среда, 5 сентября 2018 г.

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան



Արձագանքվող հիշողություն
 Լուսանկարիչօպերատոր Մուշ Գասպարյանը (1989.2017) ծնվել է ԵրևանումԱվարտել է ԽԱբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ՍՄԳ. գեղարվեստական լուսանկարչության բաժինըՆկարել սկսել է դպրոցական տարիքիցառաջին ուսուցիչը եղել է հայրը՝ լուսանկարիչ-օպերատոր Գագիկ ԳասպարյանըԵրկու տարի սովորել է Ալբերտ Յավուրյանի կուրսումԲանակում ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սահակ Տրոյանի կուրսում:

















пятница, 24 августа 2018 г.

ЕРЕВАНСКИЙ УЧЕБНО-НАУЧНЫЙ ИНСТИТУТ ТЕРНОПОЛЬСКОГО НАЦИОНАЛЬНОГО ЭКОНОМИЧЕСКОГО УНИВЕРСИТЕТА

ՏԱՍՆՀԻՆԳՆ ԱԱՐԴԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է՝ՏԱՏԵՀ.


ՈՒկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հոբելյանական 15-րդ  տարելիցներ և

շրջանավարտներին  դիպլոմների հանձնման ավանդական արարողությունը արդեն իսկ բարձրագյույն հաստատության կրթամշակութային արժեք դառնալու 

վկայությունն է:
 

воскресенье, 8 июля 2018 г.

Ֆիլմը նվիրվում է մերօրյա հերոս Սաշա Վաչագանի Գալստյանին

Մի մոմ եմ վառում ու հղում աղոթք,
Որ խաղաղություն լինի իմ երկրին,
Որ մի մոլորված ու մի կույր պարկուճ
Երբեք չգտնի մեր հայ զինվորին:
Քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը անմահացնող հուշահամալիրի կառուցման համար սկսվել է դրամահավաք:Կարծում ենք` կլինեն բարեգործներ,ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ այս բարի գործում:
Ցանկացողները կարող են զանգահարել 
( 091) 20-23-86

https://www.youtube.com/watch?v=GYYrshCKtmk

четверг, 5 июля 2018 г.


        ՍԵՐ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ խորագիրը կրող                               բարեգործական համերգ




Queen of dance sport studio Արցախի << Մշակույթի և երիտասարդության պալատում >> <<Պարերի և սպորտային պարերի համահայկական խորհրդի >> կողմից հուլիսի մեկին կազմակերպված <<ՍԵՐ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ>> խորագրով բարեգործական համերգին մասնակցում էր նաև Queen of dance sport studio-ն :Բարեգործական համերգի ողջ հասույթը փոխանցվեց <<Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն>> ՊՈԱԿ –ի տնօրենին:Queen of dance sport studio-ի կողմից ևս տրամադրվեց դրամական օգնություն:
https://web.facebook.com/pg/Davit.TV/photos/?tab=album&album_id=1733017993412410

вторник, 12 июня 2018 г.

ՀՈՒՆՍԻ ՄԵԿԸ ԱԶԱՏԱՎԱՆՈՒՄ


Հունիսի մեկը  ընդունված է ամբողջ աշխարհում,որպես  երեխաների  պաշտպանության  միջազգային օր :Ամռան այդ գեղեցիկ օրը մեծ շուքով են նշում թե՝ քաղաքներում,թե գյուղերում: Մանուկների ծափ ու ծիծաղով ,երգ ու պարով է լցվում  բոլորիս  սրտերը:Այսպիսի  մի գեղեցիկ միջոցառման  մասնակցեցինք ` մենք 
Ազատավան  գյուղում:
  Օրը լեցուն էր  բազում  գունագեղ անակնկալներով, որը կազմակերպել էր Ազատավան գյուղի  համայնքապետ   Պետիկ Ղազարյանը, իր  աշխատակազմի օգնությամբ: Գյուղի կենտրոնը զարդարված էր գունագեղ  փուչիկներով: Տոնական մթնոլորտ էր տիրում համայնքում ,երեխաները  նկարում էին արև,կապույտ երկինք ,ծաղիկներ ,որը մեզ պարտավորեցնում է պաշտպանել երեխաների անհոգ մանկությունը ,խաղաղությունը, մեր երկրում և ամբողջ աշխարհում:

понедельник, 11 июня 2018 г.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷՆԴՈԿՐԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ

        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ                             ԷՆԴՈԿՐԻՆԴԻՍՊԱՆՍԵՐ



Տարեցտարի համալրվելով  նորագույն բժշկական էնդոկրինախտորոշիչ սարքավորումներովկենտրոնում  հնարավորություն էընձեռնվում իրականացնելու համապատասխան ախտորոշում և բուժում:Էնդոկրինոլոգիական դիսպանսերի  ղեկավար Անուշ Բունիաթյանիհավաստմամբայսօր կարևոր դեր ունի նաև շաքարային դիաբետիդպրոցըքանի որ շաքարային դիաբետը հիվանդություն լինելուցզատ յուրօրինակ ապրելակերպ էև անհրաժեշտ է ենթարկվել նորկենսաձևի կանոններին:

четверг, 12 апреля 2018 г.

ԱԶԱՏԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ԱԶԱՏԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Այնտեղ, ուր չկա աղոթք, չի կարող լինել նաև հոգու տոկունություն: Հազարամյակներ շարունակ հավատի զորությամբ ապրող ու արարող ժողովուրդը նույն ընթացքով էլ պետք է շարունակի իր երթը: Եվ այսօր դժվար է Հայաստանում գտնել մի անկյուն, որտեղ չկա եկեղեցի ու խաչքար: Սա մի ողջ ժողովրդի սրտից բխող ամենօրյա, չդադարող երկրպագություն է առ Աստված: Ամեն նոր կառուցվող եկեղեցի առավել զորավոր է դարձնում այն հավատը, որով կանգուն է մնացել հայը: Պատահական չէ, որ օտարները մեզ ճանաչում են հավատով որպես ավանդապաշտ ու խաչապաշտ, բնույթով՝ստեղծարար ու տաղանդավոր, գործով՝ արարող  ու շինարար ազգի…Դեռևս 180 տարի առաջ  Խոյ գավառից  եկած մի խումբ գաղթական հայեր ստեղծեցին  Ազատավան  գյուղը,որտեղ  ապրեցին, եկեղեցի կառուցեցին:Սակայն խորհրդայնային տարիներին այն ամբողջովին  ավերվեց :Իսկ այսօր չնայած բազում դժվարությունների Ազատավանն նորովի ծաղկում է ապրում   և այսօր արդեն գյուղում Սուրբ Մարիամ եկեղեցու հիմքի օծման արարողություն է: 
«Միասնությունը սարեր շուռ կտա» Եկեղեցու վերակառուցման գաղափարը համայնքի  ղեկավար Պետիկ Ղազարյանինն էր,իսկ ցանկացած լավ գործ իր շուրջն է համախմբում գաղափարակիցների: 
Եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը ներկա էին   Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Մխչյան  գյուղի հոգևոր հովիվ ՏերՄիքաել  քահանա Նուրիջանյանը, Դալար և Ազատավան համայնքների  հոգևոր հովիվ Տեր Եփրեմ   քահանա Հարությունյանը և բարերարներ,ովքեր իրենց լուման  ունեին այս սուրբ գործում:  
Պետիկ  Ղազարյան  Ազատավանի համայնքապետ 
Գարիկ  Եղիազարյան   Մոսկվա
Գեղամ  Վարդանյան    Բելգիա
Վարդան Ավետիսյան  Մոսկվա
Վահե Զաքարյան     Ազատավան
Սուրիկ Հարությունյան   Ազատավան
Վագա խանութների ցանցի տնօրնություն Արտյոմ և Անուշ 
Հովսեփյաններ
Արամ Ֆահրադյան ԱՄՆ
Մերի Ավագյան  գյուղ Առինջ
Հայկ  և Հակոբ Բադալյաններ  Շվեյցարիա
 Լևոն  և Ռազմիկ Բադալյաններ Ազտավան
Մանուկ Զաքարյան  Ազտավան
Ռաֆիկ ,Կարեն  և Արմեն Բադալյաններ  Ֆրանսիա
Հովիկ Հարությունյան  Բուլղարիա
Ժիրայր Երիկյան Ազատավան

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»:
   Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս 

Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում

Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ՝ «Բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացման արարողությունը» , որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը;
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախևառաջ շնորհավորեց համալսարանի ուսանողներին, արևմտահայ գրականությունը և պատմությունը ուսումնասիրողներին նման հարուստ ժառանգությունը Հայրենիքում ընթերցելու, հետազոտելու հնարավորության համար: «Սա պատմական իրողություն է: Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով: Ծնվեց Հալեպում, ապրեց, կրթվեց Լիբանանում, և ամենից առաջ եղավ մանկավարժ ու ուսուցիչ, թողեց իր մնայուն հետքը: Նա իր պատմագիտական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրեց մեր ամենամեծ ցավին՝ Ցեղասպանությանը: Լևոն Վարդանի ժառանգության տեղափոխումը Հայաստան՝ նրա ընտանիքի մեծ նվերն է մեզ բոլորիս», -նշեց Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուսանողներին կարդալ մեծանուն գրողի և՛ պատմագիտական, և՛ գեղարվեստական ստեղծագործությունները: «Գիրքն ամենաթանկ արժեքն է, այն թող դառնա ձեր ընկերը, ուղեկիցը, ապագայի ճանապարհ հարթողը: Հուսամ՝ այս կարևոր գրքերը դուք հաճույքով կընթերցեք, և հույս ունեմ նաև, որ դրանք մոտ ապագայում կթվայնացվեն», - ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրն համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Լևոն Վարդանի գրական ժառանգությունը Բեյրութից Երևան տեղափոխելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: «Գրադարանը բաց և հասանելի է յուրաքանչյուրի համար, ով կցանկանա գալ և ծանոթանալ բեյրութահայ գրողի ժառանգությանը: Մենք այս ձևով նպատակ ունենք նաև հանրահռչակել Լևոն Վարդան հեղինակին, պատմաբանին, անհատին», -նշեց Սուրեն Օհանյանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ընդգծեց, որ գրողի գրական արխիվի հետ Հայաստան է տեղափոխվել նաև Սփյուռքի գրական աշխարհի մի մասիկը:
Ելույթ ունեցավ նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
«Լևոն Վարդանի գրական ժառանգությունը» զեկուցմամբ հանդես եկավ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան:
Այնուհետև վարժարանի սիրիահայ աշակերտներ Սարգիս Գաթրճեանը և Լառա Պաթրոնյանը ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...