четверг, 12 апреля 2018 г.

ԱԶԱՏԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ԱԶԱՏԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Այնտեղ, ուր չկա աղոթք, չի կարող լինել նաև հոգու տոկունություն: Հազարամյակներ շարունակ հավատի զորությամբ ապրող ու արարող ժողովուրդը նույն ընթացքով էլ պետք է շարունակի իր երթը: Եվ այսօր դժվար է Հայաստանում գտնել մի անկյուն, որտեղ չկա եկեղեցի ու խաչքար: Սա մի ողջ ժողովրդի սրտից բխող ամենօրյա, չդադարող երկրպագություն է առ Աստված: Ամեն նոր կառուցվող եկեղեցի առավել զորավոր է դարձնում այն հավատը, որով կանգուն է մնացել հայը: Պատահական չէ, որ օտարները մեզ ճանաչում են հավատով որպես ավանդապաշտ ու խաչապաշտ, բնույթով՝ստեղծարար ու տաղանդավոր, գործով՝ արարող  ու շինարար ազգի…Դեռևս 180 տարի առաջ  Խոյ գավառից  եկած մի խումբ գաղթական հայեր ստեղծեցին  Ազատավան  գյուղը,որտեղ  ապրեցին, եկեղեցի կառուցեցին:Սակայն խորհրդայնային տարիներին այն ամբողջովին  ավերվեց :Իսկ այսօր չնայած բազում դժվարությունների Ազատավանն նորովի ծաղկում է ապրում   և այսօր արդեն գյուղում Սուրբ Մարիամ եկեղեցու հիմքի օծման արարողություն է: 
«Միասնությունը սարեր շուռ կտա» Եկեղեցու վերակառուցման գաղափարը համայնքի  ղեկավար Պետիկ Ղազարյանինն էր,իսկ ցանկացած լավ գործ իր շուրջն է համախմբում գաղափարակիցների: 
Եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը ներկա էին   Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Մխչյան  գյուղի հոգևոր հովիվ ՏերՄիքաել  քահանա Նուրիջանյանը, Դալար և Ազատավան համայնքների  հոգևոր հովիվ Տեր Եփրեմ   քահանա Հարությունյանը և բարերարներ,ովքեր իրենց լուման  ունեին այս սուրբ գործում:  
Պետիկ  Ղազարյան  Ազատավանի համայնքապետ 
Գարիկ  Եղիազարյան   Մոսկվա
Գեղամ  Վարդանյան    Բելգիա
Վարդան Ավետիսյան  Մոսկվա
Վահե Զաքարյան     Ազատավան
Սուրիկ Հարությունյան   Ազատավան
Վագա խանութների ցանցի տնօրնություն Արտյոմ և Անուշ 
Հովսեփյաններ
Արամ Ֆահրադյան ԱՄՆ
Մերի Ավագյան  գյուղ Առինջ
Հայկ  և Հակոբ Բադալյաններ  Շվեյցարիա
 Լևոն  և Ռազմիկ Բադալյաններ Ազտավան
Մանուկ Զաքարյան  Ազտավան
Ռաֆիկ ,Կարեն  և Արմեն Բադալյաններ  Ֆրանսիա
Հովիկ Հարությունյան  Բուլղարիա
Ժիրայր Երիկյան Ազատավան

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»:
   Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս 

Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում

Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ՝ «Բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացման արարողությունը» , որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը;
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախևառաջ շնորհավորեց համալսարանի ուսանողներին, արևմտահայ գրականությունը և պատմությունը ուսումնասիրողներին նման հարուստ ժառանգությունը Հայրենիքում ընթերցելու, հետազոտելու հնարավորության համար: «Սա պատմական իրողություն է: Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով: Ծնվեց Հալեպում, ապրեց, կրթվեց Լիբանանում, և ամենից առաջ եղավ մանկավարժ ու ուսուցիչ, թողեց իր մնայուն հետքը: Նա իր պատմագիտական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրեց մեր ամենամեծ ցավին՝ Ցեղասպանությանը: Լևոն Վարդանի ժառանգության տեղափոխումը Հայաստան՝ նրա ընտանիքի մեծ նվերն է մեզ բոլորիս», -նշեց Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուսանողներին կարդալ մեծանուն գրողի և՛ պատմագիտական, և՛ գեղարվեստական ստեղծագործությունները: «Գիրքն ամենաթանկ արժեքն է, այն թող դառնա ձեր ընկերը, ուղեկիցը, ապագայի ճանապարհ հարթողը: Հուսամ՝ այս կարևոր գրքերը դուք հաճույքով կընթերցեք, և հույս ունեմ նաև, որ դրանք մոտ ապագայում կթվայնացվեն», - ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրն համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Լևոն Վարդանի գրական ժառանգությունը Բեյրութից Երևան տեղափոխելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: «Գրադարանը բաց և հասանելի է յուրաքանչյուրի համար, ով կցանկանա գալ և ծանոթանալ բեյրութահայ գրողի ժառանգությանը: Մենք այս ձևով նպատակ ունենք նաև հանրահռչակել Լևոն Վարդան հեղինակին, պատմաբանին, անհատին», -նշեց Սուրեն Օհանյանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ընդգծեց, որ գրողի գրական արխիվի հետ Հայաստան է տեղափոխվել նաև Սփյուռքի գրական աշխարհի մի մասիկը:
Ելույթ ունեցավ նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
«Լևոն Վարդանի գրական ժառանգությունը» զեկուցմամբ հանդես եկավ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան:
Այնուհետև վարժարանի սիրիահայ աշակերտներ Սարգիս Գաթրճեանը և Լառա Պաթրոնյանը ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...