воскресенье, 12 мая 2013 г.

Կայացավ հայկական առաջին հարսանեկան փառատոն "Ռայ սթայլ"

Ռայ Սթայլի հերթական նախաձեռնություններից էր հայկական հարսանեկան փառատոնի կազմակերպումը, որտեղ դպրոց-ստուդիայի շրջանավարտները առիթ ունեցան կրկին անգամ ցուցադրել իրենց գիտելիքները՝ այս անգամ՝ գործնական տարբերակով:
Ճերմակ հարսանեկան զգեստներով հայուհիները ներկայանում էին նեյլ արտի վերջին տենդենցներին հատուկ մատնահարդարմամբ, նորագույն սանրվածքների գեղեցիկ լուծումներով և ժամանակակից դիմահարդարմամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարսանյաց փառատոնն անցկացվեց ավանդական ու ժամանակակից սովորույթների համադրմամբ:
ՈՒշագրավ էր հատկապես այն, որ մատնահարդարման, վարսահարդարման և դիմահարդարման հեղինակները Ռայ Սթայլ դպրոց-ստուդիայի ուսանողներն ու շրջանավարտներն էին: Ցուցադրության ընթացքում հանդիսատեսն առիթ ունեցավ գնահատելու ուսանողների պրոֆեսինալիզմը, որոնց շնորհիվ գեղեցիկը վերածվել էր արվեստի յուրօրինակ ստեղծագործության:
Այսօրինակ ստուգատեսները լավագույն հնարավորություն են մասնագիտական գիտելիքների կիրառման, ինչի շնորհիվ գեղեցիկի կերտման ձևաչափերը տեղափոխվում են որակական նոր հարթություն:
Հարսանյաց փառատոնի շրջանակներում Ռայ Սթայլի ուսանողները թեմատիկ բազմազանությամբ կյանքի էին կոչել ճերմակափայլ նրբագեղության յուրօրինակ լուծումներ, որոնք ընդգծում ու եթերային հմայք էին հաղորդում ցուցադրության մասնակիցներին:
Իրականի ու աներևույթի սահմանները զուգակցող գեղեցկության վարպետների ձեռքի հմուտ աշխատանքի շնորհիվ ստեղծվել էր նորաոճ ու հետաքրքիր, դասական ու ժամանակակից, պրոֆեսիոնալ աշխատանքների ստեղծագործական կոմպոզիցիա, որտեղ հստակ ընդգծվում էր ուսանողների վարպետությունն ու Ռայ Սթայլին բնորոշ նոր ասելիքը:
Նշենք, որ մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև միջազգային կարգի Մոսկվայի դիպլոմի շնորհիվ Ռայ Սթայլ դպրոց ստուդիայի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են ինչպես հայաստանյան, այնպես էլ ԱՊՀ և եվրոպական երկրների լավագույն գեղեցկության սրահներում:
Հերթական փառատոնը լավագույն հնարավորություն էր հանդիսատեսի լայն զանգվածին մեկ անգամ ևս ցուցադրելու գեղեցիկի կերտման նորագույն մոտեցումները, որոնց կարող եք հաջողությամբ տիրապետել նաև Դուք:
Տեղեկությունների համար դիմեք
Սարյան 36, հեռ՝ 533 103:
Ռայ Սթայլ - նոր խոսք և նոր որակ գեղեցկության արվեստում:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...