Կյանքի ապահովությունը պետք է լինի յուրաքանչյուրիս հոգածության առարկան:
Սակայն վտանգը հաճախ վրա է հասնում ակնթարթորեն` իր ետևից թողնելով
անդառնալի հետևանքներ: Այսօր հատկապես տարածված երևույթ են գազի բալոնների
պայթյունները, որոնք մեծամասամբ սխալ լիցքքավորման արդյունք են: 21-րդ
դարում, երբ գիտությունն ու տեխնիկան աննախընթաց վերելք և զարգացում է
ապրում, նման վտանգների քանակն ակնհայտորեն նվազում է: Այս առումով 2010
թ-ին մեր երկրում լուրջ առաքելությամբ ներկայացավ "G-G SOLUTIONS"
ընկերությունը, որը իրականացնում է ավտոմատ կառավարման համակարգերի
նախագծում և մշակում: Ընկերությունն այսօր ներկայացնում գազի լիցքավորման
բաշխիչ աշտարակ, որն իր գործառույթներով, որակական հատկանիշներով և
աշխատանքի սկզբունքներով լավագույններից է թե Հայաստանում, թե աշխարհում:
Գազի լիցքավորման բաշխիչ աշտարակը նախատեսված է ավտոգազալիցքավորման
ճնշակայններում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման պրոցեսն
ավտոմատացնելու համար: Ճնշումների սահմանափակումը այսօր ակտուալ է մեր
երկրում, այս առումով հաշվի են առնվել բոլոր գործոնները: 200 մթնոլորտ
ճնշման սահմանը հատելու դեպքում սարքը հնարավորություն ունի սահմանափակելու
գազի մուտքը` բացառելով պայթման վտանգը: Աշխարհում արտադրվող բազմաթիվ
բաշխիչ աշտարակներում բացակայում է գազալցման այսօրինակ հնարավորությունը:
Արտադրանքն այսօր լայն կիրառում ունի Հայաստանի մարզերում, իսկ առաջիկայում
պատրաստվում է նաև արտահանման:
Գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի առավելություններից կարևոր է հատկապես նրա ամբողջական ավտոմատացված լինելը, հաշվի են առնված անվտանգության բոլոր գործոնները: Մարդկային միջամտությունը հասցված է նվազագույնի: Լիցքավորողը միայն պատվեր է տալիս սարքին, թե որքան գազ է անհրաժեշտ լիցքավորել:
Սարքավորման մյուս կարևոր առանձնահատկություններից են նրա լուսային և ձայնային ազդանշանները, որոնք լիցքավորողին ցույց են տալիս լիցքավորման փուլերը, տեղեկացնում լիցքավորման ավարտի մասին, իսկ սարքի մոնիտորին նշվում է լիցքավորված գազի քանակը ու սահմանված գումարը: Հարկ եղած դեպքում սարքն իրականացնում է վթարային անջատում, որը թույլ է տալիս խուսափել վտանգներից:
Գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի համակարգում "G-G SOLUTIONS" ընկերությունը օգտագործում է արտերկրի հանրաճանաչ ընկերությունների արտադրանքը: Ներառված տարբեր ֆունկցիոնալ էլեմենտների շնորհիվ մրցակցային լուրջ նախադրյալներ են ստեղծվում արտասահմանյան անվանի ընկերությունների հետ համագործակցելու համար:
"G-G SOLUTIONS" ձեր կյանքի ապահովության և անվտանգության բացառիկ երաշխիք:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©