Հայը մարդկային այն տեսակի կրողն է, ով ամեն ինչից զատ և ամեն ինչից վեր գնահատում է ազգայինը և պահպանողական դիրքորոշում ցուցաբերում իր մշակութային արժեքներին վերաբերող ցանկացած հարցի հանդեպ: Միայն կրթության միջոցով կարելի է պահպանել մշակութային արժեքները, սա անժխտելի հանգամանք է: Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան համար հինգ ավագ դպրոցը մեր նախնյաց՝ հաջողությամբ իրագործած փորձի կրողն ու շարունակողն է: Դպրոցը մարզում ոչ միայն կրթական այլև ազգային մշակույթ ձևավորող կարևորագույն օջախ է: Դպրոցը հիմնադրվել է 1940թ.-ին, երբ Հայրենական Մեծ պատերազմի շեմին Էջմիածնում ծառայող ռուս զինվորականների բազմաթիվ ընանիքներ տեղափոխվեցին Հայաստան: 1954թ-ին Էջմիածնի շրջանային կոմիտեի որոշմամբ առանձնանում է ռուսական դպրոցը և կրում Մաքսիմ Գորկու անունը:
Կրթօջախն ունի 75 տարվա պատմություն: Տնօրեն Գայանե Սաֆարյանը նշում է՝ լավագույն անցյալ ունեցող դպրոցում որպես տնօրեն աշխատելն ինձ համար ուղղակի պաշտոն չէ, այլև՝ առաքելություն: 2006թ.-ից դպրոցը համարվում է Էջմիածնի կրթագոտու դպրոց-կենտրոն: Կրթօջախում դասավանդող 13 ուսուցիչներ համապատասխան ծրագրով վերապատրաստվել են որպես ուսուցիչ-վերապատրաստողներ: Էջմիածնի տարածաշրջանի 5 տասնյակից ավելի դպրոցների տարբեր առարկաների մանկավարժներ, փոխտնօրեններ և տնօրեններ վերապատրաստվում են այստեղ: 2009թ.-ից կրթօջախը գործում է որպես ավագ դպրոց` լեզվաբանական, պատմաիրավագիտական, տնտեսագիտական, բնագիտական, ֆիզմաթ ենթահոսքերով, ինչպես նաև ռուսերենով ուսումնասիրվող ընդհանուր և արհեստագործական հոսքերով: Էջմիածնի հ.5 ավագ դպրոցը հագեցած է նորագույն տեխնոլոգիաններով. համակարգչային երեք կենտրոնների և էլեկտրոնային գրատախտակի միջոցով դասապրոցեսը կազմակերպվում է առավել ժամանակակից և արդյունավետ: Հրաշալի է ավագ դպրոցի գաղափարը, հիմնական կրթությամբ դպրոցականը ստանում է այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք բավարար են կյանքում դրսևորվելու համար,-ընդգծում է տնօրեն Գայանե Սաֆարյանը,-ավագ դպրոցի գաղափարը նախամասնագիտական նախապատրաստումն է, և դա արդարացված է: Կրթօջախում գործող արհեստագործական հոսքում սովորում են փայտամշակում, փորագրություն փայտի վրա, խոհարարական արվեստ, գորգարվեստ, հագուստի մոդելավորում, դիզայն, մետաղի գեղարվեստական մշակում: Երեխաների ձեռքի աշխատանքները պարբերաբար ներկայացվում են ցուցահանդես-վաճառքի, իսկ ստացված հասույթով համապատասխան նյութեր են գնվում: Սովորիր այսօր, որպեսզի վաղը իմանաս ու կարողանաս` սա է դպրոցի կարգախոսը. այստեղ յուրաքանչյուր ոք դաստիարակվում և առաջնորդվում է այս մտքով. հայ դպրոցը հային հայ պահելու միակ դարբնոցն է:
Նկարները՝ այստեղ
email: vakharshapat5@rambler.ru:
Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Շահումյան 100,
Հեռ. 0231-5-49-40
Նկարները՝ այստեղ
email: vakharshapat5@rambler.ru:
Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Շահումյան 100,
Հեռ. 0231-5-49-40