բարձր արժեքների տարածում, ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպում, ուսման բարձր որակի ապահովում, ինչպես նաև մարդկային լավագույն հատկանիշների սերմանում: Այս նպատակային գաղափարների իրագործումը վերածվեց նվիրյալ առաքելության, որին ձեռնամուխ եղավ <<Ուսում>> հանրակրթական դպրոցի մանկավարժական անձնակազմը
տնօրեն Սուսաննա Թամարյանի գլխավորությամբ:
Կրթօջախում յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Առաջին իսկ հայացքից
այն ջերմ և
հյուրընկալ տուն է հիշեցնում, որտեղ յուրաքանչյուր
մանուկ կարողանում է լիարժեք դրսևորվել և զարգացնել
բնատուր կարողությունները: "ՈՒսում" հանրակրթական դպրոցում իրականացվող յուրօրինակ դասավանդման արդյունքում՝ յուրաքանչյուր երեխա առավել
համակողմանի է յուրացնում մատուցվող նյութը՝ չձանձրանալով, այլ հակառակը՝ հաճույք ստանալով ուսուցման ընթացքից:
"ՈՒսում" դպրոցի մշակած աշխատելաոճի գաղափարական հիմքում կրթության հիմնական նպատակներն են, որոնք բխում են պետության և հասարակության շահերից և միտված
են հայ ժողովրդի և մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը
յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն և սերունդներին փոխանցելուն:
Դպրոցում
դասավանդում
են
բարձրագույն
կրթությամբ,
բազմամյա
աշխատանքային
փորձ,
մանկավարժական
հմտություններ և
կարողություններ
ունեցող
ուսուցիչներ,
ովքեր
տիրապետում
են
ուսուցման
նոր
մեթոդներին
և
հնարքներին:
Անձի համակողմանի
և ներդաշնակ զարգացման
գործում
կրթօջախը
առանձնակի
կարևորում
և պատշաճ կերպով
իրականացնում
է տարաբնույթ միջոցառումներ՝
հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական, ազգային-ավանդական, ուսումնամարզական, գեղագիտական
և այլ թեմաներով:
Կրթօջախում իրականացվող բազմաբովանդակ աշխատանքների ինքնատիպ ստուգատեսն է տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որը յուրօրինակ համագումարի է բերում կատարված աշխատանքները` ուղիներ նախանշելով ապագայի ծրագրերի և անելիքների համար: Հերթական միջոցառմանը ներկա էր նաև "Դպրություն" հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը: Հետևելով իրականացված տարաբնույթ և մեծածավալ միջոցառումներին, պարզապես հիացմունք և հպարտություն ապրեցինք, որ մեր երկրի հանրակրթության ոլորտում առկա են այսօրինակ ուսումնական հաստատություններ: Կրթօջախի ձեռքբերումները ակներև էին ինչպես գիտելիքի մրցության, այնպես էլ գեղարվեստի, ուսումնարամարզական, ազգամշակութային տարբեր ձեռնարկներում դրսևորած փայլուն արդյունքներում: Միջոցառման ժամանակ դիպլոմներ հանձնվեցին առարկայական օլիմպիադային արժանվույնս դրսևորված աշակերտներին: Խրախուսական շնորհակալագրերի արժանացան նաև "Վարք մեծաց" շարքի, ժողովրդական ասացվածքների և առածների, ազգային տոների, ավանդույթների, հայ երգարվեստի հայտնի կոմպոզիտորների և այլ թեմաներով միջոցառումների մասնակիցները: Կրթօջախի մշակութային կյանքում հատկապես ուշագրավ են ազգային-հոգևոր արժեքների տարածմանն ուղղված ձեռնարկները, ինտելեկտուալ խաղ մրցույթները, ուսուցողական բաց դասերն ու ակտիվ քննարկումները, որոնց մասնակիցները ևս արժանացան պատվոգրերի: <<ՈՒսում>>
հանրակրթական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումն ուղեկցվեց տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ միջոցառումների առանձին դրվագների ցուցադրմամբ և գեղարվեստական կատարումներով:
"Ուսում" հանրակրթական դպրոցում հատկապես առաջնային հարթության վրա է ուսումնամարզական կյանքը: Այս առումով ուշագրավ են կրթօջախում իրականցվող շաշկու դասընթացները, որոնց հաջող արդյունքների ինքնատիպ ստուգատեսն է արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ռուսական շաշկու պատանիների և աղջիկների մրցույթի Երևանի առաջնությունը: Այն անցկացվում է "ՈՒսում"
հանրակրթական դպրոցում՝ տնօրինության անմիջական աջակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանում շաշկու զարգացմանը և տարածմանը նպաստելու համար դպրոցի տնօրեն Ս. Թամարյանը պարգևատրվել է շաշկու միջազգային ասոցիացիայի և քաղաքապետարանի շնորհակալագրերով:
Յուրաքանչյուր աշխատանքի հաջողության հիմքում նվիրումն է, սերն ու նպատակասլաց գործելաոճը: Այդ աշխատանքի արդյունքում է նպատակը վերածվում գործի, արարումը դառնում կենսաձև, ժամանակը` սահման` ծրագրերը կյանքի կոչելուև զարգացման նոր հեռանկարներ մշակելու համար:
"Ուսում" հանրակրթական դպրոցի առաջընթացի հիմքում բազմավաստակ մանկավարժների նվիրումն է: Այսօր տարիների հեռավորությունից
առավել
տեսանելի
են
կրթօջախի
ձեռքբերումները`
ինչպես
ուսումնագիտական,
այնպես
էլ
կրթամշակութային
ամենատարբեր
ոլորտներում:
Հայտարարի
բերելով
տարիների
վաստակն
ու ապագայի
անելիքները` "Ուսում"
հանրակրթական
դպրոցը շարունակում
է համալրել
իր կենսապատումը՝ ստեղծագործական
անսպառ մղումներով
և կատարելագործման
հաստատուն քայլերով:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©