Մատնահարդարումը բոլոր ժամանակներում է ընդգծել և համալրել է կնոջ նրբագեղությունն ու ոճը, նորաձևության տենդենցներին համընթաց մատնահարդարման ոլորտում ևս նկատելի են այդ փոփոխությունները, Իսկ ինչպիսին էր անցնող 2014թ-ը ոլորտի կյանքում և նորաձևությունն ինչ է թելադրում 2015թ-ին:
Այս մասին՝ տեսանյութում
Իհարկե ցանկացած նորաձևության հիմքում են խնամված և կոկիկ ձեռքերն ու ոտքերը, որոնց պրոֆեսիոնալ մշակման և խնամքի յուրինակ բանաձևով է ուղղորդվում ոլորտի միջազգային կարգի առաջատար մասնագետ Լուսինե Կարապետյանը՝ սեփական փորձի ու հմտության հետ մեկտեղ կիրառելով բնագավառում առկա տեխնոլոգիաներն ու միջոցները: 2015թ-ի նորձևությունը մատնահարդարման ոլորտում նաև կառուցվածքային մոտեցումներ է առաջարկում. տարվա ընթացքում սուր և քառակուսի եղունգների փոխարեն առավել նախընտրելի կլինեն օվալաձև, նշաձև եղունգները: Երանգներից 2015թ-ին առաջարկվում են սև, կապույտ, մանուշակագույն, շագանակագույն և մոխրագույն գույները: Նորաձև են նաև գեղեցիկ համադրումները ինչպես գույների այնպես էլ թափանցիկ, փայլող քարերի ներդաշնակմամբ, որոնք կարող են եզրագծել և նրբագեղություն հաղորդել եղունգներին:
Այս մասին՝ տեսանյութում