Երեխան յուրաքանչյուր ընտանիքի լույսն է, հենարանն ու
ուրախությունը: Երեխայի հետ կապված ցանկացած խնդիր խաթարում է այդ ընտանեկան
ներդաշնակությունը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է առողջությանը: Եվ այստեղ
օգնության է գալիս մարդկային կյանքեր փրկելու աստվածահաճո առաքելությունը ստանձնած
բժիշկը: Հիպոկրատի երդմանը հավատարիմ` մարդասիրությունն ու գթասրտությունը կյանքի
բանաձև դարձրած ճերմակ խալաթով բժիշկը աստվածատուր հրաշագործությամբ վերադարձնում
է ընտանիքներին լույսի իր մասնիկը: Այդպիսիններից է <<Սուրբ
Աստվածամայր>> բժշկական կենտրոնի տնօրեն, մանկաբույժ Նիկոլայ Դալլաքյանը,
ում համար բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ` արվեստ ու նվիրում, կենսաձև
ու արարման անվերջ մի խորհուրդ: Փորձառու բժիշկը բազմաթիվ երեխաների է օգնության
ձեռք մեկնել, վերադարձրել կյանք, այդպիսով նաև վառ պահել հազարավոր ընտանիքների
երջանկության ջահը: <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնի տնօրենի
հետ մեր ծանոթությունը տարիների պատմություն ունի, բայց, կյանքի բերումով,
բոլորովին այլ հարթության մեջ մեզ համար նորովի բացահատեցինք Դալլաքյան մարդուն և
բժշկին, նրա անձնային, մասնագիտական բարձր որակներն ու մարդկային արժեքներով
հարուստ ներաշխարհը: Նիկոլայ Դալլաքյանի համար չկա գիշեր ու ցերեկ. մարդկային
կյանքը վեր է ամեն ինչից, և սեփական կյանքը այլոց կյանքի փրկությանը ծառայեցնող
բժիշկը, մեծահոգաբար ու անդավաճան իր սկզբունքներին, անում է հնարավորն ու
անհնարինը, որպեսզի իր օգնությանը դիմած բոլոր փոքրիկներին նվիրի կյանքում
ամենաթանկը՝ առողջություն:
Թո'ղ որ փրկածդ հազարավոր կյանքերի դիմաց Աստված արժանին հատուցի Ձեզ, սիրելի' բժիշկ:
Թո'ղ որ փրկածդ հազարավոր կյանքերի դիմաց Աստված արժանին հատուցի Ձեզ, սիրելի' բժիշկ: