Կյանքի ամենատարբեր բնագավառներում ռետինատեխնիկական իրերը մեծ դեր և
նշանակություն ունեն: Հետևաբար երկրում ունենալ ընկերություն , որը հուսալի
և որակյալ արտադրանք կթողարկի առաջադրվող պահանջներին և միջպետական
ստանդարտներին համապատասխան` նշանակում է ունենալ ստրատեգիական
դերակատարության կառույց, որը խթան կդառնա նաև այլ հիմնարկների հաջող
գործունեության համար: Մեր երկրում այդ կարևոր առաքելությունը արդեն 20
տարի է իր ուսերին է առել «Ֆիրմա Տ.Ն.Թ.» ընկերությունը , որը բացառապես
զբաղվում է ռետինատեխնիկական իրերի արտադրությամբ և իրացմամբ: Հիմքում
ունենալով դեռևս խորհրդային Հայաստանում առկա քիմիական արդյունաբերության
լավագույն ավանդույթները` «Ֆիրմա Տ.Ն. Թ.»-ն գիտական լուրջ պոտենցիալի վրա
կառուցեց իր աշխատանքային ուղին` անշուշտ հաշվի առնելով նաև ժամանակակից
միտումներն ու պահանջները: Այս առումով ընկերությունը արտադրության
ոլորտում ներգրավվել է փորձառու և գիտակ մասնագետների, ովքեր
ռետինատեխնիկական իրերի ցանկացած պատվեր իրագործում են պատշաճ որակով և
նորագույն չափորոշիչներին համպատասխան:
Ընկերությունն այսօր արտադրում է
հում ռետին, ռետինե տարատեսակ դետալներ, այդ թվում սննդային, յուղակայուն,
թթվահիմնակայուն, մաշվածակայուն, ջերմակայուն ռետինից, կտորե և մետաղյա
հիմքերով պատրաստված: «Ֆիրմա Տ.Ն.Թ»-ն ունի ռետինե իրերի փորձարկման
հավատարմագրված լաբորատորիա: Մասնագետները, պատվիրատուի պահանջներից
ելնելով, մշակում կամ ընտրում են ռետինի հումքը, որից ստանում են
համապատասխան հուսալի և երկարակյաց ռետինե դետալներ: Արտադրանքը
տեխնոլոգիական և տեխնիկական առումներով համապատասխանում է միջպետական
ստանդարտներին: «Հայաստանը Ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ
ցուցահանդեսին «Ֆիրմա Տ.Ն Թ»-ի գործունեությունն ու արտադրանքն արժանացան
ինչպես հանրության, այնպես էլ երկրի վարչապետի ուշադրությանը:
Շատ ձեռնարկությունների հաջող և անխափան աշխատանքը պայմանավորված է որակյալ ռետինե տարատեսակ դետալների առկայությամբ: Այստեղ «Ֆիրմա Տ.Ն.Թ»-ն ևս կայուն ասելիք ունի պարզապես թվենք համագործակցող ավելի քան 200 տնտեսավարող սուբեկտներից մի քանիսը` ՀՀ պաշտպանության նախարարություն, «Հարավկովկասյան երկաթուղի», «Երևանի կոնյակի գործարան», «Հրազ Ջեկ», «Կամուրջշին» և այլ ընկերություններ:
Շատ ձեռնարկությունների հաջող և անխափան աշխատանքը պայմանավորված է որակյալ ռետինե տարատեսակ դետալների առկայությամբ: Այստեղ «Ֆիրմա Տ.Ն.Թ»-ն ևս կայուն ասելիք ունի պարզապես թվենք համագործակցող ավելի քան 200 տնտեսավարող սուբեկտներից մի քանիսը` ՀՀ պաշտպանության նախարարություն, «Հարավկովկասյան երկաթուղի», «Երևանի կոնյակի գործարան», «Հրազ Ջեկ», «Կամուրջշին» և այլ ընկերություններ:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©