понедельник, 24 октября 2011 г.

''MADELON''-''RAY STYLE" ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ-ՍՏՈՒԴԻԱ

  

 <<Ռայսթայլ>>-նոր խոսք և նոր որակ
  գեղեցկության արվեստում:






Գեղեցկությունը յուրօրինակ արվեստ է, որին տիրապետելու համար անհրաժեշտ է անցնել մասնագիտական լուրջ ճանապարհ, հարստացնել և կատարելագործել ստեղծագործական ընկալումները լինի դա մատնահարդարման, վարսահարդարման թե դիմահարդարման ասպարեզներում: Այս սկզբունքով է արդեն երկար տարիներ ուղղորդվում գերմանական աշխարհահռչակ Մադելոն ընկերությունը, որն իր պրոֆեսիոնալ խնամքի միջոցներին զուգահեռ մեծ նշանակություն է տալիս բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, ովքեր իրապես արժանի կլինեն <<Մադելոն>> աշխարհահռչակ բրենդի ներկայացուցիչը լինելու: Այսօր, հպարտորեն կարող ենք փաստել, որ շնորհիվ հայազգի ներկայացուցիչ Ռաիսա Մելքոնյանի mատնահարդարման ասպարեզում այսօր լուրջ ասելիք  ունեցող, աշխարհում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող գերմանական Մադելոն ընկերության  պրոֆեսիոնալ դպրոց գործում է նաև մեր երկրում:

"RAY STYLE"-"MADELON"-ի հանրահայտ դպրոցի բացումը ՀՀ-ում

 
Այո', գեղեցկությունը ամեն ժամանակներում էլ իր միտումներն է առաջադրում, և առաջատարի դիրքեը պահպանելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց: <<Ռայ սթայլ>> արվեստի դպրոց ստուդիան  աշխարհի ռիթմին համաքայլ ընթանալու հրաշալի հնարավորություն է: Այսօր արդեն Մադելոն համաշխարհային ընկերության <<Ռայ-սթայլ>> հայաստանյան դպրոցը գեղեցկության վարպետների նոր սերունդ է ճանապարհում աշխատանքային շուկա, որտեղ նրանք, իսկապես լուրջ պահանջարկ ունեն: Ռաիսա Մելքոնյանի անվան արվեստի դպրոցում ուսանողներ կարող են լիարժեք տիրապետել վարսահարդարման ժամանակակից հմտություններին, մասնագիտանալ պահանջարկված կտրվածքների, դիզայնի, ոճամշակման, մազերի արհեստական աճեցման ոլորտում, խորապես յուրացնեն բեմական, դասական, հարսանյաց և ամենօրյա սանրվածքների մասնագիտական գաղտնիքները, ինչպես նաև տիրապետեն ներկաբանությանը՝ գունային տեխնոլոգիաներին, ֆրանսիական և աֆրիկյան հյուսերի տեսակներին:Ավարտական ստուգատեսի ժամանակ ուսանողների ցուցադրած աշխատանքները իսկապես խոսում էին մասնագիտական բարձր որակի մասին

Կենտրոնի մյուս ուղղությունը դիմահարդարումն է, որը թերևս խնամված լինելու ամենակարևոր և անհրաժեշտ նախապայմանն է: <<Մադելոն>>-ի <<Ռայ սթայլ>> հայաստանյան միջազգային դպրոցի հմուտ մասնագետների շնորհիվ ուսանողները կարճ ժամանակահատվածում տիրապետում են դիմահարդարման արվեստին, համակողմանի գիտելիքներ ստանում մաշկի տեսակների խնամքի և հարդարման միջոցների ճիշտ ընտրության վերաբերյալ:
<<Մադելոն>> համաշխարհային ընկերության <<Ռայսթայլ>> հայաստանյան դպրոց ստուդիան հաջող ճանապարհ է հարթում նաև մատնահարդարման ասպարեզում: ՈՒսանողները  այստեղ  տիրապետում են եղունգների ձևավորման օրիգինալ լուծումներին, արհեստական աճեցման նորագույն եղանակներին և պահանջարկված տեխնոլոգիաներին: <<Մադելոն>> համաշխարհային ընկերության <<Ռայ-սթայլ>> հայաստանյան դպրոց-ստուդիան մատնահարդարման ասպարեզում լիարժեք մասնագետ դառնալու հրաշալի հնարավորություն է: Այս աննախադեպ առաջարկը հասցեագրված է ինչպես գործարար ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են բացել սեփական մատնահարդարման սրահը, այնպես էլ գեղագիտական ընկալում ունեցող մարդկանց, ովքեր նախընտրում են տիրապետել եղունգների ձևավորման յուրօրինակ լուծումներին և արհեստական աճեցման նորագույն եղանակներին: Այստեղ հմտորեն ներդաշնակվում են տեսական և գործնական գիտելիքները:
Իսկ ամենից ուշագրավը կենտրոնի կողմից տրամադրվող միջազգային կարգի Մոսկվայի դիպլոմն է,  որը ճանաչված և հարգված փաստաթուղթ է գեղեցկության ինդուստրիայում:  Դպրոցի առաքելությունը ոչ միայն որակյալ մասնագետների պատրաստումն է, այլև՝ առկա կադրերի որակավորման բարձրացումը, որն իրականացվում է արտերկրից ժամանած առաջատար մասնագետների կողմից վարպետության դասերի տեսքով: Ավարտին մասնակիցներին ստանում են <<Մադելոն>> ընկերության հավաստագիր, որը միջազգային ճանաչում ունեցող փաստաթուղթ է:
<<Մադելոն>> ընկերության ճանաչված ձեռագիրը  գեղեցկության արվեստում ոչ միայն պրոֆեսիոնալ  կոսմետիկ միջոցների  հրաշալի արդյունքն է, այլև դրանց ճիշտ և ներդաշնակ կիրառումը բարձրակարգ մասնագետների կողմից, ովքեր իրենց մասնագիտական քայլերը կատարել են  հանրահայտ ընկերության ճյուղային դպրոցներում, ինչպիսին մեր երկրում <<Ռայ սթայլ>> դպրոց ստուդիան է:
 

<<Ռայսթայլ>>-նոր խոսք և նոր որակ
  գեղեցկության արվեստում:







Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...