Ցանկանու՞մ եք ունենալ ձեր կազմակերպության գործունեությունը ներկայացնող հետաքրքիր տեսաֆիլմ, հաղորդում կամ ցանկացած բնույթի գովազդային հոլովակ՝ վստահեք մեր պրոֆեսիոնալիզմին:
Տեղեկությունների համար զանգահարել (091,098)45 98 88
Կատարվում են արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ցանկացած տիպի վերանորոգման աշխատանքներ, շիթերի նորոգում (դզել, փչել) ՝ կարճ ժամկետներում և մատչելի գներով:Աշխատանքներն իրականացվում են արտերկրում աշխատած և փորձառու մասնագետների կողմից՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ոչ ոքի մոտ գաղտնիք չէ, որ երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում: Այն ոչ միայն ժամանցի կամ զվարճության համար է, այլև լուրջ ազդեցություն է թողնում մարդու հուզական աշխարհի վրա:
Երաժշտությունն արվեստի մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տանել՝ ուր որ կամենա: Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է հաղորդում նրան, որ ապրի մշտապես, բայց որ թռչի՝ դրա համար թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն կախարդական աշխարհում՝ որ կոչվում է երաժշտություն:
Հենց այս նկատառումներով էլ Մելս Սնխչյանը, ով ուներ երաժշտական կրթություն և անմնացորդ նվիրում արվեստին, երաժշտական խանութների բացակայության պայմաններում, գիտակցելով դրանց անհրաժեշտությունը, Երևանում՝ Կասյան 12 հասցեում հիմնեց երաժշտական փոքրիկ և կախարդական մի աշխարհ և կոչեց այն «Մյուզիք լենդ»:
Գործունեության առաջին 5-6 տարիները բավականին բարդ էին՝ պատճառը մեր երկրի քաղաքական և տնտեսական անկայուն վիճակն էր, սակայն աշխատասիրության և մեծ նվիրումի շնորհիվ ընկերությունը ոչ միայն պահպանվեց այլ նաև զարգացավ և մեծ առաջընթաց ունի մինչ օրս:
Ի դեպ, «Մյուզիք լենդ»-ը ոչ միայն խոշոր ընկերություն է, այլև երաժշտական-մշակութային կենտրոն. այն հանդիպման վայր է երաժշտության և երաժիշտների հետ:
Հայտնի երգահաների, երգիչների և երաժշտության բնագավառին սերտ առնչվող մարդկանց մասնակցությամբ, երաժշտական երեկոների կազմակերպումը բարի ավանդույթ է դարձել:
Երաժշտական գործիքների, ձայնային և լուսային սարքավորումների առաջատար արտադրողների հետ համագործակցությունը թույլ են տալիս գնորդին առաջարկել առաջադեմ մոդելների տեսականի շահավետ գնով:
Սրահում առկա են որակյալ տարբեր ապրանքատեսակներ՝ ռոյալներ, դաշնամուրներ, էլեկտրական և ակուստիկ կիթառներ, փողային և հարվածային գործիքներ, լուսաձայնային սարքավորումներ, աքսեսուրներ և այլն: Խանութում վաճառվում են ոչ միայն նոր, այլև օգտագործված գործիքներ: Գնորդներին ընձեռվում է հնարավորություն կատալոգներից ընտրել և պատվիրել աշխարհահռչակ ընկերությունների առաջարկած տեսականին՝ ավելին, կատարվում են նաև անհատական պատվերներ, կարելի է ձեռք բերել անհրաժեշտ երաժշտական գործիքը նախընտրած գույնով և դիզայնով: Ընկերությունն ամեն տարի մասնակցում է Ֆրանկֆուրդում և Շանհայում կազմակերպվող երաժշտական գործիքների և լուսաձայնային սարքավորումների ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը հնարավորություն է ընձեռում ընդլայնել գործընկերների շրջանակը՝ համագործակցության եզրեր գտնելով արտասահմանյան լավագույն կազմակերպություների արտադրողների հետ:
«Մյուզիք լենդ»-ը աշխարահռչակ շարք ընկերությունների երաժշտական գործիքների, լուսային և ձայնային սարքավորումների ներկայացուցիչն է Հայաստանում՝ «RITMULLER» , «BEHRINDGER» , «WORK» , «SOUNDKING» , «CASIO» , «ARIA» , «KORG» , «FENDER» , «IBANEZ» , «VOXS» , «MARSHALL» , «ALTO» և այլն: Մեր օրերում «RITMULLER» ընկերության արտադրած դաշնամուրներն ու ռոյալները չունեն իրենց մրցակիցը գնային և որակական հատկանիշներով: Դրանք հասանելի են ինչպես միջին խավի հասարակությանը, այնպես էլ երաժշտական դպրոցներին և ուսումնական այլ հաստատություններին:
Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ 2013 թ-ին երաժշտական գործիքների տարվա լավագույն խանութ-սրահ անվանակարգում «ԱՐԵԳ» մրցանակին է արժանացել հենց «Մյուզիք լենդ»-ը:
Ընկերության փորձառու մասնագետների կողմից կատարվում են նաև երաժշտական գործիքների վերանորոգում, դաշնամուրների լարում և մեխանիզմների կարգավորում: Ի դեպ, մեր հայրենիքում մեծ հարգանք և վստահություն վայելող այս ընկերությունը հասցրել է գործունեություն ծավալել նաև Եվրոպայում: 2008թ-ին Հմայակ Սնխչյանի ջանքերով Իսպանիայում բացվեց երաժշտական գործիքների «ԿՈՄԻՏԱՍ» խանութ-սրահը: Բանիմաց ղեկավար անձնակազմ, վերապատրաստված և փորձառու աշխատակիցներ, լայն տեսականի, գեղեցիկ ձևավորված խանութ... սրանք «Մյուզիք լենդ»-ի հաջողության կոդն են:
Երաժշտական բիզնեսը կանոնների շարք է և խաղ այդ կանոններով: Այս խաղում «Մյուզիք լենդ» -ը հաղթում է շնորհիվ աշխատասիրության և աշխատակազմի համախմբվածության: Այցելեք «Մյուզիք լենդ» և հիշեք, որ երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է, իսկ մեղեդային հնչյունները հրաշքներ են գործում, մարդու մեջ արթնանում է հոգին, փոխվում հոգեվիճակը, տրամդրությունը: Այն ազդում է մեր էմոցիաների վրա, իսկ էմոցիաները կարող են հաղթահարել նույնիսկ ֆիզիկական ցավը: