Մեր երկրի արհեստագործական կրթության բնագավառում լուրջ ասելիք ունի Երևանի հ. 4 ուսումնարանը:
1972թ.-ին հիմնադրված ուսումնական հաստատությունը դարի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր է պատրաստում կենցաղային սպասարկման ոլորտի համար.
Յուրացրած
կայուն գիտելիքներն ու պետական դիպլոմը հաջող ճանապարհ են հարթում ոչ
միայն աշխատանքային շուկա, այլև բարձրագույն կրթության ցանկացած
ուսումնական հաստատություն:
Երևանի հ. 4 արհեստագործական ուսումնարանում արտադրական ուսուցումը կազմակերպվում է արհեստանոցներում, իսկ գործնական հմտություններն ու վարպետությունը ուսանողներն ամրապնդում ու հարստացնում են հանրապետության հիմնարկ-ձեռնարկություններում:
Հարկ է նշել, որ Երևանի հ. 4 արհեստագործական ուսումնարանը հաջողությամբ համագործակցում է նաև գերմանական Բոշ և Մերսեդես ֆիրմաների հետ. ուսումնարանում գործող ժամանակակից ռեսուս կենտրոնը համալրված է անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներով ու գործիքներով, որոնք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ճկուն ուսուցման կազմակերպմանը փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում:
Հանրապետությունում հ. 4 արհեստագործական ուսումնարանի ձեռք բերած բարձր վարկանիշի գրավականներից մեկը, անշուտ, բազմափորձ, ժամանակի պահանջներն ու ռիթմը ճիշտ ընկալող և ներկայացնող մանկավարժական կոլեկտիվն է, ինչպես նաև նրանց գործունեությունը կարգավորող և ուղղորդող ղեկավարը:
Ուսումնարանում դասավանդում են բարձրագույն կրթությամբ, բազմամյա փորձ ունեցող դասախոսներ:
Վերոնշյալ հաջողությունները չեն ամփոփում այս կրթական հաստատության ձեռբերումների շղթան: Ինչպես տնօրեն Արմեն Ադյանն է նշում՝ անելիքները բազմաթիվ են, հարկավոր են նպատակասլաց քայլեր ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:
Բարձր վարկանիշով և բարի ավանդույթներով, ուսումնակրթական հրաշալի պայմաններով և հնարավորություններով Երևանի հ 4 ուսումնարանը շարունակում է հարստացնել իր կենսապատումը՝ աշխատաշուկան համալրելով արհեստագործական կրթությամբ որակյալ մասնագետներով:
1972թ.-ին հիմնադրված ուսումնական հաստատությունը դարի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր է պատրաստում կենցաղային սպասարկման ոլորտի համար.
- Հասարակական սնունդ
- Տրանսպորտային միջոցների նորոգում և շահագործում
- Էլեկտրական սարքերի ապարատների փորձարկում
- Փայտամշակման արտադրությունների սարքավորումների տեխնիկական շահագործում
- Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում
- Դերձակ մոդելյոր
- Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
Հ. 4 արհեստագործական ուսումնարանի թվարկված բոլոր մասնաիտություններով շրջանավարտները հաջողությամբ համալրում են ինչպես տեղի, այնպես էլ՝ արտերկրի աշխատաշուկան: