четверг, 16 мая 2013 г.

Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին կինն ու գինին՝ <ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ>

Աշխարհի ստեղծումից ի վեր գինեգործությունը հայերիս մեջ ասես ազգային բնավորություն է դարձելվերածվելով պաշտամունքային սուրբ խորհրդանիշիԱրարատ լեռան լանջին հանգրվանած Նոյ նահապետը տնկեց առաջին խաղողի որթըորից ստացավ աստվածային ըմպելիքըգինին:
Այսօր էլ հազարամյակներից մեզ փոխանցված գինեգործության մշակույթը նորովի ծաղկում է ապրումշնորհիվ ավանդույթների պահապան այն նվիրյալներիովքեր իրենց էությամբ են կրում գինեգործի ազգային հոգեբանությունը:
Լինելով հայկական բազմադարյան գինեգործության շառավիղներից մեկըԱրենիի գինու գործարանի ղեկավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլերհայկական գինու արվեստը պահպանելու և դարեդար սերնդեսերունդ փոխանցել
1994թ. -ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց Արենիի գինու գործարանըորը նպատակ ուներ շարունակել և հարստացնել պապենական գինեգործական ավանդույթներըԳենետիկորեն կրելով գինի արարելու աստվածային շնորհըպատմական Արենիում հիմնադրված գինու գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալներըհանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ:


Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելըԼավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակըիսկ որակյալ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ խնամքն էորը կատարվում է տարբեր փուլերով:
Վայոց ձորում խաղողի մշակումը սկսվում է էտիցԱյն սովորաբար կատարվում է հյութաշարժության ժամանակ և ավարտվում մինչև բողբոջների ուռչելը: 
Էտի ժամանակ վազը լալիս էբնությունն ասես երկնում էպատրաստվելով ծաղկունքի և մայրության:Խաղողի վազի մշակման մյուս կարևոր միջոցառումներից է շվատումըորի նպատակն է կանխել սննդանյութերի ավելորդ ծախսըլավացնել օդի և լույսի թափանցելիությունընվազեցնել հիվանդությունների ու վնասատուների զարգացմանը նպաստող պայմաններըհեշտացնել այգում կատարվող աշխատանքներըայս կերպ խթանելով խաղողի վազի լավ աճը:Այս համալիր աշխատանքներից հետո Արենիի այգիները սկսում են պատվել բերքովԵվ ահա սկսվում է բերքհավաքըսա իսկական տոն և արարողություն է դառնումհամախմբելով Արենիի գրեթե բոլոր բնակիչներին:
ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ-
ը տարեկան մշակում է 200-250 տոննա որակյալ և հատընտիր խաղողորից 70 տոննան սեփական այգիներինն է: 2011 թ-ից Արենիի գինու գործարանը արտադրում է նաև 6 տեսակինռանմորուծիրանիդեղձիբալի և սերկևիլի մրգային գինիներՈրակյալ գինու ստեղծման մյուս կարևոր նախապայմանը գործարանային անհրաժեշտ պայմանների առկայությունն է:
ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ-
ը համալրված է արտադրական գործընթացի կազմակերպման համապատասխան տեխնոլոգիաներովորոնք ապահովում են գինու արտադրության ողջ ցիկլըԱյս առումով գինու ստեղծման ողջ գործընթացը Արենիի գինու գործարանի հիմնադիր Ռաֆիկ Սիմոնյանը անձամբ է վերահսկումհամակարգելով և ուղղորդելով բոլոր աշխատանքները: 
Արենիի գինու որակական բարձր հատկանիշները մեծ հետաքրքրություն են ձեռք բերել ինչպես Հայաստանումայնպես էլ արտերկրումայդ է պատճառըոր ընկերության արտադրանքը արտահանվում է նաև Ռուսաստանիսկ առաջիկայում միտումներ կան նաև ընդլայնելու արտադրության ծավալն ու արտահանման աշխարհագրությունը: 
Հայոց բորբ արևով լեցուն Արենիի գինին Ձեզ հաղոդակից կդարձնի դրախտի երկրի աստվածային էությանըդառնալով հոգևոր բալասանԱտվածային սիրո խորհրդանիշ:
Հայկական գինեգործության հայտնի ներկայացուցիչ բարձրորակ Արենու գինին նրբությանթեթևությանհամի և անկրկնելի բույրի կատարյալ ներդաշնակություն էՊատահական չէ որ խաղողը և գինին հաճախ նույնացվում են հաղթանակիսիրո ու անմահության հետ:
Վայելիր անսահմանության բերկրանքը՝ զգալով կենարար հեղուկի անասելի զորությունը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...