Արվեստի և գիտության միջոցով ստեղծված ու պատմականորեն գնահատված մեր մշակութային արժեքները հայի ազգային բնութագիրն են, մեր հայրենացված կենսաձևը, ապրուստը:
Հայ մշակույթը ներշնչումի ու ոգևորության լուսաղբյուր, հարատևումի կարողությամբ է օժտել մեր ժողովրդին: Պատմական հեռավորության սրբազան խորքից մեզ ավանդված հայ մշակույթը 21-րդ դարում նորովի է արժևորվում` դառնալով ներշնչաքի աղբյուր և հավաստելով հայի մեր տեսակը:
Այդ ավանդույթների շարունակողները
նվիրյալներ են, ովքեր, կարելի է ասել, ազգապահպան առաքելություն են ստանձնել: Մեր հաղորդաշարն
այս անգամ անդրադարձավ հայ ձեռարվեստի ոլորտում անկրկնելի աշխատանքներով ներկայացող
Սոնա Գալստյանի ինքնատիպ արվեստին: Հայկական կոլորիտի յուրօրինակ արտացոլում, մտքի
աներևակայելի թռիչք, որը մերձեցնում և աննկատ կապերով մարդուն տանում է դեպի հայոց
ակունքները:
Արտաշատում Արաքս առևտրի կենտրոնի
40 տաղավարում են ներկայացված Սոնա Գալստյանի արվեստի ինքնատիպ գործերը, որոնք գրավում,
և իրենց տեսակի մեջ հիացմունք են պատճառում ոչ միայն հայերիս, այլև արտերկրի բազում
տուրիստների:
Սոնա Գալստյանի ստեղծած արվեստի
նմուշները, հայ մշակույթի յուրօրինակ դրսևորումն են` միտված հայ երիտասարդներին հաղորդակից
դարձնելու մեր ազգային արժեքներին, պահպանելու հայոց ոսկեղենիկ ժառանգությունը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
TVADSTUDIO©
TVADSTUDIO©