
Ասում
են` կյանքում կերտվող ամենաբարդ կերպարը սեփական դիմագիծն է: Անել այնպես, որ քո հետևից չթողնես տգեղ հետագիծ, որ կարողանաս արժանապատվորեն նայել ներկայի
աչքերին
ու
աներկբա
քայլել
դեպի
ապագա…
Եվ
որքան
պարզ
ու
մաքուր
է
սիրտդ,
այնքան
ավելի
անբիծ
է
կյանքիդ
ու
գործունեությանդ
յուրաքանչյուր
րոպեն:
Աշխարհում, հավանաբար, չկա որևէ այլ մասնագիտություն, որն իր էությամբ
ավելի
պատասխանատու
և
կենսորոշիչ
լինի,
քան
բժշկի
մասնագիտությունը:
Ըստ
Հերակլիտի`
դեպի
փառք
տանող
ճանապարհը
բարեսրտությունն
է:
Գուցե
այս
կարգախոսն
է
ընտրել
բժիշկ
- սրտաբան
Շահեն
Խաչատրյանը,
քանզի
տարիների
հեռվից
արդեն
պարզորոշ
երևում
է
Շահեն
Խաչատրյան
մարդու
և
բժշկի
անբասիր
կերպարը:
Շահեն Խաչատրյան… Բժիշկ, ով կյանք է պարգևել հազարավոր մարդկանց`
յուրաքանչյուր
ներարկման
հետ
ներարկելով
նաև
այն
հավատը,
որ
հմուտ
մասնագետի
հետ
անհնարինը
կարող
է
դառնալ
հնարավոր:
Դեռևս ՍՍՀՄ - ի տարիներին Ա. Լ. Միքայելյանի շնորհիվ Հայաստանում սկսեց գործել համամիութենական վիրաբույժների կենտրոնի
երևանյան
մասնաճյուղը,
որտեղ
կատարվում
էր
սրտի
վիրաբուժություն:
Հենց
այդ
կլինիկայում
էլ
իրենց
գործունեությունն
սկսեցին
շատ
բժիշկներ,
այդ
թվում՝ նաև Շահեն Խաչատրյանը:
80 - ական թթ. վերջերին
նախ
Մոսկվայում,
ապա` Հարավսլավիայում մասնագիտացել ու հմտացել
է
ներանոթային
վիրաբուժության
մեջ
և
հանրապետությունում
առաջին մասնագետն է, ով ներդրեց
ներանոթային
վիրաբուժական
տեխնիկան
սիրտ
- անոթային
հիվանդությունների
բուժման
բնագավառում:

Արդեն իսկ կարիերայի գագաթնակետին հասած բժիշկը
կարող
էր
հանգիստ
խղճով
շարունակել
աշխատանքը,
այնինչ
նրա
պրպտող
միտքը
չսահմանափակվեց
ստեղծածով:
Որոնումները
երկար
չպասեցրին.
2012 թ.
Սկսեց
գործել
“Քան
Կոր”
բժշկական
կենտրոնը,
որն
իր
նշանակությամբ
և
ծավալած
գործունեությամբ բացառիկ երևույթ է մեր հանրապետությունում: Շահեն
Խաչատրյանն
այս
քայլով
ոչ
միայն
խթանեց
վերոնշյալ
հիվանդությունների
բուժման
նորագույն
մեթոդների
զարգացումը,
այլ
նաև
Հայաստանը
ներկայանալի
և
համեմատելի
դարձրեց
աշխարհի
մի
շարք
գերզարգացած
պետություններին:
“Քան
Կոր”
բժշկական
կենտրոնը
լիովին
ապահովված
է
միջազգային
ստանդարտներին
համապատասխան
նորագույն
սարքավորումներով
և
տեխնոլոգիաներով,
ստեղծված
են
բոլոր
անհրաժեշտ
պայմանները
բուժման
ընթացքը
հնարավորինս
դյուրին
ու
համակողմանի
կազմակերպելու
համար:
Մեծահոգի ու բարեսիրտ սրտաբան…. Թերևս, ամենճիշտն այսպես կլինի բնութագրել Շահեն Խաչատրյանին, ում այսօրվա
և
վաղվա
ճանապարհը
անշեղ
շարունակությունն
է
անցած
ճանապարհի
և
բոլոր
այն
սկզբունքների,
որոնք
որդեգրել
էր
նա` երբեք չկորցնել մարդկային նկարագիրը և լինել բարձրակարգ մասնագետ:
Աստված արևշատություն շնորհի Ձեզ, և անխափան
լինի
Ձեր
ուղին…