воскресенье, 30 марта 2014 г.

Ֆրանկոֆոնիա. Այնթապի թիվ 1 դպրոց

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հազարամյակներով ձևավորված բարեկամության լուսավոր արտացոլումներից մեկը մշակույթների ներդաշնակ միահյուսումն է: 
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում ուշագրավ են ավանդույթ դարձած միջոցառումները, որոնց իր մասնակցությունն է մշտապես բերում Այնթապի թիվ 1 դպրոցը: 
Այս տարի ևս Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կազմակերպված միջոցառմանն իրենց մշակութային ողջույնն էին բերել Այնթապի 1 դպրոցի սաները: Ներկաների կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: 
Շարունակելով և զարգացնելով հայ դպրության լավագույն ավանդույթները՝ Այնթապի թիվ մեկ դպրոցը շարունակում է ամուր հիմքերի վրա պահել նաև ֆրանսերեն լեզվի դրվածքը՝ այսօրինակ միջոցառումներով հարստացնելով իր տարեգրության հուշամատյանը:


















Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...