Հոգու և մարմնի
ներդաշնակություն,
արվեստի
հասնող
շարժումների
գեղեցիկ
հարմոնիա:
Ահա
այսպես
կարող
ենք
բնորոշել
գեղարվեստական
մարմնամարզությունը,
սպորտաձև,
որը
սկիզբ
առավ
1940-ական
թվականներից
և
80-ականներին
ընդգրկվեց
օլիմպիական
մարզաձևերի
կազմում:
Երիտասարդ սպորտաձևը ոչ միայն սիրվեց
այլև համաշխարհային հռչակ և ճանաչում գտավ աշխարհի տարբեր
անկյուններում:
Հայաստանում այս ուշագրավ և հետաքրքիր ոլորտի
առաջամարտիկներից է գեղարվեստական մարմնամարզության մարզիչ, հանրապետական և միջազգային կարգի
մրցավար, սպորտի վարպետ
Աննա Այվազյանը:
Շուրջ մեկ ու կես տասնամյակ հաջողակ մարզուհու և փորձառու մարզչի նպատակասլաց աշխատանքի արդյունքում բնագավառում նկատելի դրական տեղաշարժ է գրանցվում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում գեղարվեստական մարմնամարզությունը, ինչ առավելություններ ունի և զարգացման ինչպիսի հեռանկարներ են առկա այս ասպարեզում:
Շուրջ մեկ ու կես տասնամյակ հաջողակ մարզուհու և փորձառու մարզչի նպատակասլաց աշխատանքի արդյունքում բնագավառում նկատելի դրական տեղաշարժ է գրանցվում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում գեղարվեստական մարմնամարզությունը, ինչ առավելություններ ունի և զարգացման ինչպիսի հեռանկարներ են առկա այս ասպարեզում:
ՏԵՍԱՖԻԼՄ
Այս մարզաձևով զբաղվում են միայն կանայք։ Մրցությունների
ժամանակ
մարզուհիները
երաժշտության
ուղեկցությամբ
կատարում
են
մարմնամարզական
և
պարային
վարժություններ,
կա՛մ
առանց
մարզագործիքների,
կա՛մ
մարզագործիքներով
(ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան)։
Գեղարվեստական մարմնամարզությունը գեղեցիկ սպորտաձև լինելուց բացի նաև բարերար ազդեցություն ունի մարմնի
ճկունության ապահովման և կազմվածքի ճիշտ
ձևավորման վրա.
այն հաղորդում է դրական էներգիա և լիարժեքության զգացում:
Գեղարվեստական մարմնամարզությունը ոչ միայն ճկուն
և սլացիկ
է դարձնում աղջիկներին, այլև ինքնաբացահայտվելու հրաշալի հնարավորություն դառնում: Շատ մարզուհիներ են հետագայում որդեգրում պրոֆեսիոնալ սպորտի ճանապարհը՝ դրսևորելով իրենց մարզական բարձր ունակությունները: Գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Աննա Այվազյանի կյանքում սպորտաձևը ևս կյանքի ուղեկից դարձավ: Այսօր նրա պատրաստած կադրերը հաջող դրսևորվում են ոչ միայն
հանրապետական այլև
միջազգային մրցասպարեզներում՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ:
Մեր հանդիպման առիթը հերթական հաղթանակով էր պայմանավորված, այն էլ՝ միջազգային մրցույթում, որտեղ
մեր հայ մարզուհիները մրցեցին գեղարվեստական մարմնամարզության ոլորտում առաջատար այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Ռուսաստանն ու Ուկրաինան են: Արդյունքները ոգևորող էին՝
հաղթանակի բերկրանքը՝ աննկարագրելի հուզիչ մինչ
օրս:
Անխոս, հաղթանակը ազգինն է, բայց նախ և առաջ
մարզուհիների և մարզիչ Աննա
Այվազյանի համատեղ նվաճումը. թերևս աշխատանքի լավագույն գնահատականն էլ հենց այս փաստն է, որն արդեն իսկ խոսուն գրավականն է իրականացվող նպատակասլաց և հետևողական աշխատանքի:
Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոցում գեղարվեստական մարմնամարզության մարզիչ
Աննա Այվազյանի փորձառության, մասնագիտության հանդեպ
անշահախնդիր նվիրումի արդյունքում են մարզուհիները սիրում և գնահատում մարմնամարզության այս տեսակը՝ դրսևորում իրենց թաքնված կարողություններն ու նվաճում հաղթանակի փառքը:
Այստեղ միահյուսվում են ուժն ու նրբագեղությունը, ճկունությունն ու գեղեցկությունը՝ ծնունդ
տալով արվեստի հրաշագեղ ստեղծագործության:
Տեղեկությունների համար զանգահարել 091 494 496
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©