четверг, 16 мая 2013 г.

ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՄՏԵՍԻ ՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄ


 Աշխարհի ստեղծումից ի վեր գինեգործությունը հայերիս մեջ ասես ազգային բնավորություն է դարձել: Հազարամյակներով մեզ փոխանցված այս մշակույթն այսօր նոր վերածնունդ է ապրում` շնորհիվ ավանդույթների պահապան այն նվիրյալների, ովքեր իրենց էությամբ են կրում գինեգործի ազգային հոգեբանությունըԳենետիկորեն կրելով գինի արարելու աստվածային շնորհը`1994թ.-ին Վայոց ձորի մարզի պատմական Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց Արենիի գինու գործարանը: Պապենական գինեգործական ավանդույթների շարունակողը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանն առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներԼինելով հայկական բազմադարյան գինեգործության շառավիղներից մեկը` Արենիի գինու գործարանի ղեկավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` հայկական գինու արվեստը պահպանելու և դարեդար սերնդեսերունդ փոխանցելու համար: Այս նպատակին էր ուղղված Արենիի գինու գործարանին կից համտեսի սրահի հիմնումը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, բարձրաստիճան պետական այրեր և հյուրեր ինչպես Հայաստանի այնպես էլ արտերկրի տարբեր ոլորտներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹ


Համտեսի սրահի ստեղծման նպատակն է օտարերկրյա ու տեղացի հյուրերին ներկայացնել հայկական գինու հրաշալի պատմությունը, մշակման ու ստացման տեխնոլոգիաները. ընդ որում տեղեկատվությունը ներկայացվում է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն տեսաֆիլմի տարբերակներով:
Այստեղ ժամանող հյուրերը կարող են համտեսել Արենիի անկրկնելի գինին ու հայկական լավաշը, հաղորդակիցը դառնալ հայոց գենետիկ ժառանգությանն ու քրիստոնյա ոգուն.
Ինչպես մեր ժառանգավորական աղոթքում է ասվում ՝ «Հացն ու գինին` Տեր Կենդանին». Աստվածային այս ըմպելիքն ու մագաղաթե թերթեր հիշեցնող անարատ լավաշը Քրիստոսի Մարմնի եւ Արյան խորհուրդն ունեն և քրիստոնյա հայի էությունն են արտացոլում:
Արենիի համտեսի սրահի բացումը գինու հազարամյակների պատմություն ունեցող գինեվետ Արենիում մի յուրօրինակ տոնի էր վերածվել.
Միջավայրը անկախ ազգային պատկանելությունից հայկականությամբ էր համակել բոլոր հյուրերին. Իսկ հրեղեն գինու շուրջ հյուսվող երգերը մարմին էին առել ու սփռվել ողջ սրահով:
Արենիի գինու գործարանին կից համտեսի սրահում վայելելով նրա 6 տեսակի` նռան, մորու, ծիրանի, դեղձի, բալի և սերկևիլի մրգային գինիները, հյուրերը կծանոթանան նաև հայ գինեգործության հինավուրց ավանդույթներին, պատմությանը և ժամանակակից ձեռքբերումներին:
Այստեղ տիրող հայկական ոգին, պատմական շուչն ու ազգային կոլորիտը՝ ավանդական ու արդիական լուծումներով տեղափոխում են մի նոր աշխարհ, մերձեցնում մարդկության ակունքներին:
Հայոց բորբ արևով լեցուն Արենիի գինին Ձեզ հաղոդակից կդարձնի դրախտի երկրի աստվածային էությանը` դառնալով հոգևոր բալասան, Ատվածային սիրո խորհրդանիշ: Վայելիր անսահմանության բերկրանքը՝ զգալով կենարար հեղուկի անասելի զորությունը:
Եվ ինչպես հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հայտնի տողերում է ասվում`
Ինչը կհաղթեր կյանքում հերոսին,
Թե չլինեին կինն ու գինին:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...