21-րդ դարին համապատասխան որակյալ կրթություն «Վարդանանք» կրթահամալիր, այստեղ յուրաքանչյուր սովորող որոշակի ոլորտում կարողանում է ինքնահաստատվել և գտնել կյանքի իր ուղեգիծը: Կրթահամալիրը ստեղծման առաջին իսկ պահից որդեգրել է անձի համակողմանի կրթությանն ու զարգացմանը միտված ուրույն գործելաոճ՝ հայաստանյան կրթահամակարգում ձևավորելով հստակ դիմագիծ:
3 տարեկանից սկսած ձեր երեխաների առջև իր հյուրընկալ դռներն է բացում «Վարդանանք» կրթահամալիրի նախակրթարանը: Գեղեցիկ և հարմարավետ պայմաններում փոքրիկները գունազարդ և տպավորիչ օրվան զուգահեռ ստանում են կյանքում անհրաժեշտ կարողություններն ու գիտելիքները՝ պատրաստվելով դպրոցին:
Կրթահամալիրն իրականացնում է եռաստիճան ուսուցում:
Տարրական հիմնական և ավագ դպրոցում կրթադաստիարակչական ծրագրերը նպապատակաուղղված են աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Այլընտրանքային ծրագրերի շնորհիվ կրթօջախում աշակերտները առաջին իսկ դասարանից ուսումնասիրում են ռուսերեն և անգլերեն լեզուներ:
«Վարդանանք»-ի տարրական դպրոցում ուշագրավ մեթոդների շնորհիվ կազմակերպվում է երեխաների արդյունավետ և հետաքրքիր ժամանցը, հանգիստը, զարգանում են սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունները, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերը և աշխատանքային նախնական հմտությունները:
Նոր մոտեցումներով առանձնանում է նաև «Վարդանանք» կրթահամալիրի հիմնական դպրոցը, այստեղ գործում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Կրթօջախում աշակերտները 5-րդ դասարանից ուսումնասիրում են իսպաներեն, իսկ 8-րդ դասարանում՝ ըստ ցանկության՝ չինարեն:
Վերանորոգված, լուսավոր, ընդարձակ և հարմարավետ դասասենյակներում, ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված լաբորատորիաներում, առարկայական մասնագիտական սենյակներում աշակերտները ստանում են տեսական և գործնական հարուստ գիտելիքներ, զարգացնում ստեղծագործական կարողություններն ու մտահորիզոնը, դիդակտիկ նյութերի, սարքավորումների և պարագաների օգնությամբ հետաքրքիր փորձերի և դասընթացների արդյունքում առավել խորությամբ յուրացնում մատուցվող դասը:
Մշտապես նորարարությամբ աչքի ընկնող «Վարդանանք» կրթահամալիրի ավագ դպրոցը ևս առանձնանում է կրթության կազմակերպման յուրօրինակ ձեռագրով: Կրթահամալիրը Բուհ ընդունվողների համար իրականացնում է նախապատրաստական դասընթացներ՝ ապահովելով բարձրակարգ գիտելիքներ:
«Վարդանանք» կրթահամալիրում օրվա 2-րդ կեսը աշակերտների համար վերածվում է հաճելի և օգտակար ժամանցի: Կրթահամալիրում գործող հայրենագիտական, թատերական և գեղագիտական կենտրոններում կերտվում է անձի հայեցի, ազգային բնավորությունը, գեղեցիկը գնահատելու, արժևորելու, ինչպես նաև ստեղծագործաբար մտածելու կարողությունը: Սովորողի համակողմանի զարգացման մյուս կարևոր նախապայմանը ռազմահայրենասիրական և ֆիզիկական դաստիարակությունն է, ի դեպ կրթահամալիրն իրականացնում է մասնագիտացված պարի դասեր, ինչպես նաև անհատական և խմբային սիրողական դասընթացներ պարային տարբեր ոճերում առանց տարիքային սահմանափակման:
«Վարդանանք» կրթահամալիրը կազմակերպում է երեքանգամյա սնունդ, իրականացնում սովորողների դասապատրաստում, ինչպես նաև ապահովում է փոխադրամիջոցով: Ժամանակի պահանջներին համաքայլ կրթության արահետներով «Վարդանանք» -ն ուղեկցում է իր աշակերտներին կյանքի լուսավոր բարձունքներ՝ արժանապատվորեն իրագործելով հայոց երկրին արժանի զավակներ կրթելու առաքելությունը:
Հասցե՝ ք. Երևան, Միչուրինի 36
Հեռ.՝ 010-577-877