21- րդ դարին բնորոշ մի շարք հիվանդությունների կողքին ներկայում ահագնացող խնդիր է հատկապես անպտղության հարցը: Շատ զույգեր երեխա ունենալու ակնկալիքով հաճախ դիմում են տարբեր միջոցների, իսկ արդյունքում՝ սթրեսներ, զուր անցած տարիներ, հսկայական ֆինանսական միջոցների վատնում և հիասթափություն:
Այնինչ, գիտության զարգացման արդի փուլում բացահայտվել են անպտղության դեմ պայքարի գերարդյունավետ ճանապարհներ, որոնք լուրջ հեղաշրջում են առաջացրել վերարտադրողական բժշկության ասպարեզում: Հատկապես ուշագրավ է արհեստական բեղմնավորման մեթոդը, որի շնորհիվ բազմաթիվ զույգեր առանց քիմիական և վիրահատական միջամտության այսօր արդեն վայելում են ծնող լինելու բերկրանքը: Կարելի է ասել, որ անպտղության դեպքերի գերակշռող մեծամասնությունը լուծելի է, պետք է միայն պարզել դրապատճառը և բնույթը:
Հայաստանում վերարտադրողական առողջության ոլորտը ոչ միայն կայացած այլև զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող ճյուղ է:
Այդ առաջընթացի գրավականներից է նաև Հանրապետությունում գործող Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոնը:
Այստեղ իրականացվում են անպտղության պահպանողական բուժում, արհեստական սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում, ինչպես նաև հարկ եղած դեպքում ուղղորդում զույգերին օգտվելու փոխնակ մոր ծառայությունից:
- Վերարտադրողական տեխնոլոգիաների բարձրակարգ մեթոդներ
- Փորձառու մասնագիտական կազմ
- Տեխնիկական հագեցվածություն
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի
Վիտրոմեդ-Ձեր առողջության լավագույն բարեկամը
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan