четверг, 21 июня 2012 г.

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՏՀ ԵՐԵՎԱՆԻ Մ/Ճ 2010թ


ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հեռ. (+37410)61-22-02, 61-30-10, 62-29-59
Ереванский филиал Тернопольского национального экономического университета
Ереванский филиал - структорное подразделение Тернопольского национального экономического университета - один из ведущих высших учебных заведений Украины университетского типа IV(высшего) уровня аккредитации
Его выпускники получают государственный диплом Тернопольского национального экономического университета

Կրթօջախի հաղթարշավը  
Ամենակայացած կրթական համակարգն ու կրթօջախը, եթե ժամանակին համահունչ չեն, անընդհատ չեն բարեփոխվում ու զարգանում, մի օր դառնում են ժամանակավրեպ:
Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը մշտապես զգում է ժամանակի զարկերակը, արդի քաղաքակրթության հարափոփոխ պահանջները, որոնց չափանիշներով էլ կազմակերպում է կրթական գործը: Այս հայրենաշեն գործի բարի համբավը թևավոր է նույնիսկ դրսում են այն արժևորում և գնահատում

 Հեռավոր Շվեյցարիայի Ժնև քաղաքից 2010 թ-ի օգոստոսին ուրախալի և անակնկալ հեռագիր էր ստացվել: ՏԱՏՀ Երևանի մասնաճյուղը «Որակի միջազգային 38-րդ մցանակաբաշխությանը» արժանացել էր «Նոր հազարամյակ»-ի մրցանակի և հատուկ դիպլոմի: Այդ բաձրագույն պարգևը շնորհվել է աշխարհի ընդամենը 31 երկրի 48 կազմակերպությանը, միաժամանակ, միջազգային նույն հեղինակավոր հանձնաժողովը ՏԱՏՀ Երևանի մ/ճ-ի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու Սահակ Ղուդրատյանին, որպես պրոֆեսիոնալ և հմուտ ղեկավարի պարգևատրել է ոսկե մեդալով: Թեև պարգևատրումն անակնկալ էր, այնուամենայնիվ փաստ է, որ կրթական գործի բազմամյա վաստակը արժանիորեն գնահատվում է նույնիսկ հանրապետության սահմաններից դուրս: Ուշագրավ էր նաև Ֆրանսիայից ստացված հեռագիրը, որտեղ ֆրանսիական «Այլ ճանապարհներ մենեջմենթ և խորհրդատվություն» միջազգային ասոցիացիան այս կրթօջախին արժնացրել է որակի համար «Պլատինե տեխնոլոգիայի մրցանակ» բարձրագույն պարգևի: Երբեք շատ լավ գործը անգնահատական չի լինում, տվյալ դեպքում վաստակած ու միջազգային ճանաչում ստացած այս կրթօջախը ասվածի լավագույն ապացույցն է:

В настоящее время в Тернопольском национальном экономическом университете обучается около 27000 студентов. Общая численность профессорского-преподавательского персонала-1037 человек, из них 37-академики, 83-доктора наук, профессора, 417-кандидаты наук, доценты.
 Выпускники университета занимают высокие правительственные посты: должность президента Украины, премьер-министра Украины, заместитель главы администрации президента Украины, глава Государственной таможеной службы Украины, министры, заместители министров, руководители крупных предприятий, финансовых групп, банков Украины, России и других стран.
 Тел. (+37410)61-22-02, 61-30-10, 62-29-59

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Վրեժ Սարուխանյան, Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
 
TVADSTUDIO©

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՏՀ ԵՐԵՎԱՆԻ Մ/Ճ 2011թ


ՏԵՐՆՈՊՈԼԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 Тел. (+37410)61-22-02, 61-30-10, 62-29-59
Ереванский филиал Тернопольского национального экономического университета
Ереванский филиал - структорное подразделение Тернопольского национального экономического университета - один из ведущих высших учебных заведений Украины университетского типа IV(высшего) уровня аккредитации
Его выпускники получают государственный диплом Тернопольского национального экономического университета
ԵՐԲ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ 
Պատանիների համար ճակատագրական է երազանքների ու հնարավորությունների իրատեսական գնահատումը և համատեղումը, իսկ ովքեր անցել են իմացության արահետով սկսվում է նրանց ճախրանքը:
Այդ զգացողությամբ են ամեն տարի իրենց ավարտական հանդիսավոր արարողությանը մասնակցում Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները:
Այս կրթօջախը բացառիկներից է Կովկասյան տարածաշրջանում: Համալսարանի դիպլոմը ճանաչվում է աշխարհի 82 երկրում,այսինքն շրջանավարտի համար աշխարհի գրեթե բոլոր հորիզոնականներում ճանապարհ է հարթում:
Արդեն տասնամյակը մեկնարկած կրթօջախը յոթերորդ շրջանավարտների սերունդն է ճանապարհում կյանք՝ յոթնապատիկ ավելացնելով վարկանիշն ու վստահությունը հաստատության հանդեպ և բազմապատկում հիմնադիր ռեկտոր Սահակ Ղուդրատյանի հեռահար ծրագրերն ու մտահղացումները:


Ով մեկ անգամ առնչվում է այս կրթօջախի կամ նրա շրջանավարտների հետ համոզվում է, որ կրթական այս հաստատության կարգախոսը նրա գործունեության արտացոլումն է.
Համաշխարհային ճանաչում
Կրթական բարձր մակարդակի ապահովում
Մշակութային արժեքների գնահատում
Անսահման սեր հայրենիքի և լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:
Երևանյան մասնաճյուղի շրջանավարտը ստանում է Ուկրաինայի ազգային տնտեսագիտական համալսարանի պետական դիպլոմ:
Մասնաճյուղում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա կրթաձևերով հետևյալ մասնագիտությունների և մասնագիտացումների գծով.
Համաշխարհային տնտեսագիտություն
Ֆինանսներ և վարկ՝ բանկային գործ
Ֆինանսներ և վարկ՝ մաքսային գործ
Ֆինանսներ և վարկ՝ ապահովագրական գործ
Հաշվառում և աուդիտ՝ տնտեսական գործունեության իրավական պաշտպանություն
Հաշվապահական հաշվառում և աուդիտ
Համակարգչային համակարգեր և ցանցեր
Բակալավրիատն ունի առկա և հեռակա կրթաձև՝ 4 տավա տևողությամբ, մագիստրատուրան՝ առկա կրթաձևով 1 տարի և հեռակա կրթաձևով 2 տարի ուսման տևողությամբ:
Մասնաճյուղում գործում է ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթաց: Երևանյան մասնաճյուղում բացվել է նաև նոր կրթական ծառայություն կրտսեր մասնագետ որակավորմամբ՝ առկա կրթաձևով:
Այս կրթօջախում ցանկությունների ու հնարավորությունների արահետները միանում են, դառնում տաճար տանող ճանապարհ, իսկ ով այն արժանավայել է անցնում՝ պատվախնդրորեն միշտ հիշելու է ակունքը՝ ՏԱՏՀ երևանյան մասնաճյուղը:
Ընդունելությունը 2012թ-ի համար շարունակվում է

Հեռ. (+37410)61-22-02, 61-30-10, 62-29-59



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Վրեժ Սարուխանյան, Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
 
TVADSTUDIO©

воскресенье, 10 июня 2012 г.

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության 3-րդ համաժողովը



Արհեստակցական կազմակերպությունների դերը երկրի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի կառույցում, ինչպիսին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, առավել քան կարևորվում է, քանի որ նրան է վերապահված ԲՈՒՀ-երի աշխատողների շահերի պաշտպանության գործառույթը:
Այս առումով ուշագրավ է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության փորձն ու օրինակելի աշխատելաոճը, որը վերլուծելու և ի մի բերելու հրաշալի առիթ էր 2012 թ-ի հունիսի 6-ին կայացած 3-րդ համաժողովը:
Շուրջ 100 անձից կազմված պատվիրակությունը բաց քվերակությամբ հաստատեց նախագահության, քարտուղարության և մանդատային հանձնաժողովի  կազմը, ըստ որի նախագահության կազմում ընդգրկվեցին ՀՀ Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը և ՀՊՄՀ արhեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը: 
Վերջինս պատվիրակներին ներկայացրեց իր ղեկավարած տարիների ընթացքում՝ 2007    թ-ից մինչ օրս կատարած աշխատանքների հաշվետվությունը: Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության կողմից  իրականացված միջոցառումներին և տարաբնույթ ձեռնարկներին, որոնք միտված են արհմիության անդամների աշխատանքային և սոցիալական շահերի պաշտպանությանը:
Նախագահ Հասմիկ Սարգսյանը կարևորեց նաև բոլոր այն սեմինարներն ու գիտաժողովները, որոնցում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը՝ առաջադրելով և իրագործելով կառույցի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:  Ներկայացված զեկույցին հաջորդեց հաշվետու ֆիլմի ցուցադրությունը, որտեղ ներկայացվում էին անցած 5 տարիների աշխատանքն ու առաջիկայում ծրագրավորված անելիքները:
Հաշվետու զեկույցով ելույթ ունեցավ նաև վերստուգիչ հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Խանյանը՝ ներկայացնելով մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության բյուջեից կատարված ծախսերը տարբեր ծրագերի իրագործման ուղությամբ:
Վերլուծելով կատարված աշխատանքները՝ վերստուգիչ հանձնաժողովը շնորհակալություն հայտնեց արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանին՝ առկա միջոցները ռացիոնալ բաշխելու և արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար:
Մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության 3-րդ համաժողովի պատվիրակները նախագահ Հասմիկ Սարգսյանի հաշվետվությունը միաձայն գնահատեցին գերազանց՝ բաց քվերակությամբ վերընտրելով նրան մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահի պաշտոնում: 

Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը իր ելույթում ևս բարձր գնահատեց Հասմիկ Սարգսյանի ավանդը մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության առաջընթացի գործում՝ ճյուղային հանրապետական միության որոշմամբ պարգևատրելով նրան պատվոգրով:

 -Բարեփոխումների եզրին կանգնած արհմիություններն այսօր երիտասարդ և նախաձեռնող կադրերի լուրջ կարիք ունեն, դրա վառ օրինակը ԵՊՀ և ՀՊՄՀ արհմիությունների ղեկավարներն են, որոնց հետ հույսեր են կապում գործատուները, աշխատողները և իհարկե հասարկությունը,-նշեց Գառնիկ Վաղարշակյանը: Որպես արհմիութենական ակտիվ գործիչ՝ մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահը բնորոշվեց անձնային, մասնագիտական և կառավարչական օրինակելի որակներով օժտված անձնավորություն, ով հաղորդ է յուրաքանչյուր աշխատողի խնդրին և հնարավորության սահմաններում աջակից և սատար է լինում նրանց:
Հաշվի առնելով համաժողովում հնչած դրական կարծիքներն ու առկա վստահությունը՝  ճյուղային հանրապետական միության նախագահն առաջարկեց առաջիկա համագումարում որպես ՀԱՄԿ-ի նախագահի թեկնածու առաջադրել ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանին:
ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության 3-րդ համաժողովը ոչ միայն ամփոփում էր կատարված աշխատանքները, այլև մշակում առաջիկա քայլերի նոր ռազմավարություն՝ ըստ որի պետք է ամրապնդվի կապը գործատուների հետ, կառույցում ներգրավվեն առավել մեծ թվով երիտասարդ կադրեր, արհեստակցական կազմակերպությունների միջև ձևավորվի կայուն փոխգործակցություն, ինչպես նաև համակարգված քայլեր ձեռնարկվեն Բուհի պրաֆեսորադասխաոսական կազմի սոցիալական վիճակը բարելավվելու, սոցիալական փաթեթներում ընդգրկելու, նորընտիր կառավարության հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ:

Մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը, լինելով ճյուղային հանրապետական միության հիմնասյուներից մեկը,

 այսօր էլ լուրջ ասելիք և կարևոր դերակատարում ունի: Այս ամենում անշուշտ անգնահատելի է նախագահ Հասմիկ Սարգսյանի նվիրումն ու հետևողական աշխատանքը, որը ոչ միայն նպաստում է կառույցի հեղինակության բարձրացմանը, այլև պայմաններ ստեղծում  զարգացման նոր հեռանկարներ մշակելու և կյանքի կոչելու ուղղությամբ:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...