вторник, 30 декабря 2014 г.

Մատնահարդարման նորաձևությունը 2015թ-ին

Մատնահարդարումը բոլոր ժամանակներում է ընդգծել և համալրել է կնոջ նրբագեղությունն ու ոճը, նորաձևության տենդենցներին համընթաց մատնահարդարման ոլորտում ևս նկատելի են այդ փոփոխությունները, Իսկ ինչպիսին էր անցնող 2014թ-ը ոլորտի կյանքում և նորաձևությունն ինչ է թելադրում 2015թ-ին: 
Այս մասին՝ տեսանյութում
 Իհարկե ցանկացած նորաձևության հիմքում են խնամված և կոկիկ ձեռքերն ու ոտքերը, որոնց պրոֆեսիոնալ մշակման և խնամքի յուրինակ բանաձևով է ուղղորդվում ոլորտի միջազգային կարգի առաջատար մասնագետ Լուսինե Կարապետյանը՝ սեփական փորձի ու հմտության հետ մեկտեղ կիրառելով բնագավառում առկա տեխնոլոգիաներն ու միջոցները: 2015թ-ի նորձևությունը մատնահարդարման ոլորտում նաև կառուցվածքային մոտեցումներ է առաջարկում. տարվա ընթացքում սուր և քառակուսի եղունգների փոխարեն առավել նախընտրելի կլինեն օվալաձև, նշաձև եղունգները: Երանգներից 2015թ-ին առաջարկվում են սև, կապույտ, մանուշակագույն, շագանակագույն և մոխրագույն գույները: Նորաձև են նաև գեղեցիկ համադրումները ինչպես գույների այնպես էլ թափանցիկ, փայլող քարերի ներդաշնակմամբ, որոնք կարող են եզրագծել և նրբագեղություն հաղորդել եղունգներին:

воскресенье, 28 декабря 2014 г.

Այնթապ գյուղի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիա Շահբազյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Ուսուցչի օրվա առթիվ, Սերժ Սարգսյանի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը Հովիկ Աբրահամյանը հանձնել է նշված պարգևները:
Արարատի մարզի Այնթապ գյուղի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիա Շահբազյանը ևս պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:

воскресенье, 21 декабря 2014 г.

MUSIC LAND 2014



Այսօր «Մյուզիք Լենդ»-ը Հայաստանյան շուկայում առաջատարն է, երաժշտական գործիքների, ձայնային և լուսային սարքավորումների ասպարեզում:


Armenia, Yereven Kasyan 12
Tel:+374 10 22 00 69
E- mail:musland@gmail.com
http://www.musicland.am/

суббота, 13 декабря 2014 г.

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԶԱՐԴԵՐ ԵՎ ԹԵՐԱՊԻԱ՝ ԷՆԵՐՋԵՏԻՔՍ ԱՐՄԵՆԻԱ

Energetix Magnet Therapy ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում 2000թ., այն գործում է ավելի քան 54 երկրներում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Աշխարհի շուրջ 200 մլն. կանայք և տղամարդիկ վստահում են մեր յուրահատուկ արտադրանքին:
2013թ-ի հոկտեմբերի 26-ին,   ընկերությունը հիմնեց իր ներկայացուցչությունը նաև Հայաստանում:
Օգտագործեք և զգացեք ENERGETIX-ի մանիսական զարդերի բուժիչ հատկությունները, պարգևեք առողջություն և գեղեցկություն ձեր սիրելիներին:
ENERGETIX գերմանական բրենդի զարդերը նորաձև են՝ օժտված բացառիկ բուժիչ, ապաքինող, հատկություններով:
Մագնիսական բիժուտերիա և աքսեսուարներ՝ արտադրված չժանգոտող պողպատից, մաքուր պղինձից, ռոդիումից: Հանրահայտ դիզայներների «Casual» ոճով ստեղծված յուրօրինակ և նրբաճաշակ բազմատեսակ արծաթե, ոսկեջրված, կաշվե, ցիրկոնի և «Swarovski» բյուրեղներով ու քարերով զարդերը խորհրդանշում են 21 դարի մեգապոլիսի վստահ, ազատ մարդուն, որի գործողությունները ողղված են արդյունքով և հաղթանակներով:
ENERGETIX մագնիսական բուժիչ բուժիտերիան մագնիսական դաշտերի միջոցով ապահովում է էներգիայի հոսքը, ազդում է անոթային համակարգի վրա, բարելավում է արյան շրջանառությունը և էնդոկրին համակարգի գործողությունը, բարձրացնում է տրամադրությունը, կարգավորում է արյան ճնշումը, ունի ցավազրկող հատկություն, ազդում է նյութափոխանակության լավացման վրա, բարերար ազդեցություն է  թողնում նաև նյարդային համակարգի վրա
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում օգտագործում են մագնիսական թերապիան՝ թեթևացնելով և բուժելով գլխացավը, դեպրեսիան, սթրեսը, քրոնիկ հոգնածությունը և այլն:

Հեռ.՝  (010)51-65-14,    (093)32-33-77
Նկարները՝ այստեղ











суббота, 15 ноября 2014 г.

ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ / PROSHYANI KONYAKI GORCARAN

Կոնյակը մարդկային սրտի և հոգու փակ դռները բացող աստվածային բանալին է` արևի, մայր հողի, կենարար ջրի և այգեպանի սիրո դաշնությունը: Մեկ գավաթ հոգեթով կոնյակը հրաշքով բացում է երևակայության թևերը, ու թեթև ճախրում ես զգալով ուժիդ և համարձակությանդ անսահման սահմանները:
Աշխարհի ստեղծումից ի վեր գինեգործությունը և կոնյակագործությունը հայերիս մեջ ասես բնավորություն է դարձել` վերածվելով պաշտամունքային սուրբ խորհրդանիշի: Արարատ լեռան լանջին հանգրվանած Նոյ Նահապետը տնկեց առաջին խաղողի որթը, որից ստացվեց աստվածային այս ըմպելիքը՝ կոնյակը: Այսօր էլ մեզ փոխանցված այս մշակույթը ծաղկում և ապրում` շնորհիվ ավանդույթների պահապան այնպիսի նվիրյալների, ինչպիսին Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրինությունն է:
Պռոշյանի կոնյակի գործարանը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով զինված ժամանակակից արդյունաբերական համալիր է: Գործարանի աշխատակազմը հատուկ ուշադրություն է դարձնում կոնյակի արտադրության ավանդույթների զարգացմանը, պահպանմանն ու հզորացմանը:


Այն հիմնադրվել է 1887 թ-ին: Այսօր զբաղեցնելով 35 հազ. քառ. մետր տարածք` ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի՝ կոնյակ, գինի, օղի, շամպայն և լիկյոր:
Սեփական խաղողի այգիների, ժամանակակից սարքավորումների, ավանդական տեխնոլոգիաների և արտադրանքի բարձր որակի խիստ հսկողության շնորհիվ` այս ընկերությունն արժանացել է սպառողի գնահատանքինԳործարանի հիմնական արտադրանքը 3-30 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակներն են, որոնք պատրաստված են Արարատյան դաշտավայրի խաղողի լավագույն տեսակներից և հայտնի են ողջ աշխարհում: Պռոշյանի կոնյակի գործարանի կոնյակն ունի Հայաստանի կոնյակներին բնորոշ բույրերի գերազանց փունջ՝ հատուկ փափկություն, թավշություն և երկար պահպանվող համ: Ընկերությունը հայտնի է նաև իր նորագույն տեխնոլոգիաներով, որոնք աչքի են ընկնում ողջ անդրկովկասում:
Տասնամյակներ շարունակ ընկերությունը պահպանում և ամրապնդում է իր դիրքերը հայական և միջազգային շուկաներում: Պահպանելով գինեգործության և կոնյակագործության լավագույն ավանդույթները`զբաղվում է նաև նորարարությամբ, որոնք տեղ են գտնում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում: Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Վրաստան, Գերմանիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան և այլ երկրներ:
Հետևելով տեխնոլոգիական սարքավորումների զարգացմանը, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության ոլորտում, ընկերությունը հաճախ վերազինվում է` ներդնելով արտադրության մեջ նորագույն տեխնիկական միջոցներ: Արտադրական լաբորատորիան նույնպես հագեցած է նորագույն տեխնոլոգիանորով: Արդեն իսկ փորձառու մասնագետները ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստման դասընթացներ նոր տեխնոլոգիաները յուրացնելու համար, ինչն էլ թույլ է տալիս պահպանել արտադրանքի բարձր որակը, ներկայանալի տեսքը և հրաշալի համային հատկանիշներըԳործարանի հիմնական արտադրանքը նրբաճաշակ համով և բույրով կոնյակներն են, որոնք ստացվում են Արարատյան դաշտավայրի հատընտիր խաղողից: Մթերված բերքն առանձնանում է իր հարուստ գունային գամմայով և քաղցրությամբ` ապահովելով արտադրանքի անկրկնելի բնական համը: Արտադրվում են նաև հուշանվեր կոնյակներ, որոնք հրաշալի նվեր կարող են հանդիսանալ ցանկացած առիթի համարԴիզայնի և համի յուրօրինակ համադրությամբ այս կոնյակները կարող են լինել ցանկացած սեղանի զարդը
Հայոց արևով լեցուն կոնյակը ձեզ հաղորդակից կդարձնի դրախտի երկրի աստվածային էությանը` դառնալով հոգևոր բալասան, աստվածային սիրո խորհրդանիշ
Վայելի'ր անսահմանության բերկրանքը` զգալով կենարար հեղուկի անասելի զորությունը:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...