Խորհրդային տարիներին գիտահետազոտական արդյունավետ գործունեությամբ առանձնացող Հայաստանը հատկապես լուրջ նվաճումներ էր գրանցում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի կարևորագույն սեգմենտներում, ինչպիսիք էին Էլէկտրոնային հաշվիչ մեքենաներ, արդյունաբերական հաշվարկում, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ծրագրային ապահովման մշակում և այլն:
Տեխնոլոգիական զարգացումների ներկայիս դարաշրջանում մեր երկիրն այսօր ևս չի զիջում իր նորարարություններով և գիտական նվաճումներով:
1987թ.-ին հիմնադրված «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը» այդ առաջամարտիկների շարքում է.
հետաքրքիր և նորարար տեխնոլոգիական գաղափարներով և լուծումներով ինստիտուտն այսօր լուրջ հեղինակություն է վայելում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի գիտական միջավայրում:
Գործունեության արդի ու կարևոր ոլորտները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու լավագույն հնարավորություն էր հոկտեմբերի 4-ին «Երևան Էքսպո» կենտրոնում կայացած «Դիջիթեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը. Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը բազմությանն էր ներկայացնում վերջին տարիներին կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հատկապես ակներև են տիեզերական կապի հանգույցների և միջոցների ստեղծման բնագավառում:
Ժամանակակից տեխնոլոգիական բազայի և առաջատար մասնագետների շնորհիվ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում լուծվում են ժամանակակից գիտատեխնիկական խնդիրներ, ստեղծվում է պահանջվող որակի արտադրանք:
Կրթության կազմակերպման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ուրույն նշանակությամբ կամուրջ են ձգում երկրների ու գիտության նոր նվաճումների միջև, դառնում աշխարհճանաչողության նոր բանալի: Եվ այս ասպարեզում անգնահատելի է Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի դերն ու նշանակությունը:
Ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում մեծ վաստակ ունեցող Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, համաքայլ շարժվելով ժամանակին, այսօր
հաջողությամբ
շարունակում է իր հաղթարշավը՝ առաջընթացի նոր հեռանկարներով:
Տնօրեն` Մհեր Մարկոսյան
0015, ՀՀ, ք. Երևան, Ձորափի 26
Հեռ.: +374 10 56 60 61
Ֆաքս: +374 10 56 17 37
Էլ.փոստ: mark@yetri.am